Copy SMS

Beautiful....

Beautiful.... - Տխրության,  գեղեցկություն, կա։ Ավելի դժվար աշխատանք գոյություն չունի, քան ձգտել լինել գեղեցիկ առավոտից մինչև կեսգիշեր: Բոլոր մարդիկ տարիների ընթացքում կորցնում են երիտասարդությունը, գեղեցկությունը, առողջությունը, փառասիրությունը: Եվ միայն հիմարությունը երբեք չի լքում մարդկանց:

 Ամենախելացի բանը, որին հասել է մարդը, կնոջ սիրելու կարողությունն է և նրան երկրպագելը: Կնոջ հանդեպ սիրուց այս աշխարհում ծնվել է ամենագեղեցիկը:

 Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարի կինը սրտին: Առաջինը մի գեղեցիկ բան է, իսկ երկրորդը՝ հարստություն:

Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել հոգուց և սրտից, թե չէ ոչ մի շպար չի օգնի: Կոկո Շանել

 Ինչքան գեղեցիկ է կինը, այնքան ավելի արագ են թռչում ժամանակը և փողերը:

 Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունն իր փայլը հաղորդում է նաև մարմնին։ Սենեկա Կրտսեր

 Հրապուրանք` անբռնազբոս զգացմունքներ, գրացիա` անբռնազբոս շարժումներ:

 Նա չէ գեղեցիկը, ում ձեռքերը կամ ոտքերն են գովում, այլ նա, ում ողջը թույլ չի տալիս հիանալ առանձին դետալներով:

 Իր գեղեցկությունն ու բուրմունքը չի կորցնում միայն այն ծաղիկը, որը մենք չենք պոկում։

Մի ծաղիկը ավելի լավ է հաղորդում ծաղկի պերճությունը, քան հարյուրը։

 Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի, ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը։

Տխրության մեջ էլ գեղեցկություն կա։ 


 Հաճախ աչքերը փակում են հենց միայն նրա համար, որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը


Beautiful.... - Տխրության,  գեղեցկություն, կա։

6

6

1083

  • -L.(-EsAyAn...(
    2014-11-19 13:48:16
    Shat shat baneri het hamadzayn cheiiii (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • Amelya
    2014-11-21 15:21:47
    Voronq ein?????? :
  • •Nari-na veteran• ba^_^
    2014-11-24 03:24:23
    BANDZIKOV KOSHIKNERICT ARI GUSHAKEM VOR DU TARIQOV POQRES..ASACS INCHA..AY BALAM MANKUTYUN ARA..
    • 2014-11-24 13:08:20
      բայց ովց երևումա իրա նկարը չի....գլավնին ուրիշ նկարա
  • copyy copyy |( |(