Copy SMS

Մեր սխալները

Մեր սխալները - մեր սխալները , մարդ , բանականություն , հիասթափություն , պատմություն

- Հե՛յ , ո՞վ կա այդտեղ , լսու՞մ եք ...
- Այդ ես եմ պարոն ...այստեղ միայն ես և դուք ենք , միմիայն մենք :
- Իսկ դու ո՞վ ես : Լսի՛ր , ես ցանկություն չունեմ այստեղ երկար փակված մնալու : Անմիջապես ասա՛ , թե ով ես :
- Պարո՛ն , դուք մոլորված եք :
- Այո ՛ , իսկ ո՞վ չէր մոլորվի , երբ առավոտյան բացեր աչքերն ու հայտնվեր մի անծանոթ վայրում , որտեղ միայն մթություն է : Խնդրու՛մ եմ , գոնե միացրեք լույսերը :
Դուք մոլորվել եք ձեր իսկ հոգում : Իսկ մթության մեղավորը միմիայն դուք եք :
- Ինչպե՞ս թե ես եմ : Դուք հասկանու՞մ եք , ինչեր եք խոսում : Աստված իմ , սա պետք է որ երազ լինի : 
- Սա իրականություն է հարգելիս : Այս ամենի մեղավորը դուք եք : 
- Ո՛չ , դուք ցնորված եք , անմիջապես ինձ բա՛ց թողեք , այլապես ...Մեր սխալները - մեր սխալները , մարդ , բանականություն , հիասթափություն , պատմություն
- Այլապես ի՞նչ : Այստեղ միայն դուք եք զառանցում հիմա : Դուք բատարկված եք ձեր մտքերում , ձեր զգացմունքներում և գործողություններում և դրա միակ պատճառը դուք գիտեք :
- Ե՞ս գիտեմ : Շատ լավ , խնդրում եմ , ասացե՛ք , թե դուք ով եք : 
- Ես դեռևս ազատության մեջ գտնվող քո բանականությունն եմ : Ցանկանում եմ օգնել քեզ , սակայն բանտարկված զգացմունքներդ բթացնում են ողջամտությունդ : Մի՛ եղիր շատերի նման անողոք քո նկատմամբ : Դու ես քո միակ ընկերը : Մի շուրջդ նայիր , տե՛ս , ո՞վ կա կողքիդ , երբ դու օգնության կարիք ունես : Ցավոք , միայն մթությունն է ...և ես : Մեր սխալները - մեր սխալները , մարդ , բանականություն , հիասթափություն , պատմություն - Ո՛չ ... սա երազ է ...այո, այո ... ես չեմ ցնորվել ....օ՜ , Աստված իմ , ինչ է կատարվում ինձ հետ :
- Մի՛ փորձիր փախչել սեփական մտքերիցդ : Դու պիտի օգնես ինքդ քեզ: Երբ շրջապատված ես լինում քեզ ծանոթ մարդկանցով , որոնց դու ընկերներ ես կոչում , զգացմունքներդ ավելի վառ են դառնում , ավելի պայծառ է սկսում դառնալ աշխարհը քեզ համար : Բայց մի շտապիր հավատալ այդ վարդագույն երազին ... սա է իրականությունը և դու միշտ էլ իմացել ես սա : Մարդիկ սիրում են խաբել իրենց , հրապուրվել մի հաճույքով , տարվել դրանով ու չտեսնել իրականը ... այս մթությունը : Պարբերաբար թերթում եմ հիշողություններիդ գիրքը : Ու գիտե՞ս ինչ , դու իսկապես տարված ես այնպիսի բաներով , որոնց փոխարեն կարող էիր ավելի լավ բաներ անել : Դու կարող ես ավելի լավը լինել : Հավատա՛ ինձ , դու իսկապես ավելի լավն ես :Մեր սխալները - մեր սխալները , մարդ , բանականություն , հիասթափություն , պատմություն - Այսպես . ես բանտարկված եմ իմ մտքերում , և դու ինձ ասում ես , թե ինչ է պետք անել : Դու ՛ , իմ բանականությունը : Սկսում եմ հիշել , թե ինչ է կատարվել : Երեկ ես չափազանց հուսահատ էի ինձ զգում : Բոլորը լքել են ինձ , բոլորը թքած ունեն ինձ վրա ու իմ զգացմունքների վրա : Եվ իմ միակ սփոփանքը նա էր : Սակայն նա էլ մյուսների պես վարվեց : Նա ծիծաղեց պարզապես ու հեռացավ : Ես չէի կարող այլևս այդպես ապրել և ես կուլ տվեցի մի կույտ դեղ: Ես ո՞ղջ չեմ այլևս : Իսկ որքան մեծ է ափսոսանքը ...
- Դու ողջ ես , դու ողջ ես այնքան ժամանակ , քանի դեռ ես եմ ողջ : Դու ողջ ես քանի դեռ քեզ հիշում են : Դու ողջ ես : Հիշի՛ր , կյանքը դա մի բանտ է լի հիասթափություններով և հաջողություններով , վայրէջքներով և վերելքներով : Պարզապես պետք է չկորցնես հավասարակշռությունդ ու չսայթաքես երկուսի դեպքում էլ : 

Մեր սխալները - մեր սխալները , մարդ , բանականություն , հիասթափություն , պատմություն

Դու ունես ևս մեկ հնարավորություն : Մի գործիր նույն սխալները , սովորիր քո և ուրիշների սխալներից : Փորձիր լինել այնպիսինը , ինչպիսինը դու ես իրականում և ոչ մի կեղծիք : Ընդամենը մի քանի րոպե անց դու կարթնանաս նորից այն աշխարհում , որտեղ միշտ էլ նախքան գործելը շատերը և հե՛նց քեզ նմանները չեն մտածում : Եվ սա է միակ իմ խնդրանքը քեզ ... մտածի՛ր նախքան գործելը , սիրի՛ր նախքան ատելը , հասկացի՛ր նախքան դատապարտելը և ապրի՛ր նախքան մեռնելը : Ապրի՛ր , քանզի դու մինչև այս պահը դեռ իսկապես չես էլ ապրել ...

13

8

1429

  • էն պահը երբ գիտես որ ոչմեկ չի կարում պոստը կարդա ու գամվում ես կարդալուն, երբ 1 տարի առաջ էիր պոստ կարդում... :) ասեմ վատ չէր O:)
    • MG''
      2015-01-21 14:09:35
      Դե ամեն ինչ էլ մի օր փոխվում է O:)
  • Sionismus✡
    2015-01-08 00:31:17
    այ սա իրոք գրառում էր...
    • MG''
      2015-01-21 14:09:57
      Շատ շնորհակալեմ , որ կարդացիք O:)
  • ♥♥♥g.a.y.a.n.e♥♥♥
    2015-01-08 13:18:26
    :)
    • MG''
      2015-01-21 14:14:21
      O:) (ծաղիկ) (ժպիտ)
  • -L.(-EsAyAn...(
    2015-01-09 00:28:43
    Apres,,lavner shat (ծաղիկ) (ծաղիկ)
    • MG''
      2015-01-21 14:10:42
      Ձեզ էլ , շատ շնորհակալ եմ O:) (ծաղիկ)