Copy SMS

Այսօր քնիր իսկ վաղը կարելի է մեռնել ՄԱՍ 1

Այսօր քնիր իսկ վաղը կարելի է մեռնել ՄԱՍ 1 - Այսօր, քնիր, իսկ, վաղը, կմեռնես


Հեղինակ ՝ SEV MANGUSHYAN

Մինչ կսկեմ պատմել,ուզում եմ ասել քեզ,որ ուշադիր հետևս նրանց քայլերին,որ չկրկնես այն ինչը կարող է կործանարար լինել:Սխալներ կարելի է անել,միայն թե պետք է աննկատ անել,իսկ եթե ոչ՝ հետևանքները կարող են անդառնալի լինել:Հիշիր, որ երբ այս պատմությունը սկսես կարդալ հնարավոր է,որ սա վերջին բանն է որ անում ես կյանքումդ:Բայց ամենայն հավանակնությամբ դու հենց հիմա մտածեցիր,որ դա չի կարող քեզ վերաբերվել:

Երեկոյան երբ դու տանը մենակ ես լինում հաճախ քեզ թվում է թե ինչ որ մեկը հետևում է քեզ,զգում ես ,որ ինչ-որ մեկը նայում է քեզ,բայց ոչ ոք չկա:Դրսից ձայներ ես լսում և առաջին քայլը որ անում ես դա պատուհանը վարագույրով ծածկելն է,որովհետև քեզ թվաց թե ինչ որ մեկը դրսից քեզ է նայում:Մի քանի րոպե հետո դու բացում ես վարագույրը ու նայում ես դուրս,հայացքով ինչ որ մեկին ես փնտրում,և այդ ինչ որ մեկը անպայման մարդ է:Իսկ ինչու ես փնտրում,որովհետև դու սպասում էիր,որ հնարավոր է այդ ինչ որ մեկը կգա,և իհարկե դու գիտես թե ով է նա:Երբ վստահ ես,որ ոչինչ չես արել,դու երբեք պատուհանից դուրս չես նայի մթության մեջ քեզ հետևող ծանոթ դեմք տեսնելու համար,բայց նայում ես,որովհետև վստահ չես,որովհետև սպասում ես,դու վախենում ես…:Ես պատուհանից դուրս չեմ նայում:Ես երբեք բարձր երաժշտություն լսելով (ականջակալերով)` չեմ քայլում փողոցում որովհետև չեմ կարողանա լսել թիկուքից ինձ մոտեցող ոտնաձայները,ոչ այն պատճառով թե իբր վախենում եմ,պարզապես չգիտեմ թե ով կարող է մոտենալ ինձ թիկունքից:

Ամեն ինչ կատարվեց օգոստոսի 18-ի երեկոյան,այդ օրը կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն էր,վաղը ես ամուսնանելու էի երկրորդ անգամ:Մենք արդեն մի քանի ամիս է ինչ միասին էինք ապրում:Ես շատ պարզ հիշում եմ այդ երեկոյի բոլոր մանրամասները:Աչքերս փակել էի,նստած էի բազկաթոռին:Չկա ավելի հանճարեղ ստեղծագործություն քան Մոցարտի Լաքրիմոսան,լսում էի երաժշտությունը, և մտքումս պատկերացնում էի վաղվա օրը, ձայնը բավականին բարձրացրել էի,իսկ Է.Մ.-ն՝ ապագա կինս,լոգանք էր ընդունում:Որքան էլ բարձր էր երաժշտությունը դա չխանգարեց ինձ՝ լոգասենյակից տարօրինակ ձայն լսելու:Մոտեցա ձայն տվեցի Է.Մ.-ին, չպատասսխանեց,ներս մտա:Թող ոչ-ոք ոչ մի անգամ չասի թե ժամանակը քիչ է,ոչ, որովհետև ժամանակը քիչ չի լինում,ընդամենը մեկ վայրկյանն էլ բավական էր,որ ես կորցնեմ ամեն ինչ:Լոգասեյակում գոլորշու մեջ տեսա գետնին լճացած արյունը և դրա մեջ աչքի ընկնող ածելին,իսկ լոգարանից երևում էր միայն Է.Մ.-ի կախ ընկած արյունոտ ձեռքը:Ամեն ինչ վերջացած է:Ես ձայն չհանեցի,բայց խեղդվում էի,ես հաստատ հիշում եմ որ լաց եղա:Զգացի,որ գլուխս պպտվեց,չհասկացա որն էր նրա ինքնասպանության պատճառը,իհարկե հետո ամեն պարզ դարձավ,համենայինդեպս գոնե ինձ համար:

Մի կերպ դուրս եկա լոգասենյակից ու միջանցքում ուշագնաց եղա:Երբ արթնացա ,ինձ պատգարակով դուրս էին բերում տանից,ներսում տասնյակից ավել ոստիկաններ կային,իսկ դրսում հավաքվել էր հարևանների բազմությունը:Ես իմացա ,որ եթե բժիշկները ուշացած լինեյին ես նույնպես մեռած կլինեյի:Ինչու,ինչ էր կատարվել մեր տանը,ինչ էր կատարվել կնոջս հետ:Չշտապելու և հետաքրքրությունը պահելու համար մենք հետ կգնանք և պատմությունը կսկենք կնոջս մահվանից 180 օր առաջվանից:

ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ....

2-րդ մասը կարող եք կարդալ 08,01,15

8

3

703

  • FonTrier
    2015-01-07 23:40:06
    Կայքում երեկ տեխնիկական սխալ կար ու պատմվածքի նույն մասերը փաստորեն 3 անգամ ավելացրել եմ.....վաղը կտեղադրեմ,նոր 2-րս մասը:Չէի տեսել որ վերականգնվելա
  • -L.(-EsAyAn...(
    2015-01-08 08:26:49
    Hetaqrqir er (ծաղիկ)
  • FonTrier
    2015-01-09 13:25:02
    ով գիտի ինչի չի լինում նոր նյութ դնել՞՞՞՞՞՞՞՞