Copy SMS

Այսօր քնիր իսկ վաղը կարելի է մեռնել ՄԱՍ 2

Այսօր քնիր իսկ վաղը կարելի է մեռնել  ՄԱՍ 2 - այսօր, վաղը այսօր



Հեղինակ ՝ SEV MANGUSHYAN

Այսօր փետրվարի 11-ն է: Ես ապրում եմ Նյու Ջերսիում որդուս ՝ 5 ամյա Դանիելի հետ:Պատմվածքներ եմ գրում, որոնք մեծ հաջողությամբ վաճառվում են:Երբ սկսեցի հրատարակել պատմվածքներս,ինձ համար վերցրեցի նոր անուն՝  Դեյվ Օՙ Քոնորի (փոխեցի ազգանունս որովհետև ուզում էի դրանով վերջանականապես ազատվել ազգանունս կրող մյուս մարդկանց հետ ազգակցական կապից,բարեկամները միշտ անհաջողություններ են բերում): Սրանից 1 տարի առաջ բանժանվեցի պառավ կնոջիցս,չէ տարիքը նկատի չունեմ,կինս Ա.Հ.-ն ինձանից փոքր էր ընդամենը 2 տարի ,իսկ անցյալ տարվա իններորդ ամսում լրացավ իմ քսանյոթը:Կինս պառավ էր,որովհետև ես նրա հետ երբեք ինձ երիտասարդ չէի զգում,չափից դուրս ձանձրալի կին,նրա հետ հնարավոր չէր ուրախանալ:Նա տգեղ չէր,նույնիսկ գրավիչ էր,բայց ես վստահ եմ եթե ես նրան չընտրեի որպես կին,նա մինչև այսօր տանը կլիներ:Խոսում էր ամենաանհետաքրիր ու ձանձրալի թեմաներից,ցավալին այն էր,որ խեղճին միշտ թվում էր թե ինքը ամենախելացի կանանցից է:Տոներին միշտ սիրային զզվելի երկտողեր էր գրում,որոնք ես այլևս տանել չէի կարողանում:Երբեք ոչինչ չէր փոխվում նրա մոտ ոչ արտաքնապես ոչ ներքուստ,և ես հասկացա որ նրա հետ ապրել անհնար է:Դպրոցական տարիներին մաթեմատիկայի մի ուսուցիչ ունեյի,ով ինձ տանել չէր կարողանում,որովհետև ես բացարձակ այդ հաշվարկներից գլուխ չէի հանում:Մի օր նա ինձ ասաց,որ ոչ ոք ինձ կնության չի տա իր աղջկան,որովհետև հիմարի մեկն եմ  և այդ օրվանից ուղիղ ութը տարի հետո ես ամուսնացա նրա աղջկա հետ:Ինքս էլ չգիտեմ ինչպես դա ստացվեց,որովհետև ես վստահ եմ,որ նրան սիրել չէի կարող,բայց սա ուղիղ 3 տարի ինձ հանգիստ չէր տալիս,անընդհատ հիշեցնում էր իր մասին,գրում էր,շնորհավորում էր,նվիրում էր և մի օր էլ ուղղակի առանց մտածելու որոշեցի որ պետք է ամուսնանամ հետը:Հիմա արդեն 1 տարի է բաժանված ենք,նա համաձայնվեց մեր տղային թողնել իմ խնամկալության տակ ,իսկ ինքը չգիտեմ էլ հիմա որտեղ է ապրում երբեմն գալիս է տղային տեսնելու:

Այսօր առավոտյան Հայաստանից ինձ զանգահարեց մորեղբորս տղան ու ամենայն նրբանկատությամբ հայտնեց,որ հայրս մահացել է:Այս լուրն առանձնապես ազդեցություն չունեցավ ինձ վրա,որովհետև հորս մահվան մասին արդեն բազմիցս լսել եմ ու ինքս էլ հաճախ ասել եմ,որ հայրս մահացել է,բայց խոսք եմ տալիս ՝սա վերջին անգամն է ,որ հայրս մահանում է,որովհետև այսօր նա իսկապես մահացել է :Հիշում եմ մի օր երբ դուրս եկա դպրոցից ու հայրս չէր եկել ինձ տուն տանելու (մայրս աշխատանքի էր,իսկ հայրս պարտավոր էր գալու), հաջորդ օրը ես ամբողջ դասարանին պատմեցի որ երեկ հայրս մահացել է:Ուսուցիչներն ու դասընկերներս ցավակցեցին ինձ,միայն մեկ շաբաթ հետո իմացան,որ ստել եմ,բայց այսօր երդվում եմ նա իսկապես մահացել է:Թեև ես ինքս ինձ խոստացել էի,որ երբ նա մեռնի չեմ գնալու նրա հուղարկավորությանը,այսօր որոշեցի որ կգնամ,ոչ թե նրան հրաժեշտ տալու համար,այլ պարզապես մի քանի տարի է ինչ այնտեղ ինձ ոչ ոք չի տեսել,իսկ այս ընթացքում իմ կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել:Կարելի է մի փոքր անհամեստ գտնվել (որը հատուկ չէ ինձ), բայց այս ընթացքում ես բազմաթիվ հաջողությունների էի հասել,դրանց մասին Ձեզ պատմելու անհրաժեշտություն չեմ տեսնում,իսկ նրանց բոլորի՝ բարեկամներ և այլն, աչքին պետք է երևայի իմ այս ամբողջ ձեռքբերումների փայլը վրաս:Փետրվարի 11-ի առավոտը շատ անհաջող սկսվեց,խոսքս զանգի մասին չէ:Չգիտեմ դուք ինչքանով եք հավատում զուգադիպություններին,բայց ես կարծում եմ որ պետք չէ պատահականություններին հավատալ:Առավոտյան դեռ ժամը 10-ը չկար երբ սոցիալական կայքերից մեկի իմ էջին նամակ ստացա,այս բովանդակությամբ.՝

- Քեզ երկար ժամանակ չեմ տեսել բայց վստահ եմ անունդ փոխելով դու չես փոխվել:  

և երկրորդ նամակը նույն հասցեատիրոջից.`

-Քո հին ընկերները քեզ միշտել հիշում են այնպես ինչպիսին եղել ես:Նույն ինքնահավանն ես,իսկ պատվածքներդ ուղղակի աղբ են,դու գիտես,որ ես քեզ ճիշտ գիտեմ :D :

Իհարկե  զայրացա, և զգացողություններս կրկնապատկվեցին երբ փորձեցի հետ պատասխանել և տեսա,որ գրելուց հետո ինձ արգելափակել են:Այս իրավիճակը նմանեցնում եմ այն պահին երբ մեկին ուզում ես շատ կարևոր բան ասել,և նա մահանում է ու դու այպես էլ ասելիքդ խեղդում ես ներսումդ:Դա սարսափելի է կարծում եմ,հետևանքներն են վտանգավոր:Սակայն այն  ինչ հաղթահարելի է պետք չէ ողբերգության վերածել:Ես սա համարեցի մի աննշան դեպք,ու նույնիսկ չփորձեցի պարզել հեղինակին և երբ ստացա հորս մահվան լուրը այդ մասին արդեն մոռացել էի:

Սրանից մոտ 3 տարի առաջ ինչ որ մեկը հարսանյաց զգեստը ձեռքին հիանում էր դրանով,ուղիղ 4 օր հետո նա ամուսնանալու էր,և հենց այդ պահին զանգ ստացավ իր ապագա ամուսնուց,ով խնդրեց որ աղջիկը ների իրեն,որ ինքը չի կարող ամուսնանալ,որ էլ չի սիրում,իհարկե չգիտեմ թե նրանց հեռախոսային խոսակցությունը ինչ ճշգրտությամբ պատմեցի Ձեզ,բայց այդ խոսակցությունից 2 ժամ հետո աղջկա տատիկը նրան գտնում է իր սենյակում հարսանյաց զգեստը հագին հատակին ընկած:Նրանից քիչ հեռու ընկած էր դեղի դատարկ սրվակը և հրաժեշտի նամակ:Աղջիկը ինքնասպանության փորձ էր արել,և բարեբախտաբար նրա կյանքը հաջողվեց փրկել:Բայց միշտ  չէ,որ մահվանից փրկվելը մեծ հաջողություն է,որովհետև երբեմն մահն ազատում է ավելի մեծ ցավից,քան կարող է բերել հենց ինքը մահը:Այդ աղջկան ես առաջին անգամ տեսել էի դպրոցում,երբ սովորում էի ութերորդ դասարնում:Նա մեր դասարանում նորեկ էր:Ավարտական վերջին երկու տարիներին մենք չհասցրեցինք մտերմանալ,առանց այդ էլ ես մտերմություն պահելու ընդունակությանը չեմ տիրապետում:Հրաժեշտ տվեցինք իրար,որպես լավ դասընկերներ և միմյանց հաջողություն ցանկացանք (դա ձևական երևույթ է,կարծում եմ այդ սովորությունը մինչև այսօր էլ պահպանվել է դպրոցներում):Մեր երկուսից և ոչ-ոք անգամ պատկերացնել չէր կարող,որ մենք կհանդիպենք իրար՝ այդ օրվանից 10-ը տարի հետո և ոչ միայն կհանդիպենք այլև կսիրահարվենք ու կվորոշենք ամուսնանալ:Այո ճիշտ կռահեցիք,այդ աղջիկը հանգուցյալ Է.Մ.-ն էր:Միթե կարելի է հավատալ պատահականություններին,ախր,ով կմտածեր,որ խեղճ աղջիկը երկրորդ անգամ էլ չի կարողանա ամուսնանալ և ամենասարսափելին այն է,որ այս անգամ նա ավարտեց իր կյանքը,ու նրա կյանքի վերջին րոպեներին նրա ոչ-ոք օգնության չհասավ:Ամեն անգամ այս մասին հիշելով ես նորից եմ վերապրում այդ գիշերվա սարսափն ու ցավը,ես սիրում էի..: Որքան էլ էլ ես ինքս ինձ մեղադրեմ,որ չհասցրեցի նրան փրկել,միևնույնն է հասկանում եմ,որ ուղղակի անհանր էր այդ:Հիմա անհրաժեշտ է հասկանալ թե առաջին ինքնասպանությունը եթե ավարտվեր մահվամբ ինչ սարսափելի քայլից ու դեպքերից կազատեր այդ  աղջկան: 

ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ...

3-րդ մասը կարդացեք ՝ 10.01.15

9

8

794

  • -L.(-EsAyAn...(
    2015-01-09 14:28:23
    շնորհակալոււթյուն գրառման համար (ծաղիկ) սպասում էի 2-թդ մասին .....իսկ այս պատմության հերոսները ինձ իրոք շատ են հետաքրքրում .... (ծաղիկ)
    • FonTrier
      2015-01-09 14:52:41
      Ձեզ էլ մերսի))))
  • :O :O :O wwwwwoooww անհամբեր սպսում եմ հաջորդ մասին
  • Freedom...
    2015-01-09 16:59:58
    հետքրքիր էր, Ձեր գրածները էլի եմ կարդացել, յուրօրինակ եք գրում :)
  • Freedom...
    2015-01-09 16:59:58
    հետքրքիր էր, Ձեր գրածները էլի եմ կարդացել, յուրօրինակ եք գրում :)
  • Miss Nobody ☒
    2015-01-09 18:03:17
    վերջին օրերի ամենալավ գրառումը :) ապրես :) սպասում ենք միուս մասերին
  • FonTrier
    2015-01-09 21:31:37
    Բոլորիդ շնորհակալ եմ կարծիքների համար))) վաղը կտեղադրեմ 3րդ մասը)))