Copy SMS

Ձյունը

Ձյունը - Առաջին ձյունը,  խենթություններ, գժություններ, ճերմակ,փափուկ,սպիտակ ձյունը:


Սպիտակ ձյունը մեր կյանքում ուրախալի երևույթ է:Մենք ուրախություն ենք ապրում արթնանալիս տեսնելով շրջապատը պատված սպիտակ ձյունով: Բնության այս հրաշքը՝ ձյունը, ես շատ եմ սիրում:Առավոտյան երբ արթնացա մոտեցա պատուհանին, և ինչպիսի գեղեցիկ տեսարան` շուրջը ամբողջը պատված էր ձյունով` սպիտակ և փայլուն:

Ձյունը - Առաջին ձյունը,  խենթություններ, գժություններ, ճերմակ,փափուկ,սպիտակ ձյունը:Հայոց զարմանահրաշ բնությունը գեղեցիկ է տարվա բօլոր եղանակներին: Աշունը հրաժեշտ է տալիս հայոց աշխարին,և ձմեռն իր մաքուր, սառը շնչով դառնում է աշխարի լիիրավ տերը ու տնօրենը: 
Ձմեռը գալիս է ցրտաշունչ քամիներով, սակայն մեզ երկար ժամանակ կարուտ է պահում իր ամենամեծ պարգևին`ձյանը:Ձմեռը մեզ մոտ չարճճի է,մանկան պես կամակոր ու քմահաճ: Ծառերը վաղուց են մերկացել, այգեկութից ուժասպառ այգիները մրսում են սարսռեցուցիչ քամուց և դեպի երկինք կարկառելով իրենց տերևազուրկ ճյուղերը երկնքից ձյուն են աղերսում: 
Վերջապես երկինքը խախկվաված է ձյունաբեր, սպիտակ ամպերով, որքան հանդառտ իջնում են լեռների, անտառների վրա: Իջնում է առաջին ձյունը: Օդի մեջ պտտվում են արծաթե փաթիլները և թափվում գետնին: 
Ակամայից նայում ես վերև և հիանում նրանց նւրբ ու հեզ պարով: Անտառների,դաշտերի,այգիների փողոցների վրա իջնում է ձյունե երանությունը և իր փափուկ գրկի մեջ առնում հայոց աշխարհը: Մի տեսակ թեթևանում ես, կարծես թե ձյունը մագրում է աշխարի բոլոր մեղքերը և ամոքում է ծանր ցավերը: Արծաթե թագով ու փափուկ մուշտակով պճնված բիբլիական լեռան աչալուրջ հայացքի ներքո քուն են մտնում հանդերն ու անդաստանները, խոնջացած այգիները, սառցե կապանքների մեջ առնված գետն ու գետակները: Հանդարտ ննջում է նաև Գեղամա լեռների ապահով գրկում ծվարած գեղեցկուհի` Սևանը: 
Ի վերուստ իրեն տրված ժամանակով հայոց աշխարհի լիիրավ տերն ու տնօրենը` մարդկությանը մաքրություն բերող ճերմակամորուս հսկան է` նորին գերազանցություն ձնեռը:



Ձյունը - Առաջին ձյունը,  խենթություններ, գժություններ, ճերմակ,փափուկ,սպիտակ ձյունը:

Առաջին ձյունը կարծես գալիս է սրտիս մեջ պահած վերքերը բուժելու:Ես ուզում եմ ձյան հետ հավասար ման գալ,տխրությունս նրա հետ կիսել:Սիրո՜ւմ եմ,երբ անձրևի միջից գալիս է երկար սպասված ձյան փաթիլները:Այն ճերմակ,փափուկ,սպիտակ ձյունը,որը գալիս է շատ պատահական և չսպասված,հոգուս մեջ հանգստություն է ներշնչում:Բայց նա միևնույն ժամանակ այնքան ցրտաշունչ է լինում,որ չգիտեմ՝որտե՞ղ փախչեմ,որպեսզի չմրսեմ:Կարծես այնպես է գալիս,որ ես ինձ բոլորովին միայնակ եմ զգում,և կարծես ամեն ինչից կտրված լինեմ:Բայց  միևնույն ժամանակ այնքան կուզեի՝ ընկերս կողքիս լիներ,սեղմեր սառած ձեռքերս,գրկեր և ասեր. «Դու միայնակ չես, փոքրի՜կս,ես քեզ կտաքացնեմ,մենք միշտ միասին կլինենք»:Գիտե՞ք,այնքա՜ն եմ երազում այդ պահերը,այնքա՜ն եմ սպասում այդ օրերին,բայց միևնույն ժամանակ այնքան եմ տխրում,որ շատ քիչ մարդիկ են ինձ հասկանում:Ինձ այնպես է թվում,որ միայն ես եմ այդպիսի խենթություններ և գժություններ ասում,բայց այդ ամենը իմ սրտի խորքից եմ ասում:

 Առաջին ձյունը այնքան գեղեցիկ,հանդարտ,հանգիստ է գալիս,որ կուզենայի գար և չընդհատվեր:Կուզեի օրերով,ամիսներով այն գար:Ուզում եմ, ինչպես անձրև ժամանակ,այնպես էլ ձյան պահերին նստել պատուհանիս գոգին,բացել հուշատետրս և գրառել այն,ինչ սիրտս այդ պահին թելադրում է:

9

0

10712