Copy SMS

Հինգ բանակների ճակատամարտը կամ Հոբիթ 3

Հինգ բանակների ճակատամարտը կամ Հոբիթ 3 - հոբիթ, երեք, ճակատամարտ, բանակներ


Դեռևս երկու երեք տարի առաջ,երբ դիտում էինք Մատանիների տիրակալը դժվար էր պատկերացնել,որ ռեժիսորը՝ Պիտեր Ջեքսոնը կկարողանար գերազանցել ինքն իրեն,բայց արդյունքն ակնհայտ է,ֆանտաստիկ էֆֆեկտներով հեքիաթը իրականություն է ամբողջովին:Հոբիթը եռագրության վերջին ակորդն էր:

Հինգ բանակների ճակատամարտը կամ Հոբիթ 3 - հոբիթ, երեք, ճակատամարտ, բանակներ

Հինգ բանակների ճակատամարտը կամ Հոբիթ 3 - հոբիթ, երեք, ճակատամարտ, բանակներ

Հոբիթ ֆիլմի վերջին մասին սպասեցինք ուղիղ մեկ տարի,այն վերնագրված է Հինգ բանակների ճակատամարտը վերնագրով,և բնականաբար իր մեջ ընդգկում է ամբողջ հետաքրքությունը ինչը որ ձևավորվել էր առաջին երկու մասերից,ֆիլմի սյուժեն անհնար կլինի պատմել մեկ գրառման մեջ..դիտել և վերջ:

Ֆիլմում հայտնվել են նոր հերոսներ,որոնց մասին Թոլքենը չէր հիշատակել գրքում,ըստ իս այդ ավելացված հերոսների գործողությունները ավելի սենտիմենտալ և ինտրիգային դարձրեցին ֆիլմը,ինչը հատկապես ֆիլմի վերջում ստիպեց հուզվել ֆիլմը դիտողներին:

Հինգ բանակների ճակատամարտը իր սուպերֆանտաստիկ էֆեկտներով,սենտիմենտալ և գեղեցիկ դրվագներով կարող է համարվել անցնող տարվա լավագույն ֆիլմի կոչմանը,առաջ անցնելով անգամ Անաբելից և Սոված խաղերից:

Վերջում ինչպես միշտ խորհուրդ եմ տալիս դիտել ֆիլմը,եթե անգամ չեք կարդացել գիրքը դա ձեզ չի խանգարի ապրել և հասկանալ Հոբիթը,որը փոքրիկ հեքիաթային Շիրից մինչև Դոլ Գուլդուր ու գանձերի լեռ ձեզ կպարուրի անչափ լավ զգացողություններով:

Շնորհակալություն ուշադրության համար:


Հինգ բանակների ճակատամարտը կամ Հոբիթ 3 - հոբիթ, երեք, ճակատամարտ, բանակներ

Հինգ բանակների ճակատամարտը կամ Հոբիթ 3 - հոբիթ, երեք, ճակատամարտ, բանակներ

Հինգ բանակների ճակատամարտը կամ Հոբիթ 3 - հոբիթ, երեք, ճակատամարտ, բանակներ

14

2

1612

  • lyui
    2014-12-27 23:56:49
    դիտել միայն 3-D ֆորմատով,այլ տարբերակ չկա քո ասած սուպերէֆֆեկտը զգալու համար :)
    • միք
      2014-12-27 23:57:33
      O:) ՅԵԱՀ!