Copy SMS

Ես ապրում եմ քեզ...

Ես ապրում եմ քեզ... - սեր, կարոտ, հայացք,

 


Ինչ որ մի ժամանակ ես սիրեցի նրան:Չգիտեմ,թե դա ինչպես պատահեց,ինչ դյութական ակնթարթում,բայց ես հասցրեցի զգալ դա և շարունակում եմ զգալ մինչ այս պահը:Չգիտեմ ինչ եմ զգում,բառերով չեմ կարող նկարագրել,բայց մի բան հասկացել եմ,որ չեմ կարող ապրել առանց նրա,որ նա ինձ օդի նման անհրաժեշտ է:Ես նրա կարիքն ունեմ ամեն պահ:Ուզում եմ գլուխս դնեմ նրա ոտքերին և նա միշտ մազերս շոյի,ուզում եմ գրկել ամուր,շատ ամուր ու երբևե բաց չթողնել:Ինձ մոտ պահեր է լինում,երբ վիճում եմ նրա հետ,իսկ դա գրեթե ամեն օր է լինում,սակայն ես չեմ կարողանում ապրել առանց նրա ձայնի,խոսքերի,դրանք ինձ պետք են,շատ են պետք,դրանք իմն են,միայն իմը:Չեմ ուզում նրան երբևե տալ որևե մեկին,նա իմն է ամբողջությամբ:Ես կարոտում եմ նրան,նրա հետ ապրածս ամեն պահը,մեր զբոսանքները,գրկախառնությունները:Ամեն օր վերապրում եմ կրկին ու կրկին:Դրանք իմ կյանքի ամենաթանկ պահերն են,որ երբեք չեմ կորցնի,դրանք իմն են:Կարոտում եմ նրա հայացքը,աչքերը,որոնք միշտ ինձ են նայել,կարոտում եմ ու նորից կարոտում:Ես սիրում եմ նրան,սիրում եմ այնպիսին,ինչպիսին նա կա,սիրում եմ նրա հայացքը,ինձ նայող աչքերը,նրա այտերի փոսիկները,սիրում եմ նրա ժպիտը,նրա ծիծաղի ձայնը,նրա մատերն եմ սիրում,որ միշտ մարմնիս են դիպչում,սիրում եմ սառը շուրթերը,սիրում եմ նրա ամեն ինչը,որովհետև նա իմն է,նրա ամեն ինչը իմն է,միայն իմը:Վախենում եմ,շատ եմ վախենում,որ կգա մի օր և կկորցնեմ նրան ուղղակի,ինչ որ պատճառով,որ ինձ կկորցնեմ,իմ ամեն ինչը,իմ կյանքը,իմ երազանքներն ու նպատակները,որովհետև նա այն ամենն է ինչ ունեմ:


Ես ապրում եմ քեզ... - սեր, կարոտ, հայացք,

Աննկարագրելի ցավ եմ ապրում,երբ ամեն առավոտ արթնանում եմ ու հասկանում,որ նա կողքիս չէ,շատ հեռու է,ինձնից հեռու:Չեմ տեսնում նրան,նրա հետ կապված ամեն բան,նրա կողքին չեմ,Չեմ կարողանում նրան լիարժեք սիրել,տալ այն ամենը ինչ կարող եմ և ունեմ:Ես նրա կարիքն ունեմ,նրա սիրո կարիքը,ուզում եմ,որ մեր մեջ ամեն ինչ փոխադարձ լինի,անկեղծ,մաքուր ու պարզ:ուզում եմ նրան զգալ ամբողջությամբ,ինչպիսին նա կա,չեմ ուզում ոչինչ բաց թողնել,ուզում եմ ճանաչել այնքան,ինչքան ինձ:Ես սիրում եմ նրան,սիրում եմ նրա բնավորության և լավ և վատ գծերը,սիրում եմ նրա հոգատարությունը,ջերմությունը,կատակները:Չեմ կարող ապրել առանց նրա,առանց նրա սիրո,որովհետև ապրելուս միակ իմաստը նա է,միայն նա:Ես նրան եմ ապրում,երբ գա այն պահը,որ նրան կորցնեմ,ես էլ չեմ ապրի,չեմ լինի ես,չեմ զգա ոչինչ,չեմ զգա նրան ու նրա հետ կապված ոչ մի բան:Ես նույնիսկ այս պահին եմ վախենում,հիմա,հենց հիմա,վախենում եմ կորցնել,այնքան համարձակություն չունեմ,որ նրան փորձեցի երրորդ դեմքով դիմել այսքան ժամանակ,բայց հիմա որպես վերջաբան կփորձեմ մի փոքր համարձակ լինել և դիմել քեզ`


Ես ապրում եմ քեզ... - սեր, կարոտ, հայացք,

միակս,թանկս,ընկերս,հարազատս,իմ կյանք ու իմ սեր,իմ ամեն ինչ,չգիտեմ ոնց կհասկանաս,բայց այս պահին անկեղծ եմ գրում,չնայած այս պահին նեղացած ենք իրարից,բայց գիտեմ կզանգես,սպասում եմ,կարոտում եմ ու սիրում եմ,սիրում եմ քեզ իմ ամեն ինչ ու ապրում եմ քո,միայն քո համար,քո ու մեր ապագա երեխաների համար,մեր ապագա ընտանիքի համար ու վերջապես մեր սիրո համար:Շնորհակալ եմ,որ կաս ու որ իմն ես,միայն իմը,որ կողքիս ես,որ այդքան ուշադիր ու հոգատար ես,շնորհակալ եմ բոլոր լավ պահերի համար,շնորհակալ եմ միակս`

                                  ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ…


Ես ապրում եմ քեզ... - սեր, կարոտ, հայացք,

                                     Նվիրում եմ իմ միակ ու անկրկնելի`

                                                                         ՏԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ...

6

3

3282

  • ANUKA
    2014-12-21 01:32:51
    ԱՆՈԻԼՍ,ՀԱրԱԶԱՏՍ,ՄԱՅրԱԿԱՆ ՍԻրՈՎ ՈԻ ջԵրՄՈԻթՅԱՄ ԳրԿՈԻՄ և ԱՄՈԻր ՀԱՄԲՈԻրՈԻՄ ԵՄ ՔԵԶ ԻՆչՈԻ ԵՍ ԱՅԴՔԱՆ ՎԱխԿՈՏ ՆԱՅՈԻՄ ՔՈ ԱՊԱԳԱՅԻՆ; ՍԻրՈ ՀԱՄԱր ՊԵՏՔ է ՊԱՅՔԱրԵԼ:ՅՈԻրԱՔԱՆչՅՈԻր ԿԻՆ ԿԵրԱԶԵր Իր ԿՈՂՔԻՆ ԱՅԴՊԻՍԻ ՍԻրՈՂ ՏՂԱՄԱրԴ ՈԻՆԵՆԱԼ:ՈԻրԵՄՆ ԱՏԱՄՆԵրՈՎ ՊԱշՏՊԱՆԻր ՔՈ ԵրջԱՆԿՈԻթՅՈԻՆԸ;;ՀԻշԻր,Որ ԴՈԻ ՄԵՆԱԿ չԵՍ;ԿԱրԴՈԻՄ ԵՄ և ՔՈ ՏՈՂԵրՈԻՄ ԵՍ ԻՄ ԿՈրՑԻԱծ ԵրԱԶՆ ԵՄ փՆՏրՈԻՄ;ԻՍԿԱԿԱՆ ՍԻրՈՎ ՍԻրՈԻՄ ԵՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ; ԵՂԻր խԵԼԱՄԻՏ և ԴՈԻ ԵրԲԵՔ չԵՍ ԿՈրՑՆԻ ԻՄ ՏՂԱՅԻՆ;ԵՍ ՔԵԶ ԵՄ ՆՎԻրՈԻՄ ԻՄ ԿՈրՑԱծ ԵրԱԶԸ; ԱՅՆ ԱՄՈԻր ՊԱՀԻր;
  • tereza
    2015-09-07 19:49:38
    (բռավո) (բռավո)
    • ANUKA
      2016-06-04 16:40:54
      Շնորհակալություն))))