Copy SMS

Գիշերը դանդաղ մոտենում է ինձ...

Գիշերը դանդաղ մոտենում է ինձ... - Կներես, ներիր, սեր,

 


Գիշերը դանդաղ մոտենում է ինձ

Ու իմ աններկա_ներկայությունից

Կարծես փախչում է նա ինձանից,

Իսկ ես վազում եմ նրա ետևից,

Ու խորհրդավոր այդ գիշերվա մեջ,

Ես փնտրում եմ քեզ,

Որոնում անվերջ,

Ինձ հետապնդող քո աչքերը մեղմ,

Նրանց մեջ ինձ եմ կարծես կորցրել

Ես ինձ եմ ուզում գտնել նրանց մեջ,

Բայց ինչ որ մի ձայն շեղում է կարծես,

Ինձ այնքան ծանոթ մեղմ ելևէջներ,

Ականջիս հասնող մի քանի բառեր

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ...

Նորից եմ վազում նրա ետևից,

Ուզում եմ գտնել քեզ ամբողջովին,

Ուզում եմ դիպչել քո մարմնին,

Զգալ ջերմության աստիճանը քո,

Նուրբ համբյուրներիդ բանաձևն եմ ուզում վերլուծել,

Որոնք իմ մեջ  հարուցում են դող…

Գիշերը դանդաղ մոտենում է ինձ,

Իսկ ես գողանալ եմ ուզում քեզ սեր իմ…

Այդ խորհրդավոր լուռ գիշերվանից…

Գիշերը դանդաղ մոտենում է ինձ... - Կներես, ներիր, սեր,

Գիշերը դանդաղ մոտենում է ինձ... - Կներես, ներիր, սեր,

8

0

2039