Copy SMS

Դու դարձար կյանքիս միակ անորոշությունը...

Դու դարձար կյանքիս միակ անորոշությունը... - ցավ, կարոտ, ընկեր,

 


Ահա նորից նույն կրկնվող,տաղտկալի ու զգացողություններով լի գիշերը:Նորից ինձ հարազատ զգացողությունները:Ամեն ինչ նույնն է,ոչինչ չի փոխվել վերջին ամիսների ընթացքում:Նույն դատարկությունը,որը թողել ես դու իմ կյանքում,թողել և հեռացել առանց  բացատրության,թողել ես ինձ այս անորոշության մեջ,իսկ ես գնալով ավելի ու ավելի եմ խրվում,թաթախվում նրա ցավի մեջ:Անորոշությունը քաշում է ինձ դեպի իրեն ,ամուր շատ ամուր գրկում,ես ինձ տիղմի մեջ եմ զգում:Ու միշտ այդ պահին ինձ մի հարց է տանջում.

                                                                              Ո`վ էիր իմ կյանքում…


Դու դարձար կյանքիս միակ անորոշությունը... - ցավ, կարոտ, ընկեր,

Ուղղակի ընկեր.եթե ընկեր էիր,ուրեմն իմն էիր,բայց այդ ուղղակին,այդ անբացատրելի ուղղակին,շատ-շատ բան է փոխում իմ հոգում,չեմ հասկանում,երբ քեզ հետ էի այդ պահերին ամեն ինչ էր ուրիշ,աշխարհն էր ուրիշ,կյանքն էր ուրիշ,ես էի ուրիշ այդ պահերին:Ավելի վստահ  էի,ամեն ինչին նայում էի թեթև,բարի աչքերով,իսկ հիմա չկա դա,չկա այն ինչ զգում էի ,երբ կողքիս էիր,իմ ընկեր,իմ միակ,իմ անբացատրելի:Իսկ միգուցե մինչև հիմա ես եմ ուզում քեզ այդպիսին կողքիս տեսնել,գուցե միշտ ուղղակի համոզել եմ ինձ,որ դու իմ համար ուղղակի ընկեր ես,ես հիմա էլ,հենց այս պահին,ամեն գիշեր,ամեն զգացողության մեջ վիճում եմ ինձ հետ,լուծումներ եմ փորձում գտնել ու միշտ ինչքան փորձում եմ,վերլուծում,միշտ ապացուցում եմ ու ստանում եմ X-ը ԸՆԿԵՐ…ու միշտ հասկանում եմ,որ քեզ անգամ օրենքն է օգնելու պատրաստ,քանզի ես ուրիշ այլ զգացմունքի իմ ձեռքերում չունեմ ոչ մի փաստ,որ վստահ քայլեմ առաջ,քայլեմ ու դուրս գամ այս անորոշության միջից:


Դու դարձար կյանքիս միակ անորոշությունը... - ցավ, կարոտ, ընկեր, Դու չգիտես,թե դա ինչ զգացողություն է,ինչ անտանելի,անբացատրելի ցավոտ ու դաժան,որը կամաց-կամաց է հոշոտում քեզ:Մարդու կյանքին սպառնացող ամենահզոր վտանգը,դա հենց անորոշության զգացողությունն է:Երբ մարդուն թողնում ես  անորոշության մեջ և հեռանում,նրա երևակայությունը հասնում է իր գագաթնակետին:


Դու դարձար կյանքիս միակ անորոշությունը... - ցավ, կարոտ, ընկեր,

Ամեն ինչ կտաի,մի ամբողջ կյանք կտաի,միայն մի պահ կողքիս լինեիր ու ինձ բացատրեիր ինչի համար:Միայն մի հարցի պատասխան և ես դուրս կգաի այս վիճակից,թեկուզ և դանդաղ,միայն թե կհասկանաի ինչ է կատարվում:Հավատա այլևս չեմ կարողանում այսպես շարունակել ապրել,անհնար է,տանջալի ու ցավոտ քեզ տեսնել ուրիշների կողքին,այն դեպքում,երբ ես չեմ ստացել հարցիս պատասխանը:Չեմ կարողանում տեսնել ինչպես ես ժպտում,ուրախանում,վայելում կյանքը ուրիշի կողքին,այն դեպքում,երբ ես կործանվում եմ չհասկանալով ով ես իմ կյանքում:


Դու դարձար կյանքիս միակ անորոշությունը... - ցավ, կարոտ, ընկեր,

Էլ չեմ դիմանում հավատա,էլ ուժ չունեմ,շատ եմ պայքարել,շատ եմ փորձել,բայց ոչինչ չի փոխվել,միայն դու կարող ես փոխել,խնդրում եմ վերադարձիր թանկս,վերադարձիր ուղղակի,հանկարծակի,վերադարձիր և ինձ դուրս բեր այս անորոշությունից…


Դու դարձար կյանքիս միակ անորոշությունը... - ցավ, կարոտ, ընկեր,

Նշում եմ,որ գրառումը վերաբերվում է ինձ համար թանկ ու հարազատ մարդու կյանքին ու ապրումներին,

նվիրում եմ հենց նրան,իմ շատ սիրելի ու հարազատ `

                                                         ՆԱՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ...

                                      Ուզում եմ անկախ ամեն ինչից,միշտ ժպտաս ընկերուհիս....

5

0

2143