Copy SMS

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ... - Շնորհավոր, Ամանոր, Սուրբ Ծնունդ,

 


Ահա ևս մեկ տարի բոլորիս կյանքում կմնա ետևում:Վերջանում է այս տարին և մոտենում է նոր տարին:Բոլորը անհամբեր սպասում են Նոր տարվան:Սպասումներն ու ակնկալիքները ամեն տարվա հետ մեծանում են:Շատերն են սիրում այս տոնը,մտածում են ու հավատում,որ Նոր տարին հրաշքներ է իր հետ բերում,որ կարող է ինչ որ մի բան փոխվել նրանց կյանքում:Չգիտեմ ինչպես են այդ մարդիկ մտածում,բայց ես կարծում եմ,որ եթե ինչ որ բան փոխվի,դա կարող է ամեն պահ լինել,մենք ինքներս ենք փոխում ու վերահսկում մեր ապրելակերպը:

Երբեք չկարողացա սիրել այս տոնը,չկարողացա նույնպիսի անհամբերությամբ սպասել,ինչպես մյուսներն են սպասում,չկարողացա լիարժեք ուրախանալ,դատարկությունն ու մենակությունը միշտ ինձանից ավելի ուժեղ են դուրս գալիս,ես ոչինչ չկարողացա:

Նայում եմ պատուհանից դուրս և հիանում ձմեռային սառը ու դաժան գեղեցկությամբ:Ձյան փաթիլները թափվում են դանդաղ,նուրբ իջնում են ծածկելով չորս բոլորը իրենց սպիտակ շքեղությամբ:Այդ յուրաքանչյուր փաթիլի մեջ այնքան պարզություն ու մաքրություն կա,որ խենթացնում է ինձ:Երանի մարդկանց հոգիներն էլ այդքան  պարզ ու մաքուր լինեին,բայց այդպես չի,նրանք ավելի շատ ձմռան նման սառն են ու դաժան:Ժամանակները փոխվել են,ամեն ինչ է փոխվել,մեր այսօրվա իրականությունն է փոխվել:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ... - Շնորհավոր, Ամանոր, Սուրբ Ծնունդ,

Թվում է թե Նոր տարին համախմբում է բոլորին,բոլոր սիրելի ու հարազատ մարդկանց,բայց դա ուղղակի թվում է:Մարդիկ շտապում են իրենց մտերիմների,հարազատների տները,որպեսզի միմիանց շնորհավորեն,բայց նրանք չեն շտապում,որպեսզի նրանց հետ ուրախանան,այլ շտապում են,որովհետև պարտականություն են կատարում,շտապում են,որովհետև այդպես է պետք,որովհետև նրանք չեն ապրում իրենց համար,ապրում են այնպես,ինչպես նրանց հասարակությունն է թելադրում ապրել:Մարդիկ չեն կարողանում լիաթոք ծիծաղել ու ուրախանալ,նրանք բոլորը շատ սառն են միմիանց հանդեպ:Չնայած նրանցից շատերը կարողանում են ցույց տալ,որ իրենք շատ ուրախ են և անհամբեր սպասում են Ամանորին:Ես այս պահերի համար չեմ սիրում Ամանորը,որովհետև ոչ մի պարզ ու մաքուր բան չի մնացել մարդկանց սրտում,փոխվել են բոլոը,ամեն ինչ է փոխվել:Գալիս են,ժպտում են,ուրախանում,բայց մի քանի օր հետո դու նորից հասկանում ես,թե ինչքան մենակ ես դու,որ ամեն ինչ սուտ է շուրջ բոլորդ,ոչ մեկ անկեղծ,պարզ ու մաքուր չէ քեզ հետ,քեզ հիշում են այն ժամանակ,երբ դու պետք ես իրենց:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ... - Շնորհավոր, Ամանոր, Սուրբ Ծնունդ,

Երանի,երանի իրոք Ամանորի  հրաշքներն իրականություն դառնաին,երանի լիներ այդ հրաշքը ու մարդիկ մի փոքր մարդ դառնաին,երանի կարողանաին պարզ ու մաքուր լինել,ինչպես այդ ձյան փաթիլները,եթե դա լիներ,դա կհամարվեր մեր այսօրվա իրականության ամենամեծ ՀՐԱՇՔԸ;

Չնայած որ չեմ սիրում այս տոնը,սակայն դա ինձ չի խանգարում իմ շնորհավորական ուղղերձը հղել իմ սիրելի Քոփփիփաստցիներին…

Շնորհավորում եմ ձեր գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը:Ուզում եմ.որ այս տարի ամեն ինչ ձեր կյանքում հաջողված լինի,թող որ լինի ձեռքբերումների և սիրո տարի:Անկախ ամեն ինչից,ամեն տեսակ դժվարություններից,միշտ ժպտացեք և միմիանց հետ անկեղծ եղեք,շտապեք Ձեր սիրո ետևից,ուղղակի գրկեք,ուղղակի ասեք այն ինչ զգում եք և կա Ձեր հոգում թաքնված:Սիրեք միմիանց,սիրեք ուղղակի,մաքուր սիրեք,անկեղծ ու պարզ:

Ձեզ ժպիտների անսահմանություն եմ ցանկանում և թոզ Ձեր յուրաքանչյուրի սպասումները այս տարի իրոք իրականություն դառնան:Ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին…

                                                                                                          ՍԻՐՈՎ `ANUKA

                                                     ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ…

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ... - Շնորհավոր, Ամանոր, Սուրբ Ծնունդ,

5

10

4362

  • շուտ չի՞ (:|
    • քնարիկ
      2014-12-25 20:02:42
      արևմուտքում էսօրվանից սկսվում ա O:) հա բա ինչ ա
  • Լիլ ✞
    2014-12-25 21:26:43
    չգիտեյի որ թսօրա Ամանորը |(
  • cogito ergo sum ☼
    2014-12-27 19:35:22
  • ANUKA
    2015-01-02 23:21:44
    Ես այս տարի մանկան նման ուրա՛խացել եմ. Ցանկանում եմ,որ դու էլ դուրս գաս քո կաղապարից և ապրես լիարժեք կյանքով;խորհուդ ես տալիս տնորինել կյանքը,իսկ դու ոչինչ չես անում;Զենքերդ վայր ես դրել ու պարփակվել ինքդ քո մեջ;Դե ասա, Անուլ, քեզ ոնց հասկանամ ; Այս կյանքում ամեն ինչի համար, առավել ևս սիրո,պետք է ,պայքարել՛;Իսկ դու ինչ ես անում. պարփակվել ես ինքդ քո մԵջ և չես պայքարում՛;Հիշիր,այդ պատճառով դու շատ բան կկորցնես,երբ ուշքի գաս,ուշկլինի,ինչքան էլ արագ վազես ,չես կարողանա հասնել սիրուդ հետևից.Հիշիր,որ կյանքը նաև անողոք կարող է լինել ;Անուլս թող այս տարին քո հոգին մի նոր ջերմությամբ լցնի և դու կարողանաս ապրել լիարժեք կյանքով;Համբուրում եմ ամուր- ամուր;
  • noro.hovakimyan.1983@mail.ru
    2015-01-03 00:05:53
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)