Copy SMS

Այսօր քնիր իսկ վաղը կարելի է մեռնել ՄԱՍ 3

Այսօր քնիր իսկ վաղը կարելի է մեռնել  ՄԱՍ 3 - Սեվ, մանգուշյան, սեվ, մանգուշյան


Հեղինակ ՝ SEV MANGUSHYAN

Դու գիտես արդյոք թե ինչ է կատարվում մարդու հետ, երբ վրա է հասնում մահը,ինչ է զգում ցավ, ափսոսանք ,գուց է ուզում է բղավել,բայց այլևս ձայնը լսելի չէ:Իսկ եթե իրականում երբ մարդը մեռնում է,և մեք տեսնում ենք նրան անշնչած մեր առջև,իրեն ՝ մեռնողին թվում է թե ինքը դեռ ողջ է,նա խոսում է մեզ հետ,բայց մեզ համար նա այլևս հանգուցյալ է:Չէ, եթե մեռնողը երևելի մեկը չէ նրան մոռանում են, և ի վերջո բոլորին են մոռանում:Դու մոռանում ես մեռնողին ,բայց ամեն ինչ անում ես,ողջ մնալու համար:Եթե փողոցում կրակոցներ լսես ,չես վազի փողոց,որովհետև փամփուշտներից մեկը կարող է քոնը լինել,առանց շուրջդ նայելու փողոցը չես անցնի,որովհետև հնարավոր է  վարորդը չհասցնի ժամանակին արգելակել:Այո,ապրել բոլորն են ուզում:Սակայն մահվանից վախենալ պետք չէ,պետք է վախենալ հանկարծակի մահվանից:Կարծես քիչ է ,որ մեռնում ես թողնելով ամեն ինչ,և դեռ դրան էլ ավելանում է հանկարծակի մահը:Շատ ավելի հեշտ է երբ մարդը գիտի ,որ մեռնելու է,և մնացացած մյուս դեպքերում էլ մահը սարսափելի երևույթ չէ,չէ որ դա մի բնական վիճակից մեկ այլ բնական վիճակի անցումն է:Եթե ինչ-որ մեկը որոշել է, որ դու մեռնելու ես,ուրեմն դա եթե ոչ այսօր՝ ապա գոնե վաղը տեղի կունենա,ահա և քեզ հանկարծակի մահ:Ինքնասպանությունը դա մահ չէ:Թեև դա անմտություն է բայց ինքնասպանությունը այն վիճակն է երբ ինքդ ես որոշում ապրելուդ ժամանակը,միայն թե պետք է զգուշանալ նրանցից, ովքեր ոչ միայն կարող են քեզ հանկարծակի մահվան բերել,այլև այնպես անել,որ դու ինքդ որոշես մեռնել:Ինքնասպանություն գործելիս պետք է դա անել,հնարավորինս գեղագիտորեն,պրոֆեսիոնալ ու ազդեցիկ,թեև նորից եմ հիշեցնում դա հիմարություն է ,որովհետև շատերը ինքնասպան են լինում ազդեցություն թողնելու,ուշադրության կենտրոնում հայտնվելու համար,այն ինչ հիմարները պետք է գիտակցեն,որ նրանց վրա ողբալու են ընդամենը մի քանի օր,իսկ հետո ամեն ինչ կլինի ինչպես առաջ,բոլորը կապրեն իրենց կյանքով:Մարդկանց հիշողությություններում կարող է մնալ Հեմինգուեյի ինքնասպանությունը (խոսքը ամերիկացի գրող` Էռնեստ Հեմինգուեյի մասին է),  բայց ոչ քոնը,այնպես որ դու սպասիր քո մահվանը,իսկ առհասարակ պետք չէ ամեն օր սպասել:
Դե քանի,որ ես որոշեցի մեկնել Հայաստան հորս հուղարկավորությանը մասնակցելու, որդուս՝ Դանիելին թողեցի քրոջս մոտ,ով ապրում էր իմ տան հարակից փողոցում:Պետք է խոստովանել,որ քույր ունենալը ընդհանրապես ճոխություն է:Եղբայրներ շատ կարելի է ունենալ,ընկերդ էլ կարող է դառնալ եղբայր,իսկ քույրերն անփոխարինելի են:Քույրս ապրում էր ամուսնու և երեխաների հետ:Նա էլ սովորական ընդունեց մահվան լուրը,իսկ գալ չէր կարող ոչ միայն, որ գալու պատճառ չուներ,այլև երեխաներին թողնել չէր կարող:Հրաժեշտ տվեցի որդուս ու մեկնեցի:Ընդհանրապես երեխաներ չեմ սիրում,որովհետև նրանք բոլորն այնքան մեծ են,նրանք բոլորը դատապարտված են մեծանալու:Հիմա երբ փողոցում տեսնում ես երեխաների նրանք այնքան սարսափելի են,նրացից պակասում է երեխայությունը,ինչ-որ մեկը մոռացել է նրանց,կորցրել է,բայց ըստ կյանքի կաննոների նրանք այս տարիքում պետք է երեխաներ լինեյին,պետք սիրեիր նրանց ու ցանկություն ունենայիր պաշտպանելու:Այս փոքրիկներին անհրաժեշտ է մեկը,ով պետք է սովորեցնի ինչպես երեխա լինել:Ես սարսափում եմ,երբ տեսնում եմ 18-ամյա մայրերի:Ընդհանրապես երեխան մարդու կայնքում ամենամեծ ու ամենադժավրին պատասխանատվությունն է:Երեխաները չպետք լինեն ծնողների նման,նրանք պետք է ավելի լավը լինեն:Ծնողները չպետք է իրենց չիրականացած երազանքների ,գործերի ու նպատակների բեռը գցեն զավակների վրա,ու դրանց կատարումը նրանցից սպասեն:Թող,որ նրանք իրենց սեփական երազանքներն ունենան:Իսկ նրանք ,ովքեր չենք կարող իրենց երեխաներին մեծացնել ավելի լավը քան իրենք են,պետք է չվերցնեն այդ պատասխանատվությունը,որովհետև առանց այդ էլ աշխարհում վաղուց ամեն ինչ այդքան էլ գեղեցիկ չէ:Իսկ իմ տղային,ես սիրում եմ,նա ինձ նման չէ:
Փետրվարի 12-ի երեկոյան ժամանեցի Հայաստան:Հաջորդ առավոտյան անմիջապես դուրս եկա հյուրանոցից ու գնացի ինձ սև վերակու և կոշիկներ գնելու:Ես մանրակրկիթ ընտրեցի հագուստը,որովհետև այն էլ ավելի էր նշանավորելու իմ ներկայությունը հուղարկավորությանը:Կոշիկներիը մի քիչ փոքր էին,և ոտքերս ցավեցնում էին,բայց դրանք ինդեալական էին նայվում:Եղանակն այքան էլ լավը չէր և ես կայնքումս առաջին անգամ անձրևանոց վերցրեցի(անձրևն ավելի հրաշալի է քան քո ամենօրյա սանրվածքը,և պետք չէ դրանից թաքնվել),երբ հասկացա ,որ այն առավել տպավորիչ է դարձնում իմ տեսքը ,և շատ համապատսախան է հուղարկավորություններին հատուկ մթնոլորտին:Այդպես էլ անձրև չեկավ,բայց միևնույն է ես վերցրեցի անձրևանոցը,որովհետև այդպես էի որոշել:Երբ հասա այնտեղ,որտեղ կատարվում է թաղման ծիսկան արարողությունը, բոլորն արդեն հավաքվել էին:Ոչինչ իզուր չէր,բոլորի ուշադրությունը գրավեց իմ ներկայությունը:Նրանց բոլորին այդքան տարիների բացակայությունից հետո առաջին անգամ էի տեսնում:Հետաքրքիր է հուղարակվորության ժամանակ երբ մարդիկ լալիս են,դա անում են հարազատի կորստի ցավից,թե որովհետև վախենում են,որ մյուս մեռնողը իրենք կարող են լինել:Վերջ,սա էլ վերջացավ,նրան իջեցրին փոսը,և թարմ ու փափուկ հողը ծածկեց նրան մեկընդմիշտ:Հավաքվածները հաղթահարելով այն զարմանք իրենց մեջ,որն առաջացել էր ինձ այստեղ տեսնելուց,մոտեցան ու ցավակցեցին:Այնպես էին ցավակցում,կարծես ես ցավ էի զգում:Չկարծեք թե հայրս արժանի էր հարգանքի և սիրո,իսկ ես դա չէի անում,ոչ նա բացարձակապես անհաջող հայր էր,ես երբեք չզգացի նրա գոյությունը:Արարողությունից հետո բարեկամներիցս մի քանիսը մետեցան ինձ գրկախառնվեցին,տվեցին սովորական հարցերը,որը հատուկ է այս դեպքերում,և հնարավորության դեպքում առաջարկեցին անպայման հյուր գնալ իրենց:Ես արդեն բնակարան էի վարձել:Եվ շատ հետաքրքրական էր,որ ես բնակարանը վերցրեցի մի կնոջից ,ում որդին տարիներ առաջ նամակները ձեռքին ընկել էր գնացքի տակ ու մահացել էր:Այս պատմությունը մեծ ճանաչում ուներ և ես մի տեսակ ոգևորված էի,որ ինչ-որ կերպ բախվեցի այդ պատմությանը:Մեկ օր է արդեն ապրում եմ այս տանը,և առաջին առավոտը երբ դուրս եկա բակ,ինձ ևս մեկ անակնկալ էր սպասվում,իմ հարևանությամբ ես տեսա նրան,ում ի զարմանս ինձ անմիջապես ճանաչեցի:Ես տեսա Է.Մ.-ին:
Չգիտեմ դու ինչպես ես վերաբերվում անկնկալներին,բայց ինչպիսին էլ վերաբերմունքդ լինի,վստահ եմ մի օր այն կփոխես:Երբ մեկը քեզ ասում է,որ անակնկալ ունի քեզ համար,ինչպես կարող ես ուրախանալ մի բանի համար որից ոչինչ տեղյակ չես:Չէ,որ երբ տանդ դուռը թակում են,քեզ համար անակնկալ է թե ով է դռան հետևում:Դռան հետևում կարող է լինել մայրդ,քույրդ,ամուսինդ,կինդ,որդիդ ,և երբ դու կբացես դուռը քո առջև կարող է լինել մեկը ով իր ատրճանակը կպահի քո ուղղությամբ:Սարսափելի են բոլոր տեսակի անակնկալները:Իսկ ես սիրում եմ այն անկնկալները,որոնք ինքս եմ պատրաստվում,մյուս դեպքերում հրաժարվում եմ դրանցից:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ....
4-րդ մասը կարդացեք 11.01.15

9

10

3093

  • -L.(-EsAyAn...(
    2015-01-10 18:01:20
    Մահը պարտք է,որը բոլորս պետք է վճարենք.... (ծաղիկ) ինչպես միշտ լավներ ու հետաքրքիր...երևի են եզակի գրառումներիցա որ մինչև վերջ կարդում եմ,,, (ծաղիկ) ...իսկ հերոսըինձ համար բաներ կար որ միտեսակծայրահեղացնում էր ,,բայց ամենդեպքում հետաքրքիր ու յուրօրինակ կերպարա,,, (ծաղիկ) ապրես ... (ծաղիկ)
    • FonTrier
      2015-01-10 18:04:55
      շատ մերսի
      • -L.(-EsAyAn...(
        2015-01-10 19:15:39
        կներեք հեղինակը դուք եք՞
  • էԼջԻ ))
    2015-01-10 18:02:51
    ինձ հիացնում է ձեր գրելու ոճն ու տաղանդը: գուցե նամնեցնում եմ սելիջերին կամ չգիտեմ Սարոյանին,բայց ամեն դեպքում ինձ թվումա կարելիա ձեր գրածները համեմատել իմ կարդացած համաշխարհային գրականության բացառիկ գործերի հետ:
    • FonTrier
      2015-01-10 18:05:31
      Շատ շնորհակալ եմ,ու ուրախ եմ,որ հավանում եք
      • էԼջԻ ))
        2015-01-10 18:07:14
        իսկ որտեղ եք սովորում՞՞
      • FonTrier
        2015-01-10 18:09:04
        Թատերական ինստիտուտում)))
      • էԼջԻ ))
        2015-01-10 18:12:25
        մի քիչ տարօրինակա որ ձեր գործերում մահն ու հատկապես էս մեկում ինքնասպանությունա գերակշռում:Հուսով եմ նաման միտք չունեք
      • FonTrier
        2015-01-10 18:14:35
        չէ իհարկե չունեմ, ու տարօրինակ ոչ մի բան չի լինի երբ ստեղծագործությունը ավարտին հասնի կարդաք վերջացնեք պարզ կլինի ))))
  • Freedom...
    2015-01-10 22:13:27
    շատ լավն էր, անհամբեր սպասուոմ եմ հաջորդին