Copy SMS

Այսօր քնիր իսկ վաղը կարելի է մեռնել ՄԱՍ 4

Այսօր քնիր իսկ վաղը կարելի է մեռնել  ՄԱՍ 4 - այսօր, սեվ, մանգուշյան,

Հեղինակ ՝ SEV MANGUSHYAN

Ինքս էլ չհասկացա ինչն ինձ ստիպեց դա անել,բայց ես տեսնելով Է.Մ.-ին միանգամից ձայն տվեցի:Նա պտտվեց մի քանի վայրկյան նայեց ինձ,հետո ժպտալով գրեթե բղավեց.

-Աստված իմ դա դու ես,չեմ հավատում:

Մենք մոտեցանք ու գրկախառնվեցինք:Այնպիսի տպավորություն էր,կարծես երկու շատ մտերիմ ընկերներ հանդիպեցին երկար տարիների բաժանումից հետո,բայց արդեն ասել էի,որ մենք այնքան էլ մտերիմ չենք եղել:Երևի  երկուսս էլ մեծացել էինք և դպրոցական տարիներից հետո ,իրար տեսնելը այլ երանգ տվեց հանդիպմանը:Է.Մ.-ն նույն գեղեցիկ աղջիկն էր մնացել,ժպիտը ձայնը,ամեն ինչ առաջվանն էր:Ես նրան պատմեցի,թե ինչու եմ եկել,հետո հասկացանք որ հարևաններ ենք:Չգիտեմ,այնպիսի տպավորություն էր կարծես այս հանդիպմանը երկուսս էլ վաղուց սպասել էինք,և դրանով մեր կյանքում մի նոր փուլ էր սկսվելու:Խոսակցության վերջում Է.Մ.-ն ծիծաղելով ինձ ասաց,որ մի 2 օր առաջ ինքն է ինձ անանուն հաղորդագրություն ուղարկել,առանց չար մտքերի:Ես ժպտացի ու ասացի,որ նա նույնն է մնացել,իսկ Է. Մ.-ն ավելացրեց,որ իրականում պատմվածքներս աղբ չի համարում,և ընդհակառակև դրանցից մի քանիսը նույնիսկ հավանում է:Իսկ գրել է,որովհետև ուղղակի ուզեցել է զայրացնել և կատակել է :Մենք նորից գրկախառնվեցինք,ես ասացի,որ իսկապես ուրախ եմ,որ հանդիպեցինք ու հաճախ կտեսնվենք:Հետո ամեն մեկս գնաց իր բնակարանը:

Ես ուրախանում եմ ամեն մի մանրուքից,որը կատարվում է իմ շուրջը՝ ինձ հետ,և հենց դրանով էլ ավելի եմ սիրում կյանքը:Ապրելն այնքան հրաշալի է:Ես այն մարդկանցից չեմ ովքեր սեփական ձեռքով վերջ կտան իրենց կյանքին,դա աննպատակ է:Ես վայելում եմ կյանքը:Ես հնարավորություն ունեմ անելու այն ինչը դեռ երբեք չեմ արել,հնարավորություն ունեմ սխալվելու,և նույն սխալներն այլևս չկրկնելու:Իսկ ինչ վերաբերվում է մահվանը,թող ոչ ոք չմտածի թե ես ծայրահեղությունների եմ հասնում,ոչ, կյանքի երևույթներն պետք է ընդունել այնպես ինչպես կա:Ինձ մոտ միշտ մի զգացողություն կա,որ ես այսօր չեմ մեռնելու,և այդ զգացողությունը ինձ մոտ ամեն օր է,պատկերացրեք ինչ հրաշալի է:Երբ լսում եմ մահվան մասին,կամ խոսում եմ՝ ինչ որ մի ձայն ինձ ասում է,որ մահը ինձանից դեռ բավականին հեռու է,իսկ ես վստահում եմ այդ ձայնին:Չէ, դա հաստատ է,ես այն չեմ,ով կարող է վերցնել ու հենց այնպես մեռնե,լ երբե՛ք:

Իսկապես ուրախ էի,որ հանդիպել եմ Է.Մ.-ին,մտածեցի գոնե թե մեկը կա ում հետ կարելի է շփվել:Ես այդքան էլ շատ ընկերներ չունեմ,ընդամենը երկուսն են:Եվ առհասարակ ես միշտ չմտածված առհամարել եմ ընկերներիս,այսինքն ոչինչ չեմ արել նրանց հետ ընկերությունը պահելու համար,ինձ համար այնքան միևնույնն է եղել կմնան նրանք ,որպես ընկերներ,թե ոչ:Եվ միշտ զարմացել եմ այն ընկերներիս վրա,ովքեր անտեսելով իմ այդ բնավորությունը շարունակել են ընկերություն անել:Ինչ-որ տեղ ուրախ եմ,որ նրանք կան:Հրաշալի է ընկերներ ունենալը:

Չեք կարծում,որ երբ շուրջդ շատ են բարեկամներն ու ընկերները ,մահն ավելի շուտ վրա կհասնի:Նրանցից յուրաքանչյուրը առանձին կարող է քեզ մի դժբախտության հասցնել,իսկ եթե սա էլ հաշվի չառնենք և շատ հաճելի լինի շրջապատված լինել ընկերներով ու բարեկամներով,դա էլ վնաս է:Այդ ընկերներով ու բարեկամներով շրջապատված լինելով՝ մենք զգում ենք այն ջերմությունը,որ տալիս են մեզ,և նրանց հետ ամեն դժվարություն հաղթահարելի է թվում,և մի օր էլ կարող է այնպես ստացվել,որ մենք մտածելով թե շրջապատված ենք նրանցով՝ կարող ենք հանգիստ լինել ցանկացած հարցում ,որ ամեն ինչ կանցնի,որ մեռնելն էլ հոգ չէ,չէ որ այսքան լավ մարդիկ կան քո կողքին,և աստիճանաբար կսկսես համակերպվել ամեն ինչի հետ,պայքարել նույնպես կդադարես,չես էլ նկատի կյանքն ինչ արագ անցավ ու մեկ էլ մի արևոտ առավոտ դու կլքես այս աշխարհը: Ահա թե ինչու եմ ես ապրում իմ բարեկամներից ու ընկերներից շատ հեռու,առանձին իմ կյանքով,երբեմն շփվում եմ բոլորի հետ,բայց այսպես այնքան դանդաղ է անցնում ժամանակը և այնքան երկար է թվում կյանքը:Առանց իմ թույլտվության ոչ ոք չի կարող շփվել ինձ հետ ու վատնել իմ ժամանակը:

Հաջորդ օրը երբ պատրաստվում էի գնումների գնալու,դրսում հանդիպեցի Է.Մ.-ին:Նա ցանկություն հայտնեց միանալ ինձ և երկուսով գնացինք:Երկար ժամանակ անցկացրինք խանութներում,հետո միասին գնացինք ընթրելու:Սկսեցինք խոսել մեր դասընկերների մասին,նա պատմեց մի քանիսից,որոնց երբեմն տեսնում է:Արդեն երեկո էր,երբ վերադարձանք տուն:Վաղուց ես այսքան լավ ժամանակ չէի անցկացրել,ասացի Է.Մ.-ին: Սրան հաջորդեց Է.Մ.-ի հրավերը սուրճի,հետո ես ընթրիք պատրաստեցի ու ինձ մոտ ճաշեցինք:Մեր մտերմությունը հասավ այն աստիճանի,որ առանց նախօրոք տեղյակ պահելու գնում էինք միմիյանց հյուր:Ես հասկացա,որ Է.Մ.-ն սիրհարվել է:Նա չէր կարողանում թաքցնել:Է.Մ.-ն տատիկի մահվանից հետո մենակ էր ապրում այս տանը,ծնողները այլ քաղաքում էին ապրում:Ես ցանկացած հարցում առաջարկում էի նրան իմ օգնությունը,նրա հետ գնում էի գնումների,ընթրելու, ուղղակի զբոսնելո,ւ իսկ երեկոյան ժամերի դասական երաժշտություն լսելու:Է.Մ.-ն այլևս միայնակ չէր ընթրում,մենք միանգամից սովորեցինք միմիանց:Երբ պատրասստում էր ,ինձ անմիջապես կանչում էր:Հետո ժամերով զրուցում էինք:Սովորական մի առավոտ,երբ նա եկավ ինձ մոտ սուրճ խմելու՝ ես դռան թակոցին չպատասխանեցի:Դուռը բաց էր և Է.Մ.-ն ներս մտնելով ինձ գտավ հատակին ուշագնաց:Նա անմիջապես փորձեց ուշքի բերել և բարեբախտաբար ես աչքերս բացեցի:Երբ ես արդեն ուշքի էի եկել,նա պատմեց,որ շատ էր վախեցել:Նա ինձ համար հյութ պատրաստեց,իսկ հետո ես նրան պատմեցի,որ հիվանդ եմ,որ երբեմն գիտակցությունս կորցնում եմ:Բայց ամեն ինչ արդեն կարգին էր:Սրանից մի քանի օր անց Է.Մ.-ն եկավ ինձ մոտ ու ասաց,որ ինձ հասցեագրված նամակը սխալմամբ իր փոստարկղում են դրել:Նամակը անանուն էր, ես բացեցի այն ու բարձրաձայն կարդացի

-Սուտ է թե ոչնչից վախենալ պետք չէ,իհարկե պետք է,եթե ոչ-ոք ոչնչից չվախենա պատկերացնում ես շուրջը ինչ քաոսի կվերածվի:Իսկ դու այլևս ոչ ոք չունես ինձանից բացի:

Կարդալուց հետո ես ուշադիր նայեցի Է.Մ.-ին,նա էլ ինձ ու երդվեց,որ տեղյակ չի նամակից, ես վստահեյի որ նա կապ չունի նամակի հետ,բայց բովանդակությունից ոչինչ չհասկացա:Է.Մ.-ն ասաց,որ 2 օր առաջ առևտրի կենտրոններից մեկում նախկին կնոջս է տեսել:

ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ...

5-րդ մասը կարդացեք 12.01.15

Պատմվածքը կավարտվի 6-րդ մասով:

6

17

874

  • Freedom...
    2015-01-11 15:10:11
    ավելի է հետաաքրքրում
  • -L.(-EsAyAn...(
    2015-01-11 15:12:43
    ինչպես միշտ (լավ) ...ուղակի միբան նկատեցի մեկ մեկ հերոսը ինքն իր ասածին հակասում էր,,,այսինք ոչ թէ հակասում էր այլ ինձ համար անում կամ մտածում էր ենպես որ ինձ թվում էր իր տեսակը նման կերպ չէր կարող մտածել,,,չգիտեմ ոնցբացարրեմ,,հասարակ մտածել՞...հասարրակ բառը չգիտեմ որքանով տեղին կլնի,,ամեն դեպքում լավներ .... (ծաղիկ) ....ապրես .. (ծաղիկ)
    • FonTrier
      2015-01-11 15:17:06
      մերսի))) իսկ որ կոնկրետ ասեյիք ավելի լավ կլիներ հակասելու պահը
      • -L.(-EsAyAn...(
        2015-01-11 15:19:42
        դե հակասելը մի քիչ սխալ էր երևի,ավելի կոնկրետ հերոսի մտածելը,,նախորդ 3 մասերում մի տեսակ ինձ համար ինքը շաատ հետաքրքիր ,,որոշ մասերում նույնիսկ խորհրդավոր էր իր մտքերով ու գործելով,,ես մասում մի քիչհասարակ բան նկատեցի,,,կուզեր կերպարի խորհրդվորությունն ու հետաքրքրությունը հաջորդ մասերում ավելի չպարզանար,,, (ծաղիկ)
  • FonTrier
    2015-01-11 15:22:44
    Հաաա,պարզա այ հասկացա ինչ նկատի ունեք,բայց էդ ամեն ինչը արդարացվածա երբ պատմվածքիվերին մասը կարդաք
  • FonTrier
    2015-01-11 15:23:00
    Վերջին մասը
    • -L.(-EsAyAn...(
      2015-01-11 15:24:19
      հա անհամբեր սպասում եմ ,,, (ծաղիկ) քանի մասա մնացել՞
      • FonTrier
        2015-01-11 15:25:54
        2 մաս ))
  • էԼջԻ ))
    2015-01-11 15:27:39
    Ես այդքան էլ շատ ընկերներ չունեմ,ընդամենը երկուսն են:Եվ առհասարակ ես միշտ չմտածված առհամարել եմ ընկերներիս,այսինքն ոչինչ չեմ արել նրանց հետ ընկերությունը պահելու համար,ինձ համար այնքան միևնույնն է եղել կմնան նրանք ,որպես ընկերներ,թե ոչ:Եվ միշտ զարմացել եմ այն ընկերներիս վրա,ովքեր անտեսելով իմ այդ բնավորությունը շարունակել են ընկերություն անել:Ինչ-որ տեղ ուրախ եմ,որ նրանք կան:Հրաշալի է ընկերներ ունենալը: :) իՍԿ ԵՍ ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ ՄՏԱԾՈՒՄ ԷԻ ԹԵ ԵՍ ԵՄ ԱՇԱԽՀՈՒՄ ՄԻԱԿ ԷՏ ՏԵՍԱԿ ՍՏՈՐԸ ՈՎ ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ԱՆՏԵՍՈՒՄ Է ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
    • FonTrier
      2015-01-11 15:32:04
      Դե հենց հարցն էլ էտա))) որ հերոսը հորինված բնավորություն չունի էդ մարդկայինա :D
      • էԼջԻ ))
        2015-01-11 15:40:41
        տարբերվող մտածելակերպ ունեցող 2 հերոսի եմ հանդիպել Կապելոյի ու Սելիջերի մոտ ու անկեղծ ասած ես երբեք չեմ մտածել որ կաերիլա դրանք համրել հորիված նույնը և ձեր գրածում ու ամենասկզբից ինձ թվումա դուք որդեգրել եք Դրայզերական շունչ ձեր գործերի համար
      • FonTrier
        2015-01-11 15:42:54
        Դրայզեր չեմ կարդացել,այ բայց Սելինջեր...
      • էԼջԻ ))
        2015-01-11 15:47:10
        հա դրայզերը ուրիշ կաերպրի մեջով ներկայացնում էր սեփական բանվորությունը : Խորհուրդ կտամ հանճարը կարդաք :) Սելիջերից ինչեք կարդացել՞՞
      • FonTrier
        2015-01-11 17:41:18
        Տարեկանի արտումը,շատ լավնա
      • էԼջԻ ))
        2015-01-11 17:48:11
        հա կարդացել եմ :) գրքի կերպարի յուրօրինակությունը հետաքրքրում
  • (ախ) (ախ) ամեն անգամ կարդում եմ ամեն անգամ փշաքաղվում եմ, (:| (:| ամենայն անկեղծությամբ (խոնարհվել) շաատ-շաաատտտ լավն ենն, (ախ) գրող դարձեք
    • FonTrier
      2015-01-11 21:02:25
      մերսի)))