Copy SMS

Ներում եմ ...

Ներում եմ ... - Սևակ, մտքեր, ներում եմ

Ես չե՛մ հարգում, ճի՜շտ հասկացեք, 

Ես չե՛մ հարգում, 

Բայց ներում եմ ջահելներին՝ 

Երբ զուր տեղը կռիվներ են նրանք սարքում - 

Մեղավոր է հորդող ուժի ավելցուկը:

Ներում եմ ... - Սևակ, մտքեր, ներում եմ

Ես չե՛մ հարգում, ճի՜շտ հասկացեք, 

Ես չե՜մ հարգում, 

Բայց ներում եմ ահելներին՝ 

Երբ ասում են շատ լրջորեն, 

Հետն էլ տնքում. 

-Բա սա ձո՞ւկ է: Մեր ժամանակ լա՜վն էր ձուկը...

Ներում եմ ... - Սևակ, մտքեր, ներում եմ

Ես ներում եմ 

Օտար երկրում լիազորված հայրենասեր այն դեսպանին, 

Որ հայրենիք տանող ճամփա չի հարցընում՝ 

Իմանալով, որ իր դժբախտ հայրենիքում վիշապացել 

Ու խժռում է բռնակալի դեռ երեկվա բարակ օձը:

Ներում եմ ... - Սևակ, մտքեր, ներում եմ

Այսպես՝ նաև ես ներում եմ ինքնասպանին, 

Թե մի քնած ժողովուրդ է արթնացընում 

Նրա միակ կրակոցը...

Ներում եմ ... - Սևակ, մտքեր, ներում եմ

Ու ներում եմ գլխացավը՝ 

Թե ծագում է տարիքն առած կուսությունից, 

Գլխացավանքն անակընկալ՝ 

Թե գալիս է հաջող չանցած քսությունից. 

Եվ այն ցավը, 

Որ արդյունք է սիրո անուշ հիվանդության, 

Եվ այն հիվանդ սովորույթը, 

Որ ծնունդ է ավանդության: 

Թող որ ներվի 

Նաև սուտը անմեղունակ, 

Ամեն կոպիտ անմեղ հանաք, 

Ամեն ամպ օր ու եղանակ:

Ներում եմ ... - Սևակ, մտքեր, ներում եմ

Եկեք նաև մի՛ նեղանաք, 

Թե սիրում են՝ ցույց չեն տալիս, 

Բայց մի՛ ներեք, 

Թե ցույց տալիս, բայց չեն սիրում:

Ներում եմ ... - Սևակ, մտքեր, ներում եմ

Եկեք նաև նրա՛ն ներենք, 

Ով լռում է հարկադըրված, 

Սակայն գոնե փրփըրում է, 

Բայց ոչ նրան, 

Ով դավում է 

Եվ ցավում է՝ հարկադըրված...

Ներում եմ ... - Սևակ, մտքեր, ներում եմ

Ես չներե՞մ երեխեքին, եթե նրանք 

Եվ թանկարժեք իր են կոտրում,- 

Թող սպառնան մինչև անգամ և լուսնյակի՜ն: 

Ես կներեմ ամե՜ն տեսակ ձեռնածություն ու հնարանք- 

Եթե նրանք 

Երեխայի սրտաճմլիկ լացն են կտրում, 

Երեխայի լացն են կտրում, բայց ոչ խաբում 

Դավաճանած եղջյուրակիր ամուսնյակին... 

Երբ ենք ներում կամ չենք ներում, 

Հասկանո՞ւմ եք:

Ներում եմ ... - Սևակ, մտքեր, ներում եմ

Մենք ներում ենք 

Ամե՛ն անգամ 

Ու լոկ այնքա՛ն, 

Որքանով որ կատարվածը հասկանում ենք:

.......................................................................

Սևակ....

13

6

1473

  • HAKob
    2014-11-21 06:46:16
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ԽուՃուճիկ:)
    2014-11-21 20:40:00
    Շաաա՜տ լավ խոսքեր են...Շա՜տ ուրիշ են :) Լուս ջան նկատել եմ, որ Սևակ շատ ես սիրում :) ես էլ եմ շատ սիորում, ու որ լրագրողական մրցոույթ էի շահել մեկ տարի պետքա սովորէի ու էտ մասնագետը ասեց, որ մենք լիքը գրքեր ենք կարդալու ու լիքը այլ բանաստեղծների գրքեր ակամայից Սևակին կմոռանաք ու շատ չեք սիրի ....էլ չգնացի O:) :D
    • -L.(-EsAyAn...(
      2014-11-21 20:57:32
      հա շատ եմ սիրում (ծաղիկ) (ծաղիկ) իյա,,,հավատացել ես՞ ...... (ուրախ)
      • ԽուՃուճիկ:)
        2014-11-21 21:12:40
        չէ հա ինչ հավատալ (ծաղիկ) արդեն իսկ իրանց մտածելակերպը վրես ազդեց ]:)
      • -L.(-EsAyAn...(
        2014-11-22 12:05:04
        հաաաաաաաաաաաա (ծաղիկ) պարզա ..... (ուրախ) :D