Copy SMS

Նամակ...

Նամակ... - հեղինակային, հեղինակային, հեղինկային,


Մոտենում   ամանորը: Տոն՝ որին սպասում են բոլորը: Սպասում են սրտի մեծ թրթիռով ու ներքին փափագով, որ գալիք տարին կլինի հաջողությունների  ու   սիրո տարի:

Իմ ամենասիրած տոնը ամանորն:Եվ ես միշտ անհամբերությամաբ եմ սպասել նրան, բայց այս տարի առավել շատ եմ սպասում:Ինչո՞ւ պատճառը դեռ չեմ հասկանում:

Ինձ համար ամենատաք եղանակը  դա ձմեռն է: Չէ՛, չզարմանա՛ք, չեմ գժվել:Ուղղակի վառվող վառարանի ջերմությունն ու մի բաժակ տաք թեյը  արևի պակասը լիարժեք լռացնում են:

Սկսել եմ գնահատել ձյան ճերմակությունը, մաքրությունն ու անաղարտությունը: Եվ քանի որ մարդու մեջ մարդը քիչ  է գնահատվում, ես որոշեցի գնահատել ձյան մեջ՝ ձյունը:

Չգիտեմ ինչու, բայց տարվա եղանակները ես նմանեցնում եմ մարդու հասակի հետ: Ձմեռը մանուկն է, գարունը՝ պատանին, ամառը՝ հասուն մարդը իսկ աշունը՝ ծերունին: Դե քանի որ մանկությունը մի երազ է, իսկ ես փորձում եմ մտովի ապրել այդ երազում, դառնալ Նեվերլան կոչվող պետության քաղաքացի, ուրեմն ձմեռը ինձ համար պարզապես անկրկնելի է:

Մի տեսակ տարօրինակ են համեմատություններս, բայց ինձ թվում է ձմեռը մի պետություն է, ասեմ ավելի ժողովրդավարական հանրապետություն, իսկ նրա մայրաքաղաքը  Ամանորն է՝ գեղեցիկ ու ուրախ մի քաղաք: Վերջին անգամ նախագահական ընտրություններ տեղի են ունեցել շատ վախուց:Այսպիսով ձայների լիարժեք մեծամասնությամբ նախագահ է ընտրվել Ձմեռ  պապը: Ասեմ նաև, որ նրա մամլոխոսնակները եղնիկներն են, որոնք ի դեպ մեծ ճանաչում ունեն մբողջ աշխարհում:

Չնայած որ վերջին տարիներին մի ահաբեկչական ընկերություն փորձում է վարկաբեկել Ձմեռ պապի հեղինակությունը, պնդելով որ նա իրականում գոյություն չունի: Բայց դե աշխարհում ապրող ամենաանմեղ էակները՝ երեխաները, գիտեն և դա էլ բավական է, չէ որ չպետք է մեռանալ, որ երբ չար դերձակները խաբել  էին թագավորին, հենց երեխան կարողացավ բարձրաձայնել, որ մերկ է արքան:Այսպես մեծահասակները, մասնավորապես վերոնշյալ ահաբեկիչները սին լուրեր են տարածում:

Այսպիսով ես ինքս որոշել եմ նամակ գրել Ձմեռ պապին, որոշել եմ ու կգրեմ:Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ գրել, բայց սխալս կուղղեմ:Ասեմ նաև, որ բարբի տիկնիկ չեմ ուզելու և ոչ էլ քույրիկ կամ եղբայր:Որոշել եմ իմ նամակի միջոցով Ձմեռ պապին պատմել իմ ամենանվիրական երազանքների ու ցանկությունների մասին:Դե քանի որ հասցեն շատ լավ գիտեմ, նամակս կհասցեագրեմ.

                                  Ձմեռ երկիր, Ամանոր մայրաքաղաք, պետության ղեկավար Ձմեռ պապին

                                   Քո անծանոթ ծանոթ՝ Գոգարիկից   

Նամակ... - հեղինակային, հեղինակային, հեղինկային,

16

10

1191

  • Freedom...
    2014-12-22 19:15:41
    ապրես դու, շատ լավն էր (ծաղիկ)
  • Հավեսն էր .. մալադեց Գոգի :D :) (բռավո) (ծաղիկ) (խոնարհվել)
    • ☠Գոհար☠
      2014-12-22 21:06:44
      :) ապրես :D անունս տարբեր ձևերով փոխել էին բայց ես տարբերակը առաջի անգամ եմ լսում :D
  • HAKob
    2015-01-10 12:53:28
    (բռավո)