Copy SMS

Յուրաքանչյուր փաթիլ երազանք է ծնում…

Յուրաքանչյուր փաթիլ երազանք է ծնում… - Յուրաքանչյուր, փաթիլ,երազանք, է ծնում,

Ես այնքան մեծ չեմ, որ դադարեմ երազել Ձմեռ պապի ու նվիրական  իղձերի մասին, բայց ոչ էլ այնքան փոքր, որ չհասկանամ ամանորյա հրաշքների գինը:

   Ժամացույցի 12 հարված, ու ես հայտնվում եմ մի ուրիշ աշխարհում՝ հրավառ ու բոցկլտուն: Գրկախառնություններ, ժպիտներ, իղձեր…Սրտիս զարկերն ուղիղ համեմատական են նոր տարին ազդարարող զանգերին: Նոր տարվա խորհրդավոր գիշերն իր բոլոր հմայքներով փշրում է կյանքիս բոլոր պատնեշներն, ու երջանկությունից խենթացած սրտիս յուրաքանչյուր թրթռոց ինձ հուշում է, որ ողջ տարում հաջողությունը մեզ կուղեկցի: 12 զանգերին ներդաշնակ՝ ձյունաճերմակ փաթիլները դադարում են հասարակ լինել և սովորականից վերածվում են խորհրդավորի, իսկ հետո հրավառության գլխապտույտ գույներով հեղեղված՝ բռնկվում են ծիածանի բոլոր գույներով՝ կանաչ, կարմիր, կապույտ, կրակագույն…Երփնագույն փաթիլները, որոնք կարծես երկնքից ընկնող հոտավետ ծաղկաթերթեր լինեն, ստեղծում են փաթիլների իսկական տոնահանդես: Հուզմունքից ու ուրախությունից խելակորույս  վազում եմ դուրս, թավալվում մաքուր ու դեռ ոտնակոխ չեղած ձյան մեջ, իսկ հետո ձեռքս պարզում եմ վեր:

Մի կրակագույն փաթիլ նստում է ափիս մեջ, հետո մարմնիս ջերմությունից դանդաղ հալվում է ու դառնում արծաթյա ցող: Ամանորյա կախարդանքից խենթացած՝ ուզում եմ թռչկոտել, երգել, երազել, սիրել, շա՜տ սիրել…Ձյան խոշոր փաթիլներն ամանորյա գիշերվա ամենամեծ նվերներն են՝ երկնային հրաշք պարտեզնեից եկող: Նրանք գալիս են ցրելու տխուր մտքերը, իրականացնելու անկատար խոստումները, գալիս են ցրելու տխուր մտքերը, իրականացնելու անկատար խոստումները, գալիս են, որ մաքրեն մեր հոգիները և խնդությամբ լցնեն կյանքի ունայն թվացող բոլոր սպասումները: Ամանորյա գիշերը յուրաքանչյուր փաթիլ մեկ երազանք է ծնում ու մեզ պարուրում հույսով ու լավատեսությամբ: Ամբողջովին  օծված գույնզգույն փաթիլներով՝ շտապում եմ տուն՝ տանելով ինձ հետ դրսի կախարդանքը: Ներս եմ մտնում և…Ա՛յ քեզ հրաշք…Մեկ վայրկյանում երկնքի աստղերը շարվեշարան ներս են մտնում բացված լուսամուտից և զարդարում են մեր տոնածառը: Իսկ լուսինը՝ այդ այդ գիշերային գեղեցկուհին, հրավառության տոնից կարմիր զգեստ գողացած՝ սարդարում է մեր աստղազարդ տոնածառի գագաթը: Փրփրադեզ ամպերը, երկնքից պոկվելով, գալիս ու տոնածառի տակ ճերմակ բամբակ են դառնում: Անակնկալ լսվում է դռան զանգը, ու հանկարծ իմ առջև հայտնվում է Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ես ճանաչում եմ նրան. Ձմեռ պապը <> մուլտիկի ճարպիկ նապաստակն է, իսկ Ձյունանուծը խորամանկ գայլը: Նրանք ինձ ամանորյա մի երգ են նվիրում, իսկ հետո կրկին լսվում է դռան զանգը. Այս անգամ ինձ հյուրընկալվում են <>: Նվերների փոխանակումից հետո  Թոմն ինձ  խոստանում է, որ 2015-ին բարի կլինի Ջերիի նկատմամբ: Հեքիաթը դեռ երկար է շարունակվում և  մինչև  լուսաբաց  ինձ  հերթով այցելում են  հեքիաթային աշխարհի բոլոր հերոսները: Իսկ վերջում տոնածառի շողարձակ  ճառագայթներից կախարդված՝ շամպայնով լի բաժակիս մեջ մոխրի մնացորդները  դառնում են գույնզգույն թիթեռնիկներ ու դուրս են թռչում բաժակիս միջից: Ես երջանիկ եմ, ուրեմն երազանքս կկատարվի:

9

12

1568

  • Մելինե
    2014-12-03 21:49:43
    ապրես, բայց լուրջ ամանորին երազանք պահում ես՞ :D
    • ☠Գոհար☠
      2014-12-04 14:51:19
      :) դու էլ Մել ջան... :D տո չէ աղջի տեքստն էլ հեղինակային չի
  • -
    2014-12-08 15:04:24
    էս քոփին սննկացելա՞ պոստերն էս ինչ կոմենտներ ունեն... լավ չիի...
    • ☠Գոհար☠
      2014-12-08 15:05:25
      այսինքն՞
      • -
        2014-12-08 15:06:24
        այսինքն պոստերի կոմենտները քիչա.. համ էլ հետաքրքիր էր ապրե...
      • ☠Գոհար☠
        2014-12-08 15:08:03
        հա պարզ ա...մերսի :) դե հիմա անգամ չեն էլ կարդում
      • -
        2014-12-08 15:09:00
        եղած կոմենտներն էլ որ նայում եմ արդեն պարզա դառնում... մենակ երևի նկարներն են նայում ու վերջ
      • ☠Գոհար☠
        2014-12-08 15:13:52
        հետո էլ բողոքում են թե լավ պոստեր չկան, չէ նենց չի որ ես հիմա իմ պոստին գնահտաում եմ լավն ա թե վատը, էտ չէ, ուղղակի հերիք չի չեն կարդում, մի հատ էլ բողոքում են :) ու ասում են որ քոփիի ներկա վիճակը վատ ա, վիճակը վատ չի ուղղակի անդամներից շատերը անտարբեր են դարձել: