Copy SMS

Ամեն ինչ ոչնչի մասին

 
Ամեն  ինչ ոչնչի  մասին - սեր, աշխարհ, մենակություն,Դու  երբեք  չես  հասկանա` ինչն է  իրական և  ինչը`  ոչ  քայլերը  սենյակի  մեջ  արձագանք  քեզ  համար: Ոչ ոք չի  իմանա այն, ինչի  մասին   կիմանաս  դու: Տանը  կարոտել  ցանկացողներից  մեկը  կդառնաս, թե  անիմաստ փողոցում քայլողներից, ինչ  տարբերություն  վերջիվերջո: Հաստատապես  պետք  է  գրել  այդ  մասին: Առավոտներն  ու  ցերեկները  արձակ, իսկ  գիշերները`  բանաստեղծություն:Երկուսն  էլ  նրա  մասին, թե որքան մենակ ես:
Ամեն  ինչ ոչնչի  մասին - սեր, աշխարհ, մենակություն,10 քայլ  մինչև դուռը, 5 քայլ` դեպի  պատուհանը,  մեկ քայլ մինչև դժոխք: Սիրիր  մերձավորիդ,  առանց սպասելու հակադարձ բանի, սիրիր ինչպես  սիրում  էիր ձյունը մի ժամանակ:Այսօրը տող վաղվան, և մթության մեջ պառկելով, մտաժիր, որ դու  ե ս լինելու վաղը: Քեզ հետ  խողելը կակտուս  լինելու նման մի բան է. մեկ է` ծակելու ես, իսկ  ներսումդ հեղուկ կա, հաճույք կա  անիմաստ  անցորդի  համար, որը քո անապատում կարող է սովից ուտել քեզ:
Ամեն  ինչ ոչնչի  մասին - սեր, աշխարհ, մենակություն,Քանի դեռ ինքդ չես  հոգնել քեզնից, մի պնտրիր ուրիշին, ուրիշը թեղ մնա  ուրիշներին:...Մենակության  օրը պետք չե  հատուկ նշել, և ընդհանրապես  պահի կարևորությունը երբեք հնարավոր չե  հասկանալ:..Ես միանգամից երկու-երեք աստիճան բարձրանալով հսկա  զգալու փորձ արեցի, դռանը հասա ու  սկսեցի  Մոցարտի <<մարշ>>-ը նվագել դռան  վրա, բայց  բացող չեղավ, հետք  ուղղակի թակեցի, էլի նույնը: Խփեցի կողքի տան  դռանը. ու միանգամից  խախտվեց լռությունը:
Ամեն  ինչ ոչնչի  մասին - սեր, աշխարհ, մենակություն,Ու նորից դու ես, ես եմ, <<մենք>> չկա, սիներգիան իմ ու քո գումարից  բարձր մի բան  պիտի  ստեղծեր <<մենքի>>  տեսքվ: ՈՒ երևի այս  ամենը ոչինչ չի նշանակում, ու  երևի սա  քանդելը ինքնանպատակ հիմար արարք կլինի, փիլիսոփայությունը բարդացված պարզություն, կարմիր լույս:
Ամեն  ինչ ոչնչի  մասին - սեր, աշխարհ, մենակություն,Ու  ես վախելում եմ, որ միգուցե աշխարհում  միայն ես եմ  այսպիսի բաներ զգում: Չէ որ , երբ հայտնվում է մեկը, որ քեզ հետ կիսում է քո  զգացողությունները, դու քեզ գոնե մի քիչ փրկված ես զգում:
8

4

1711