Ինչու
Հոգուդ վրա տխրություն է հաճախ իջնում,
Մի աննվագ երաժշտություն մագլցում է ուղեղիդ մեջ,
Ու մտքերի խայթող ամպրոպ
Քեզ ցավեցնող,նվաստացնող,
Քեզ խեղճացնող ու փոքրացնող,
Քեզ խենթացնող ու կործանող ,
Օդիդ կեսը քեզնից խլող,
Անցյալդ միշտ քեզ հիշացնող,
Քո ապրած կյանքը քեզնից գողացող,
Սրտիդ զարկերը միշտ արագացնող:
Եվ ինչու տխրել և ինչի համար,
Ինչքան այս ամենն անվերջ վերապրել
Չզգալ ծիծաղի ջերմությունը տաք,
Երջանկության բույրը դյութական,
Քաղցր ժպիտի վարաքիչ օդը,
Հոգու,մարմնի հանգստությունը:
Ինչու միշտ զգալ մեծ դատարկություն,
Մահացու խոցված սրտի թուլություն:
Ինչու օտարին հարգել ու պատվել
Սիրելի մարդուն երբեք չներել,
Ինչու արցունքներն ազատ նվիրել
Ամեն տեսակի փուչ երևույթի,
Ու ինչու չապրել քանի դեռ կա շունչ,
Թեկուզ այն լինի վերջինն աշխարհում: