Copy SMS

Կյանքը խաղում է ինձ հետ

Կյանքը խաղում է ինձ հետ - կյանք, հակառակորդ, թշնամի,

 


Ինչ է կյանքը:Այս հարցը մեզանից յուրաքանչյուրն է իրեն տալիս և փորձում է համապատասխան բացատրություն գտնել և պատասխան տալ:Յուրաքանչյուր մարդ ունի իր տեսակետն այս հարցի շուրջ:Ես նույնպես ունեմ իմ կարծիքը:Ես համարում եմ,որ իմ կյանքը իմ համար առաջին հզոր,անպարտելի հակառակորդն է,նա իմ համար թշնամի ու միառժամանակ բարեկամ է:Նա խաղում է միշտ առանց ջանք խնայելու:Իմ կյանքում պահեր են լինում,երբ ես և նա հավասար ենք խաղում,մեր երկուսի խնդիրն այն է,որ նա շատ լավ դերասան է,փորձառու,իսկ ես փորձ չունեմ ու ամեն անգամ ավելի ու ավելի եմ փորձ ձեռք բերում,սովորում եմ նրանից:Նա շատ  ճիշտ ու սիրուն է մատուցում:Պահ է լինում,երբ նա բարձրանում է բեմ և այնքան բնական է խաղում,որ համոզում է ինձ,սկսում եմ նրան հավատալ,կարծես այնքան խեղճ ու միայնակ դերասան է,որ երբ գալիս է իր բեմի ժամը,բարձրանում է բեմ և սկսում է մեկ բորբոքվել,մեկ ուրախանալ,մեկ ողբալ և նա այնքան սիրուն է խաղում,որ եթե չդիտես կմտածես,որ այն ինչ պատմում են նրա մասին մի հիմարի պատմած հեքիաթ է ուղղակի:Բացի լավ դերասան լինելուց նա տիրապետում է ցանկացած այլ խաղերի,Նա խաղում է միշտ փակ խաղաթղթերով,այն բացում է,երբ ինքն է ցանկանում,մեկ-մեկ խաղում է քեզ շփոթեցնելով:Երբ ինձ հետ ինչ որ լավ բան է պատահում,ես նույնիսկ այդ պահին չեմ կարողանում լիարժեք ուրախանալ,ես վախ եմ զգում,նույնիսկ ինձ պարտված եմ զգում,որովհետև մտածում եմ,որ կյանքը հենց այդ նույն պահին բարձր ծիծաղում է  ինձ վրա,կարծես ինչ որ մի կտոր բան է շպրտում դիմացս ու ասում է մի փոքր վայելիր,ուրախացիր,որ հաջորդ հարվածս ավելի ուժեղ ու հանկարծակի է լինելու:Նա ուղղակի,երբեք առանց պատճառի ոչինչ մեզ չի նվիրում:Նա հզոր հակառակորդ է ու լավ խաղացող:Երբ ինչ որ մի պահի ես ինձ ուժեղ եմ պահում,նա դրանից ավելի է կատաղում ու փորձում է խաղի կանոնները փոխել և ավելի ուժեղ ու դաժան խաղալ ինձ հետ:


Կյանքը խաղում է ինձ հետ - կյանք, հակառակորդ, թշնամի,

Նրա մասին կարող եմ անվերջ խոսել,որովհետև նա իմն է,նա իմ ստվերն է,իմ ամբողջ կյանքում ինձ հետ շրջում է,մեկ հետ է ընկնում,մեկ հավասարվում է ինձ,սակայն ավելի շատ նա իմ առջևում է գտնվում,միշտ մի քայլ առաջ է ինձանից լինում:Չնայած նրան,որ նա իմ միակ թշնամին է,ես չեմ կարողանում ապրել առանց նրա,նա իմ ամեն ինչն է,իմ դեմքը,իմ ապրելակերպը,իմ աշխարհն ու իմ հոգեկան ապրումները:Ես նրանից միշտ կախված եմ,նա իմ մոլուցքն է,նա իմ կեսն է,ես ապրում եմ նրան,ապրում եմ նրա ափի մեջ ու երբ որ նա ցանկանա,ուղղակի կարող է ափը փակել և ինձ շնչահեղձ անել:


Կյանքը խաղում է ինձ հետ - կյանք, հակառակորդ, թշնամի,

Չնայած իր շատ բացասական կողմերին,ես ուղղակի հիանում եմ նրանով,հպարտանում,սիրահարվում,դա այն պահերն է,երբ թույլ է տալիս ինձ սիրել,սիրել մաքուր ու պարզ սիրով,թույլ է տալիս փոքր ինչ փորձել դառնալ լավ խաղացող:Այդ պահերին նա իրեն պահում է լավ ուսուցչի նման,բացատրում է,սովորեցնում,սակայն այդ պահերը շատ քիչ են,որովհետև դրանք ուղղակի այն պահերն են,երբ նրա տրամադրությունը բարձր է լինում:Նա վստահ է,որ ես նրանից եմ կախված,նրա ձեռքերում եմ:Նա ունի մի զենք,որը չունեմ ես ու չունի ոչ-ոք այս կյանքում,դա հզոր զենք է,ու միայն նրա ձեռքերում է,դա ՄԱՀՆ է,այդ զենքը պահում է խաղի վերջի համար,երբ բոլոր խաղաթղթերն բացվում են և խաղալու ոչինչ չի լինում,նա օգտագործում է իր միակ զենքը:Բոլորս վերջում նրան ենք տրվում ճակատագրի տարբեր փուլերում,իսկ միթե այդ ճակատագիր ասվածը գոյություն ունի…ես չեմ հավատում ճակատագրին,ես դեռ պատրաստ չեմ տրվել նրան…այդ իսկ պատճառով,դեռ ուզում եմ շարունակել խաղալ,խաղալ քեզ հետ,իմ միակ ու անկրկնելի հակառակորդ…

                                                                                                            ԻՄ ԿՅԱՆՔ…

7

6

2790

  • ▲ SeLli …❤ )】
    2014-12-02 21:00:55
    (լավ) (լավ) (լավ)
  • ANUKA
    2014-12-04 17:03:29
    Շնորհակալություն (ծաղիկ)
  • -
    2014-12-09 04:20:47
    |( No comment...
    • ANUKA
      2014-12-09 14:49:00
      Կյանքը մի քայլող ստվեր է միայն,մի խեղճ դերասան,որ բեմի վրա իր ժամին փքվում ու բորբոքվում է ու այնուհետև ձայնը չի լսվում,մի հեքիաթ է այն հիմարի պատմած,լցված շառաչով ու կատաղությամբ,առանց իմաստի....
      • -
        2014-12-09 16:04:32
        բա որ իմանաի կյանքը տենց դժվար բանա բանակից հետ չէի գա :)
  • ANUKA
    2014-12-21 02:34:17
    ԱՆՈԻԼՍ;ԿՅԱՆՔԸ ԲՈԼՈրԻ ՀԵՏ է խԱՂՈԻՄ,ՄԵԿԻՆ ժՊՏՈԻՄ է ,ՄՅՈԻՍԻ ՀԵՏ չԱր ԿԱՏԱԿ ԱՆՈԻՄ,ՊԱՅծԱՌ ՄՏՔԵրՈՎ ՄԻշՏ ՆԱՅԻր ԱՌԱջ և ՍԵփԱԿԱՆ ԿՅԱՆՔԻԴ ՀԵՏ ԴՈԻ ԿԱՏԱԿ ՄԻ ԱրԱ,