Copy SMS

Հեղինակային...

Հեղինակային... - նոր, հեղինակային, ժամանցային


Ու երբ մենակ ես ու տխուր,
Ու երբ չկա նույնիսկ մի լուր,
Երբ հոգիդ արդեն թախիծն է պատել
Դու եկ ինձ մոտ ու լռիր այնքան,
Մինչև շուրթերդ անկախ քեզանից
Սկսեն պատմել թախիծդ անհուն ,
Դու ե'կ ու ասա լռել ես ուզում
Հավատա' քեզ պես ես էլ կլռեմ,
Չեմ էլ շշնջա նույնիսկ մի հնչյուն
Դու ե'կ հավատով
Ես քեզ հետ եմ միշտ,
Դու ինձ անծանոթ,
Բայց նաև ծանոթ...
Դու ե'կ միասին մենք կարտասվենք լուռ,
Իսկ հետո իմ սառը ձեռքերով 
Կսրբեմ բոլոր արցունքները քո։
Դու ե'կ ու մնա
Դու ինձ հավատա,
Ես էլ եմ քեզ պես
-Լռե~լ եմ ուզում...

©Ամալյա Բաղդասարյան

4

7

1124

  • panaSONik
    2015-01-11 23:51:40
    ես ավելի ստացված էր քան հաջորդ երկուսը :)
    • Freedom...
      2015-01-12 18:02:48
      համաձայն եմ
      • Ամուլիկ♥
        2015-01-13 14:16:58
        շնորհակալ եմ անկեղծ կարծիքների համար
  • HAKob
    2015-01-11 23:54:00
    Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ: Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ Մենության մեջ լացող երգիդ վրա: