Copy SMS

Ես երդում տված եմ...

Ես երդում տված եմ և կպատկանիմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է:...


Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս ԼՂՀ Պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, "Հայրենիքի համար" (ՀՀ), ԼՂՀ  "Ոսկե արծիվ"  և "Մարտական խաչ"  առաջին աստիճանի շքանշանների ասպետ, հրապարակախոս, հնագետ, փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մզոն հեռու գտնվող Վայսելիա ավանում: Երիտասարդ տարիքում մեկնել է Ճապոնիա և կրթություն ստացել Օսակա քաղաքում՝ լիարժեք յուրացնելով արևելյան մարտարվեստ քենդոն:


Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոսՀետագայում ավարտել է նաև Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը, ընդունվել Օքսֆորդի համալսարան, սակայն նվիրվելով ազգային ազատագրական պայքարին՝ հրաժարվել է Օքսֆորդում ուսումը շարունակելուց: Եղել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA-ՀԱՀԳԲ) անդամ, բայց գործելակերպի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման մեջ:


Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Մոնթեն, ինչպես ասում են, բազմալեզու էր. նա տիրապետում էր 7 լեզվի, այդ թվում՝ հայերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, թուրքերեն, ինչպես նաև երկու լեզվի՝ մասամբ (պարսկերեն, քրդերեն):

Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


1993թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չէր մասնակցում մարտին, այլ Մոթ սարի "08" դիտակետից ղեկավարում էր Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությանը: Մարտերից հետո զինակիցների հետ իջավ դիտակետից՝ դիրքերի վիճակը ստուգելու և Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպեց հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային ու կարճատև, առճակատ մարտում զոհվեց զրահամեքենայի հրթիռի՝ աջ քունքը մխրճված բեկորից:


Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Ժամանակն անցնում է, բայց տարիները երբեք և ոչ մի ձևով չեն կարող մոռացնել Մոնթե-Ավոյի մարդկային կերպարի, ազատագրական պայքարի անխոնջ ջատագովի և քաջ մարտիկի մասին: Հայրենիքը երբեք չի մոռանա իր մեծն պաշտպանին, որի ողջ կյանքը նվիրված էր անձնազոհության ու ազնվության գաղափարին՝ ապացուցելով, որ մի ծաղկով էլ գարուն կգա:

Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Մոնթեն պատմության մեջ եզակի դեպք է, իրոք եզակի. և քաջ զինվոր, որը բանակներ է պահում, միաժամանակ նաև բարի երեխա, որի պարզամտությունը կաշկանդում ու զարմացնում է բոլորին:
Իրականում բառերն անզոր են բացահայտել Մոնթե Մելքոնյան մարդ-անհատի կերպարը և հարյուրավոր էջերն անգամ չեն հերիքի նրան ներկայացնելու համար: Օգտվելով գրող, հրապարակախոս Ասպրամ Ծառուկյանի "Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք" (հուշեր Մոնթեի մասին) գրքից՝ կփորձեմ ներկայացնել Մոնթե-Ավոյին՝ որպես քաջ մարտիկ՝ զինվոր, և որպես մարդկային կերպար՝ անհատականություն:

Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Մի անգամ երեկոյան, հերթական մարտից հետո կրկին եկավ հոսպիտալ: ԱՅդ օրը համեմատաբար խաղաղ վիճակ էր: Խնձոր հյուրասիրեցի: Հանգիստ ուտում էր, հանկարծ հարցրի.
-Ավո, որ թուրքերը գան, մենք ի՞նչ ենք անելու:
Պարզ հայացքը հառեց ինձ ու զարմացած բացականչեց.
-Ովքե՞ր գան, թուրքե՞րը: Չեն գա:
Ու ես հավատացի նրան, հավատացի, որ կռվի վերջը լավ է լինելու:
Կինը՝ Սեդան, հաճախ էր այցի գալիս Արցախ: Մի անգամ Սեդայի գալու լուրն իմանալով՝ տղաներն ուզեցին ուրախացնել Ավոյին:
-Ավո, լավ լուր՝ Սեդան գալիս է:
Ավոն ասաց.
-Ես էլ իմացա՝ տանկ է գալիս:

Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Մի օր մատը պարզած եկավ հոսպիտալ: Զայրացած էր.
-Մի տղայի գլխին խփեցի, մատս կոտրվեց:
Հարցրի.
-Ավո, մատդ որ կոտրվեց, բա գլուխն ի՞նչ եղավ:
-Գլուխը կարծր էր, հեչ բան չեղավ: Իր պատճառով երկու զոհ տվեցինք:
Հասկացանք զայրույթի պատճառը:
Ռումբն ընկել էր շտաբի շենքի վա, 5 հոգի զոհվել էին, վիրավորներ էլ կային: Դիակները, ծանր վիրավորներին բերում էին հոսպիտալ: Ավոն որ տեսավ՝ ո՜նց էր խփում գլխին, լալիս, ափսոսանքով ասում.
-Անզգույշ են, անզգույշ են տղաները:
Խնայող էր, տնտեսող, քչով գոհացող, իր անձի մասին չէր մտածում: Հիշում եմ՝ բանակը զինվորական հանդերձանք էր ստացել: Իրեն էլ նոր համազգեստ տվեցին: Թեև հագին հին ու կարկատած համազգեստ էր, չվերցրեց, ասաց.
-Զինվորին, զինվորին տվեք:

Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Դեռևս չէինք ամուսնացել: Պատի վրա կարիճ տեսավ, դրեց բաժակի մեջ՝ ասելով՝ ի՜նչ լավն է: "Թունավոր է",- հուշեցի ես: "Մեզ չի խայթի",- համոզված պատասխանեց նա: Բնությունը շատ էր սիրում, սիրում էր բնության բոլոր գույները, հատկապես՝ մանուշակագույնը:
...Մանավանդ օձերի ու էշերի նկատմամբ շատ գթասիրտ էր: Սեդան էլ էր իրենից վարակվել: Քարվաճառում ինչքան օձ տեսնում, կանգնեցնում, նայում, հիանում էին: "Ինչքա՜ն սիրուն էշ է, մանավանդ աչքերը":

Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Ամենավիրավորական արտահայտությունը էշն էր: "Էշություն չընեք",-ասում էր: Մի տեղ էլ ճանապարհին էշ տեսավ. "Շատ սիրուն կենդանի է": Հարցրի. "Բա ինչու՞ մեկին վիրավորելու համար էշ ես անվանում": Ասաց. "Կապ չունի, որպես կենդանի գեղեցիկ է, մարդու առումով է բացասական իմաստ ստանում":

Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Մոնթեի մահից հետո ճանապարհ ընկանք դեպի Երևան: Հանկարծ Մոնթեի վարորդ Կոմիտասը ասաց.
-Այստեղով էինք անցնում, որ Ավոյին հարցրեցի. "Գիտե՞ս ինչու է արագիլը մի ոտքին կանգնում": Շատ լուրջ հարցրեց՝ ինչու՞: "Մյուս ոտքն էլ որ բարձրացնի, կընկնի": Զայրացավ. ի՞նչ ես էշ-էշ խոսում:

Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Մի օր առավոտյան հոսպիատլի բակում ծխում էի: Եկավ պարոն Չարլզը՝ Մոնթեի հայրը և ծխախոտս տեսնելով՝ հանդիմանեց.
-Դու բժիշկ ես, ինչու՞ ես ծխում, ծխելն էշություն է,- ապա ավելացրեց,- չնեղանաս, նույնը Երևանում Լևոն Տեր-Պետրոսյանին եմ ասել:
Սիրտս ջերմացավ. Ավոն իրեն սիրելի մեկին խնայելով՝ ոչ թե էշ էր ասում, այլ արածդ էշություն է: Ու հիմա նույնը հայրն ինձ էր ասում:

Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Գոնե իմ համար ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում: Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը ինձ հայտնի հրամանատարները իշխում են և իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով և այլն: Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակը ազնվությամբ: Պատկերացրեք 30-40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար՝ Էքզյուպերիի Փոքրիկ իշխանի ազնվութամբ ու պարզամտությամբ... այս կերպարի դեմ խաղ չկա. սա իր ետևից բանակներ կարող է տանել: Կուզեի, որ "Դանկոյի սիրտը" գրված չլիներ, նյութը փչացրել են, իսկ կերպարը Մոնթեին շատ է բնորոշ:
Վազգես Սարգսյան

Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Ինձ համար Մոնթեն ամենից ազնիվ, մեր պայքարին նվիրված այն մարդկանցից էր, որոնց ես ընդհանրապես հնարավորություն եմ ունեցել տեսնել ամբողջ պատերազմի ընթացքում: Նա իր ետևից մինչև հիմա տանում է մեծ թվոով մարդկանց, առհասարակ երևի սա է նրա կյանքի ողջ արդյունքը:
Սերժ Սարգսյան


Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոսՄոնթեի նշանաբանն էր՝ ազնիվ նպատակներն անազնիվ միջոցներ չեն հանդուրժում:


Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Եվ այժմ մեր՝ 21-րդ սերնդի, հայ երիտասարդության պարտքն է հիշել մեր քաջ Հերոսին՝ Մոնթե-Ավոյին և հավատալ, որ, ինչպես նա էր ասում, կգա մի օր ու Արևմտյան Հայաստանը մերը կլինի: Թերահավատորեն մի նայիր այս տողերին, չէ՞ որ թերահավատորեն էին նայում ու լսում նաև Մոնթեի զինակիցները, երբ նա գծում էր ներկայիս Արցախի քարտեզը: Եվ ես հավատում եմ , հավատում եմ նաև, որ մի օր մենք կլինենք Մոնթեի երազած Հայաստանի արժանավոր քաղաքացիները. երազած Հայաստան՝ առանց կաշառակերության և արդար:


Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ այլ տեղ լինելու: Արցախը կորոշի հայության ճակատագիրը:


Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


...Ես երդում տված եմ և կպատկանիմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է: Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս անգամ չեմ խնայի: Ես երդում տված եմ...

Ես երդում տված եմ... - մոնմոնմոնթե, մելքոնյան, հերոս


 Ես երդում տված եմ...

18

61

2926

  • Miss Nobody ☒
    2015-01-09 18:05:28
    ազնիվ նպատակներն անազնիվ միջոցներ չեն հանդուրժում: :) ապրեեես :)
  • ANUKA
    2015-01-09 18:09:24
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • (ծաղիկ) (խոնարհվել) Մեիլին ջաննն O:) խոսքերն ավելորդ են
  • ☠ جوهرة☠
    2015-01-09 18:11:35
    Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ այլ տեղ լինելու: (լավ) ապրես
    • Freedom...
      2015-01-09 18:39:09
      խոսքերն ավելորդ են, ապրես Գոգ :)
  • Lady-Detective(1881)
    2015-01-09 20:08:29
    ապրի Մելինեն
    • Freedom...
      2015-01-09 20:09:56
      ապրի Անին,, սպասում եմ :)
      • Lady-Detective(1881)
        2015-01-09 20:10:25
        ես էլ
      • Freedom...
        2015-01-09 20:12:13
        չի բացում ,,, Страница не найдена
      • Lady-Detective(1881)
        2015-01-09 20:13:17
        մեկ անգամ էլ փորձի
      • Freedom...
        2015-01-09 20:15:37
        լավ, բացեց (գինի)
      • Lady-Detective(1881)
        2015-01-09 20:16:35
        լավ, :) բայց չգիտեմ ինչի փոշմանեցի
      • Freedom...
        2015-01-09 20:19:12
        չէ, մի փոշմանի,,, եթե ինձ մի քիչ օգնես, կարելիա ա
      • Lady-Detective(1881)
        2015-01-09 20:19:56
        բայց երևի ոչ հիմա, ոչ էլ վաղը....պետքա մտածեմ
      • Freedom...
        2015-01-09 20:24:50
        էս ոչ էսօրվա, ոչ էլ վաղվա գործ ա, ռուսերենս լավ չի, ես թրանսլեյով եմ առաջ գնում :D
      • Lady-Detective(1881)
        2015-01-09 20:26:26
        օ՜ ոչ, և այո՜
      • Freedom...
        2015-01-09 20:28:49
        ոչ- որ ես ռուսերեն չգիտեմ՞, և այո- որ մի օրվա բան չի՞ :D
      • Lady-Detective(1881)
        2015-01-09 20:29:40
        չէ, ուղղակի այո, որ փոշմանել էի դրա համար, և ոչ որ նման բանը կկորչի
      • Freedom...
        2015-01-09 20:32:33
        չէ, անելու ենք, քիչ-քիչ, դանդաղ-դանդաղ
      • Lady-Detective(1881)
        2015-01-10 11:54:22
        Untitledկվերցնես այն՝ ինչ որ քեզ անհրաժեշտ ա :) https://www.youtube.com/watch?v=bNPoDhuigCI :) կներես գրառմանդ բուն թեման փչացնելու համար
      • Freedom...
        2015-01-10 12:58:09
        ոչինչ, :D չի փչանում, էս թեման չի փչանում
      • Lady-Detective(6/2)
        2015-01-12 12:58:17
        արդեն փչացելա :)
      • Freedom...
        2015-01-12 16:17:13
        չկա տենց բան
  • grigorsevumyan
    2015-01-09 21:41:06
    շատ լավն էր... մերսի սենց լավ նյութի համար
    • Freedom...
      2015-01-10 12:58:22
      խնդրեմ, մերսի
  • HAKob
    2015-01-09 23:35:57
    (բռավո) (բռավո)
  • #МВ
    2015-01-11 03:59:48
    eh esel mi hayrenaserei.min4ev 4gnaci rusastan.hima el turq el azer el inch azg ases.u shupvumes u haskanumes irancelen dastirakel mer pes vor menq tshnaminerenq.hima mi taruc piti het gam haystan etam banak u 4gites el vonc anes... azerbejanic mardikein ekel lacumein .papiker lacumer asumer im yngerners im hay yngerners mnacin yndex es 4ei kara mnai inz kspanein.iranq azerineren hayeren giten xosumen.asuma umer petq es krivy hima hangist kapreinq.....haykakan koniaker xmum u lacumer asumer 91 tvic senc hogis 4er uraxacel haziv mi haykakan ban...
    • #МВ
      2015-01-11 04:02:05
      Monte Melkonyanin shatem sirum)iskakan herosa azgi)
      • Freedom...
        2015-01-11 14:33:15
        հավատա՝ ես քեզնից եմ ոգեշնչվել հայրենասիրության ոգով,,, էս գիքն էլ (Ասպրամ Ծառուկյանի գիրքը), որ կարդում եմ հպարտանում եմ, որ հայ եմ, որ նման հայրենակից եմ ունեցել
    • Freedom...
      2015-01-11 14:29:17
      հիմա հայրենասեր չես՞, չեմ հավատում......... դե իհարկե, սխալ ա կարծել, որ իրանք մարդ չեն, բայց ոչ էլ բարեկամ են,, էհ երևի իշխանությունների կռիվն ա,,,,,,,,,, վատ ա, որ մարդուն մենակ բանակ զորակոչվելու փաստն ա բերում Հայաստան
      • #МВ
        2015-01-12 02:48:46
        4e xi saxsel uzumenq mer hayreniqum aprenq.uxaki ytex kyanqy merela.ova exel mer karavarutyuny vor 50 % piti tanq iran.xi menq tanjvenq iranq harstanan...aevli lava otar erkrum apres.....bayc de hayrneaserenq saxsel.irancic meky asuma maloe ari qez spanenq mezi alievy el tun.el pox.el azgi heros in4 uzenq kani vor hay sanenq.isk mer serjy hakarak knstcni)))esel asumem xeloq mnaceq ketam banak inz kbrnen azerinery saxit anunery ktam mianqamic vaxenumen.iranc chi kareli hayi het shpvel.....es verjers imacelen vor azerbaijanaum mihat txu taty haya 15 tari et jahelin nstcrelen.......tak4to iranc mot haey vat bara.bayc in4qanel irar het yngerenq es misht asumem erevany bakuic siruna =D :)
      • Freedom...
        2015-01-12 16:22:46
        տատը հայ ա, թոռին նստցրել են՞ :D (ախ) այսինքն ինչ ա նշանակում Հայաստանում կյանքը մեռել ա՞, չի կարելի, ամեն դեպքում ինչ կլինի եթե բոլորը թողեն ու գնան, ճիշտ ա՝ որոշողը ես չեմ, բայց եթե մեծ էլ լինեմ՝ չեմ արտագաղթելու :) բա յարգե, Բաքուն ես պատկերացնում եմ նավթահորերի մեջ թաղված մռայլ քաղաք, իսկ մեր Երևանը, քաղաք եմ ասել է (պարել)
      • #МВ
        2015-01-13 01:34:19
        ումա պետք որ նաֆթ ունեն սովից մեռնումեն.ընդեղ հարուստները մենա նրանքեն ով նավֆի հետ գործ ունի.հայաստանից վատա վիճակը,,,,նայի եթե 1000ռուբլին հայստանում 8000 դրամա ընդեղ 10 մանաթ ոնցոր տրանով երկում պաչկա պապիրոս կառնես :) եսելեի տենց ասում չեմ արթագաղտի (ուրախ) ոնց ստեղի հայերնեն ասում-հայերի երկիրը սաղ աշխարհնա .իսկ հայստանը ետի հայերի օֆիսնա :)
      • Freedom...
        2015-01-13 13:07:13
        հայերի երկիրը սաղ աշխարհնա .իսկ հայստանը ետի հայերի օֆիսնա , լավն էր :D մեկա Չեմ արտագաղթելու :D
      • #МВ
        2015-01-14 02:56:39
        կտենանք (ուրախ)
      • Freedom...
        2015-01-14 14:04:36
        անպայման (դեմք) :D
      • #МВ
        2015-01-15 00:38:54
        սասելույեմ :)
      • Freedom...
        2015-01-15 15:49:53
        ըհը :) :) :) :)
      • #MB
        2015-01-15 23:19:53
        ինչ մնալույես ըտեղ ժողովուրդի դերը խաղաս՞ շուտով մենակես ըտեղ մնալու :)
      • Freedom...
        2015-01-16 14:54:03
        բա իշխանությունը՞,,, նենց որ մենակ չեմ մնա (ուրախ)
      • Freedom...
        2015-01-16 14:59:25
        Վով, չհասկացա, էս դու ինձ արտագաղթելու գաղափարներ ես ներշնչում՞ (ուրախ)
      • #МВ
        2015-01-18 01:53:30
        սենց շարունակվի իշխանությունել կեթա խոպան (ուրախ)
      • Freedom... ☯
        2015-01-18 17:48:20
        տրամաբանական ա, որ ժողովուրդը գնաց, էլ ում փողերն ա ուտելու, ստիպված պիտի գնա խոպան (ուրախ) ,,,, ու էդ ժամանակ ժողովուրդը հետ կգա :D
      • #МВ
        2015-01-19 21:39:26
        հա բա
      • Freedom... ☯
        2015-01-19 21:41:16
        :D :) :)
      • #МВ
        2015-01-19 21:45:55
        են երեխան մահացավ՞
      • Freedom... ☯
        2015-01-19 21:47:59
        հաա.. էդ պերմյակով ա, ինչ շիզոֆրենիկ վատագույնին ա արժանի
      • #МВ
        2015-01-19 21:49:10
        իրան տանեն բանտ նույն օրը ըննդեդղ կսպանեն..իրա պես դանակով կտոր կտոր կանեն....ամեն մեկին պատտժում......
      • Freedom... ☯
        2015-01-19 21:51:10
        ու որակեն ինքնասպանություն,,,,,, վերջին ձևը էդ ա
      • #МВ
        2015-01-19 21:52:38
        բայց դե եթե ետ ռւսնոերը եթան հայստանի վերջը կգա
      • Freedom... ☯
        2015-01-19 21:55:34
        դե նենց չի, որ Հայաստանի սիրուն աչքերի համար ա անում, շահ ունի,,,
      • #МВ
        2015-01-19 21:58:30
        հակարակը հայաստանը շահ ունի......ռուսաստանին ինչ կա՞ հիմա թուքիայի սահմանը լռիվ ռուսներեն իրանք որ գնացին ոչեմկ չի եթա իրանց տեղը կայնի
      • Freedom... ☯
        2015-01-19 22:00:55
        ազդեցության գոտին են փորձում մեծացնեն, վերցնեն իրանց էլի, մի կողմից Ռուսաստանն է, մյուս կողմից էլ ԱՄՆ-ն
  • #МВ
    2015-01-12 02:54:47