Copy SMS

Ու ես միայնակ եմ ...~

Ու ես միայնակ եմ ...~ - ու, ես, միայնակ, եմ

 Ինչու են մարդիկ կարծում, որ միայնակ են: Միայնակ են անկախ ամեն ինչից, անկախ ամենքից:Գուցե նաև նրանք ճիշտ են: Բայց միթե... ...Չէ որ նրանք շրջապատված են շատ մարդկանցով, չնայած... 
Փաստորեն ամեն մարդ իրեն համարում է միայնակ և չի փորձում ելքեր գտնել,չնայած նրան որ դրանք անթիվ են: Ժամանակն անցնում է և մարդիկ այդպես էլ վախենում են հրել իրենց խցի դուռը, չիմանալով որ այն բաց է, կամ եթե  փակ է, ապա անկասկած բանալին նրանց մոտ է, նրանց ձեռքում:Դա հասարակ պողպատե իր չէ,դրա տակ թաքնված են հազարավոր բառեր, որոնք ճիշտ ընտրելով կողպեքը կբացվի: 

Ու ես միայնակ եմ ...~ - ու, ես, միայնակ, եմ

Չնայած նրան, որ մարդիկ միայնակ են նրանք շարունակում են ժպտալ.ոմանք իսկապես, ոմանք էլ թաքցնելու իրենց թախիծը: Ա~խ թախիծը...  Ահա թե ինչ է թաքնված այսքան հարցականների տակ: Դա այն երևույթն է, որը ոչ ոք ցույց չի տալիս, ինչքան էլ ցանկությունը մեծ լինի:Չէ.... մարդիկ ինքնամփոփ են դարձել: Այս հիվանդությամբ շատերս ենք տառապում: Շուտով համաճարակ կսկսվի ....


                                                                               

Ու ես միայնակ եմ ...~ - ու, ես, միայնակ, եմ                                                                               Հեղինակային....

5

1

2022