Copy SMS

Տրամաբանություն և գիտելիք (մաս 11)

Տրամաբանություն և գիտելիք (մաս 11) - հետաքրքիր, տրամաբանություն, գիտելիք


Քանի դեռ ակտիվ եք` եկեք դոլար-ռուբլի-դրամ թեման մի կողմ թողնենք ու անցնենք տրամաբանությանն ու գիտելիքին:


1. Այն ի՞նչն է, որ մարդիկ տեսնում են միշ, թագավորները` մեկ-մեկ, իսկ Աստված երբեք չի տեսնում:




2. Դրված է մի մատանի, բայց դրա վրայով ոչ ոք չի կարողանում թռչել, ինչու՞, առաջարկեք տարբերակներ:




3. Սենյակում կա 5 նապաստակ, 2 բադ և 5 այծ: Ներս է մտնում մի մարդ շան հետ: Քանի՞ ոտք կա սենյակում:




4. ԱՄՆ-ի փողոցներից մեկում կար երեք խանութ: Առաջինի վրա գրված էր "Աշխարհի ամենալավ խանութը", երկրորդի վրա` "Ամերիկայի ամենալավ խանութը", իսկ ինչ՞ էր գրված երրորդ խանութի վրա:




5. Մի կին հարցնում է Շոուին. "Ինչպե՞ս կարելի է լավ ստեղծագործել, ինչպե՞ս կարելի է լավ գրել": Ի՞նչ է պատասխանում Շոուն:




6.  Ինչու՞ Գ. Գ. Մարկեսը երբեք գլխարկ չէր դնում:




7. Կրետը մտնում է մեղուների բույնը: Շուտով նա շրջապատվում է մի բույլ մեղուներով, և 5 րոպեից կենտրոնում հայտնվում է կրետի անշնչացած դիակը: Ինչու՞ էր սատկել կրետը, եթե ոչ մի խայթոց չէր ստացել:




8. Ըստ Վ. Պետրոսյանի ծերերն ամեն ինչի հավատում են, միջին տարիքի մարդիկ ամեն ինչի կասկածում, իսկ ինչ՞ են անում երիտասարդները:




9. Առավոտյան մենք քայլում ենք 4 ոտքով, կեսօրին` 2 ոտքով, իսկ երեկոյան` 3 ոտքով: Բացատրեք:




10. Մոպասանը միշտ սրճում էր Էյֆելյան աշտարակի առաջին հարկում գտնվող "Ժյուլ Վեռն" սրճարանում: Ինչո՞ւ հենց այդտեղ, եթե նա տանել չէր կարողանում աշտարակը` մտածելով, որ այն տգեղացնում է քաղաքը:




11. Էյնշտեյնն ասում է. "Ես տաղանդավոր չեմ, ես պարզապես շատ...": Շարունակեք մեծ գիտնականի խոսքը:




12. Հրդեհի ժամանակ ոստիկանները առաջինը ու՞մ բնակարանը կհանգցնեին, հարուստի՞, թե՞ աղքատի:




13. Ավանակը կապված է ցցից և նրա հարևանությամբ գտնվում է գնացքի գիծը: Նա ցանկանում է անցնել գնացքի գիծը և հասնել մյուս կողմում գտնվող մարգագետիններին, բայց թելը հերիքում է միայն գնացքի գիծը անցնելուն: Օգնեք նրա, ի՞նչ կարող է անել ավանակը: (պատասխանը լսելուց չվիրավորվեք,,,ես էլ եմ էդ վիճակում հայտնվել )




լավ, մնացածն էլ հաջորդ պոստին

3

152

1627