Copy SMS

Խնայում եմ ...


Խնայում եմ ... - խնայում եմ, Սևակ, մտքեր

Խնայում եմ ո՛չ թե սերըս. ճի՜շտ հասկացիր: 

Խնայում եմ քո նոր զարթնած սի՛րտը միայն 

Տարիքն առած ինձ պես մեկի խելառ սիրուց, 

Ինչպես որ հին - նստած գինուց, 

Անփորձները շուտ են հարբում 

Եվ շատ ուշ են ուշքի գալիս...

Խնայում եմ ... - խնայում եմ, Սևակ, մտքեր

Խնայում եմ միակ հույսըս, 

Ինչպես նաև պառավ մորըս, 

Թե չէ, գիտե՛ք, մե՜կ էլ տեսար՝ 

Ինչ-որ հոգնած մի վայրկյանի, 

Վերջ տվեցի հիմար կյանքիս...


Խնայում եմ ... - խնայում եմ, Սևակ, մտքեր

Թե չեմ ասում, 

Որ մեր տնկած խնձորենին ուռի դարձավ, 

Արդյոք ո՞ւմ եմ ես խնայում. 

Մե՞զ՝ խեղճերիս, 

Թե՞ ուռենին...

Խնայում եմ ... - խնայում եմ, Սևակ, մտքեր

Թե չեմ ասում, 

Որ հատակին թափված յուղը 

Էլ ոչ մի կերպ ճաշ չի դառնա, 

Ո՞ւմ եմ արդյոք խնայում, 

Պարզ է, որ մե՜զ, 

Ոչ թե յուղը...


Խնայում եմ ... - խնայում եմ, Սևակ, մտքեր

Խնայում եմ ես ոչ այնքան ձեր ակա՛նջը, 

Որքան ա՜չքը, 

Թե չէ, գիտե՞ք, 

Ձեզ բոլորիդ այն ցույց կտամ, 

Ինչ ես վաղուց նկատում եմ... 

Խնայում եմ 

Ու - ծալում եմ ցուցամատըս...

............................................................

Սևակ....

24

11

1221

  • Freedom...
    2014-12-30 19:25:50
    ապրես Լուս ջան,,, Սևակ՝ անկրկնելի :)
  • Լիլ ✞
    2014-12-30 21:25:57
    (ծաղիկ) ապրեսս
  • -L.(-EsAyAn...(
    2014-12-30 21:33:12
    մերսի ..... (ծաղիկ)
  • Алёна
    2015-01-11 20:06:15
    ujs
    • -L.(-EsAyAn...(
      2015-01-11 20:09:23
      վայ՞..լուրջ՞...... (:|
    • Arm..
      2015-01-11 20:43:43
      մի բառ, 3 տառ որի մեջ կարա լինի ամեն ինչ, օրինակ՝ ֆիլմ, խելք, գիտելիք, մտացելակերպ, ինքնաբնութագրում և այլն, բայց քանի որ այս պոստի տակա գրված էտ 3 տառը ուրեմն էս պոստինա վերաբերում եթե չեմ սխալվում, բայց եթե խելոք ու ջոգող ու ճիշտ մտածող մարդ ենք ուրեմն կհասկանանք որ դա ոչ թե պոստինա վերաբերում այլ նման նյութի մասին նման կարծիք ունեցող մարդուն , որոնք շատանում են օրեց օր (գինի) :)
      • -L.(-EsAyAn...(
        2015-01-11 20:46:38
        ես բան չասեմ ... (գինի) մերսի ախխպեր ... (խփո) (ծաղիկ)
      • Arm..
        2015-01-11 20:47:22
        զա նաս (գինի)
      • -L.(-EsAyAn...(
        2015-01-11 20:48:08
        զա նաս .... (գինի) (գինի) ... (ժպիտ) (ժպիտ)
    • -L.(-EsAyAn...(
      2015-01-11 20:50:20
      մի թեթև .... (ժպիտ) Արմանը մի երկու լավ բան ասեց ու վերջ ,,, (ուռա) (ուռա)