Copy SMS

Հաջողություններ գրանցելու չինական բանաձևը


Հաջողություններ գրանցելու չինական բանաձևը - լավ, խոսքեր, հիշիր

1. Մարդկանց տվե՛ք ավելին, քան նրանք սպասում են և արեք դա ուրախությամբ: 2. Երբ դուք ասում եք «Ես քեզ սիրում եմ», ասե՛ք միայն ճշմարտությունը: 3. Մի՛ հավատացեք ամենին ինչ լսում եք, ծախսե՛ք այն ինչ ունեք, քնե՛ք ինչքան ուզում եք: 4. Հաճախ հիշե՛ք ձեր սիրելի բանաստեղծությունը: 5. Երբ ասում եք. «Ես ցավում եմ», ասե՛ք դա նայելով արքերի մեջ: 6. Հավատացե՛ք «սիրուն առաջին հայացքից» 7. Երբե՛ք մի ծիծաղեք ուրիշների երազանքների վրա: 8. Սիրե՛ք խորությամբ և կրքով. միգուցե դա Ձեզ ցավ պատճառի, բայց դա միակ ձևն է կյանքը ամբողջությամբ ապրելու: 9. Կոնֆլիկտների դեպքում պայքարե՛ք ազնվորեն, առանց անուններ տալու: 10. Մարդկանց մի՛ դատեք իրենց բարեկամներով: 11. Խոսե՛ք դանդաղ, բայց մտածե՛ք արագ: 12. Հիշե՛ք, որ մեծ սերը և բաղձալի նվաճումները մեծ ռիսկ են պահանջում: 13. Հաճախ զանգահարե՛ք ձեր մայրիկին:  14. Երբ դուք պարտվում եք, դասեր քաղե՛ք դրանից: 15. Հիշե՛ք 3 սկզբունք. հարգե՛ք ինքներդ Ձեզ, հարգե՛ք ուրիշներին, պատասխանատու եղե՛ք ձեր բոլոր արարքների համար: 16. Թույլ մի՛ տվեք, որ փոքրիկ վեճը քանդի մեծ ընկերությունը: 17. Երբ հասկանում եք, որ սխալ եք գործել, ինչքան հնարավոր է շուտ փորձե՛ք ուղղել այն: 18.Ժպտացե՛ք հեռախոսազանգին պատասխանելիս.նա,ով զանգում է,կզգա դա ձեր ձայնից; 19.ժամանակ առ ժամանակ եղեք մենակության մեջ։ 20.Հիշեք,որ երբեմն լռությունը լավագույն պատասխանն է։ 21.Կարդացեք շատ գիրք,իսկ հեռուստացույց դիտեք քիչ։ 22.Հավատացե՛ք Աստծոն ,բայց մեքենայի դռները փակ պահեք։ 23.Սիրելիների հետ վիճելիս գործ ունեցեք միայն ներկայի հետ.անցյալը մի՛ հիշեք։ 24.Կիսվեք ձեր գիտելիքներով.դա անմահության հասնելու միջոց է։ 25.Նուրբ վարվեք Երկրի հետ։ 26.Աղոթե՛ք։ Դրանում ահռելի ուժ կա։ 27.Մի խառնվեք ուրիշների գործերի մեջ։ 28.Երբեք մի՛ ընդհատեք,երբ Ձեզ քծնում են։ 29.Մի՛ վստահեք այն մարդկանց«կին,տղամարդ»,ովքեր համբուրվելիս չեն փակում աչքերը։ 30.Հաջողությունը երբեմն այն է,որ չես ստանում այն,ինչ ուզում ես։ 31.Սովորե՛ք կանոնները,և որոշները խախտեք։ 32.Հիշեք` հիանալի է,երբ սիրում եք միմյանց,բայց առավել լավ է,երբ զգում եք միմյանց կարիքը։ 33.Ձեր հաջողությունը գնահատեք նրանով,թե ինչ հարկ եղավ զոհաբերել դրան հասնելու համար։ 34.Հիշեք,որ Ձեր «Ես»–ը Ձեր ճանապարհորդության վերջնակետն է։ 35.Երբ ինչ–որ մեկը Ձեզ հարց է տալիս,որին չեք ուզում պատասխանել,ժպտացեք և հարցրեք`«Իսկ Դուք ինչու՞ եք ուզում դա իմանալ»։

...
5

0

1264