2015-ի նորաձեւ կոշիկները
Նորաձեւ եւ յուրօրինակ կոշիկներն ընդգծում են կանանց տեսքը եւ հնարավորություն տալիս առանձնանալ ամբոխից: Օձի տարում նորաձեւ կոշիկներն աչքի են ընկնում թե գույների, թե ոճերի բազմազանությամբ: Ներկայացնում ենք 2015 թվականի թրենդային կոշիկները` առաջարկված աշխարհի հայտնի նորաձեւության տների կողմից:
Մետաղյա կոշիկներ: Մետաղյա կոշիկները այս տարվա գարնանային եւ ամառային սեզոնների ամենամեծ թրենդներից են: Արծաթե նրբաթիթեղով կոշիկները եւ սանդալները մեծ տեղ են զբաղեցնում այնպիսի հայտնի ապրանքանիշների կողմից առաջարկված հավաքածուներում, ինչպիսիք են`Nicole Miller, Emporio Armani, Giambattista Valli: Moschino-ի հավաքածուում կրունկներով սանդալները զարդարված են բյուեղյա խճաքարերով, իսկ Viktor & Rolf-ը ներկայացնում է հյուսվածքով զարդարված նավկոշիկներ:
Կարճ եւ հաստ կրունկներով կոշիկներ: Այս տիպի կոշիկները ներկայացված են Chanel, Bottega Veneta, Balenciaga ապրանքանիշների հավաքածուներում: Ծանր կոշիկները նաեւ ցուցադրվում են բարձր հարթ ներբաններով:
Թափանցիկ կրունկներով կոշիկներ: Թափանցիկ կրունկներով կոշիկները կրկին նորաձեւ են այս տարվա գարնանային եւ ամառային սեզոնների համար: Donna Karan եւ Valentino ապրանքանիշների հավաքածուներում ներառված են սեպանման սանդալներ` հարթ ներբաններով:
Սողունների կաշվից կոշիկներ: Սողունների կաշվից պատրաստված կոշիկները տեղ են գտել Gucci, Derek Lam, Kenzo ապրանքանիշների ներկայացրած հավաքածուներում: Նման նախշերով կոշիկներ կան նաեւ Mugler, Anna Sui ապրանքանիշների հավաքածուներում: Որոշ դիզայներներ պարզապես օգտագործել են սողունի կաշվից երիզ` կոշիկին հետաքրքիր տեսք հաղորդելու համար: