ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ
Այնքան հարազատ ու նույնքան օտար են քո աչքերը ինձ,
Այնքան արբեցնող ու նույնքան սառն են համբյուրները քո,
Ձեռքերդ այնքան նուրբ ու նույնքան կոպիտ,
Մարմնիս դիպչող,մաշկս զգացող:
Հայացքդ վայրի,մեղմ ու ձգող
Ու նույնքան վանող,
Ձայնիդ ելևջներն ականջիս հասնող,
Այնքան քնքուշ ու քաղցր
Ու նույնքան դաժան ու վիրավորող:
Այնքան մոտիկ ես ու նույնքան հեռու
Իմ կյանքում ամեն ինչ ու նույնքան ոչինչ,
Այնքան տարբեր ես ու նույնքան նման,
Իսկ ես սիրում եմ քեզ հենց այդպիսին
ՀԵՂԻՆԱԿ `Anuka
ANUKA
2014-12-22 21:43:25