Copy SMS

Այսօր քնիր իսկ վաղը կարելի է մեռնել ՄԱՍ 5

Այսօր քնիր իսկ վաղը կարելի է մեռնել  ՄԱՍ 5 - այսօր, սեվ, մանգուշյան,


Հեղինակ ՝ SEV MANGUSHYAN

Մենք չեն սիրում նրանց,ովքեր մեզ չեն նայում:Այո,պատահել է չէ երբ մի միջավայրում զգում ես մի քանիսի հայացքը քեզ վրա,(իհարկե դա հինալի է),իսկ լինում է մեկը ,որ երբեք քեզ չի նայում:Մենք նույնպես նրան չենք նայում,ինչքան էլ ցանկությունը մեծ լինի,ոչ,չենք նայի,երևի սպասում ենք որ նա կնայի:Երբևէ մտածել եք գուցե նա էլ սպասում է,որ դու կնայես,և արդյունքում ստացվում է,որ երկու կողմերն էլ իրար չեն նայում:Մենք ուրախ ենք,որ նայում են մեզ,բայց առանձնակի ուշադրություն չենք դարձնում մեզ նայողների վրա:Ես ու Է.Մ.-ն դպրոցում իրար չէինք նայում:

Նամակը ստանալուց օրեր անց հաստատվեց լուրը,որ նախկին կինս քաղաքում է,ես պատահաբար նրան հանդիպեցի մեր դիմացի փողոցում:Նա շատ քաղաքավարի բարևեց ինձ ու Է.Մ.-ին (այնպես էր իրեն պահում կարծես գիտեր,որ մեր միջև ինչ-որ բան կա),հետո հարցրեց Դանիելի մասին,ես էլ ասացի որ տղայի հետ ամեն ինչ կարգին է:Ա.Հ.-ն պատմեց,որ հայրն էր վատառողջ,դրա համար էլ Հայաստանում է(իսկ ինձ թվում էր,թե նրա հայրը վաղուց մահացել էր):Ես այդ օրվանից հետո այլևս չտեսա Ա.Հ.-ին նա միանգամից անհետացավ:Չէի ուզում ժամանակ վատնել ու գտնել նամակի հեղինակին,որը կարող էր լինել բարեկամներիցս յուրաքանչյուրը:Ես երբեք առանց երկար մտածելու ոչինչ չեմ անում,և դրա շնորհիվ՝ ես միշտ առջևից եմ քայլում:Օրերն անցնում էին ,և իմ ու Է.Մ.-ի հարաբերություններն էլի ավելի էին մտերմանում:Այսօր մայիսի 3-ն է:Սովորական գարնանային երեկո է:Ես ու Է.Մ.-ն պատշգամբում միասին նստած էինք և ես առաջին անգամ համբուրեցի նրան (ես դա վաղուց կարող էի արած լինել,բայց միայն հիմա ուզեցի):Այսօր ես նրան առաջարկեցի տեղափոխվել իմ տուն միասին ապրելու և հենց այդ գիշեր մենք միասին քնեցինք իմ տանը:Հաջորդ առավոտ միասին հավաքում էինք նրա իրերը,որպեսզի տեղափոխվեր իմ տուն:Չնայած,որ ամուսնությունը գեղեցիկ արարողություն է,բայց միասին ապրելու համար կարծում եմ այդքան էլ պարտադիր չէ:Երբ նրա իրերն էինք հավաքում,գրքերից մեկի միջից թուղթ ընկավ ու ես պատահաբար կարդացի,այնտեղ գրված էր.

-Ներիր ինձ,ես այլևս ապրել չեմ կարող,ծնողներիս էլ կասես,որ իրենց սիրում եմ:

Ես զարմացած նայեցի Է.Մ.-ին ,նա պատմեց,որ նախկինում փորձել է ինքնասպան լինել և հրաժեշտի երկտողը գրել է տատիկին,և պատմեց այն պատմությունը.որի մասին դուք արդեն տեղյակ եք:Ես թուղթը վերցրեցի ու նրան ասացի,որ կարիք չկա վատ հիշողությունները պահլու,ու թող մեկընդմիշտ մոռանա այդ հիմարության մասին:

Ինչ ես կարծում ինքնասպանություն գործած մարդը մարդասպան է?,ես կարծում եմ ոչ,իսկ ովքեր են առհասարակ մարդասպանները:Դու նույնպես կարող ես մարդ սպանել և բոլորը կարող են:Թող չթվա թե բոլոր մարդասպանները ծնվել են այդպիսին:Երբ լսում ես,որ քեզ ծանոթ մեկը մարդ է սպանել,զարմանում ես,թե ախր ես նրան դեռ փոքր տարիքից գիտեմ, ինչպես կարող էր և այլն:Իսկ ինչու չէր կարող:Գուցե այնպես ստացվի ,որ դու կսպանես մեկին,և կստացվի որ ծնողներդ մարդասպան զավակ են մեծացրել:Ոչ դա այդպես չէ,ցանկացած մարդասպան ինչ-որ մեկի ընկերն է,որդին է,կինն է,եղբայրն է և դա ոչինչ չի նշանակում:Այստեղ ոչ թե խնդիրը ոճիրն է,այլ այն ինչը դրդել է ոճիրը կատարելու:Հետևաբար կարող ենք գալ այն եզրահանգմանը որ մարդ սպանողը իրականում անմեղ է,մեղավորը պատճառն է,այսինքն նա ով ստիպել է իրեն սպանել(այստեղ իհարկե ես նկատի չունեմ խելագար մարդասպաններին):Եվ երբ դու կստեղծես մի պատճառ,որի հետևանքով քեզ կսպանեն,պետք չէ մարդասպաններ փնտրելու,դա պարզապես ինքնասպանություն է և վերջ:

Այսօր ամռան առաջին օրն է:Երբ Է.Մ.-ն խանութից վերադարձավ տուն ինձ գտավ սենյակում հատակին ընկած,ես դժվար էի շնչում,իսկ հատակին արյուն էր:Աղջիկը վախից ճչաց,խնդրեցի,որ պահարանից դեղահաբերը բերի:Օրեր առաջ ես նկատել էի,թե պահարանի դիմացը կանգնած ինչպիսի ուշադրությամբ էր նայում տասնյակից ավել դեղերի սրվակներին:Բերեց հաբերն ու բաժակով ջուրը,խմեցի,հետո օգնեց ինձ ոտքի կանգնել ու խնդրեց որ գնանք հիվանդանոց:Ես մերժեցի ու ասացի,որ կանցնի պարզապես արդեն քանի օր է մոռանում եմ հաբեր ընդունել,իսկ նա խոստացավ որ ամեն օր ինքն անձամբ կխմեցնի ինձ:Չնայած այս ամենի,ես արդեն ասել եմ,որ ինձ ինչ-որ մեկը հուշում է,որ չեմ մեռնելու և այդպես էլ եղավ:

Օրեր անց Է.Մ.-ն ինձ ասաց,որ մեր դասընկերներից մեկին է հանդիպել,և իմանալով ,որ ես այստեղ եմ ,որոշել են մի քանի ընկերներով հավաքվել մեր տանը,ես դեմ չէի (ինձ համար միևնույն էր):

Այսօր այն  օրն է,երբ տեղի ունեցավ իմ և հին ծանոթներիս (դասընկերներիս) հանդիպումը:Եթե կարելի է չժպտալ ես չեմ ժպտում ,և առհասարակ երբ բարևելիս ժպտում եմ դա անում եմ ի նշան քաղաքավարության,որ ինձ այնքան էլ տհաճ չէ հանդիպումը կամ ձեռքսեղմումը,այլ ոչ թե այն պատճառով,որ ուրախ եմ հանդիպման առիթով:Արդեն պարզ է,թե ինչ ժպիտով ես դիմավորեցի նրանց,գրկախառնություններն էլ իմ սրտով չեն,նամանավանդ երբ այդ ամենը երկար է տևում,դա մի տեսակ բռնություն է իմ նկատմամբ,որովհետև ես բացարձակ նշաններ ցույց չեմ տալիս թե ուզում եմ գրկախառնվել,դա էլ բավական չէ իբր ընկերական հարվածում են թիկունքիդ:Ամեն գրկախառնությունից հետո ինձ թվում է թե ինձանից ինչ-որ բան են խլում:Նրանք նստեցին, Է.Մ-ն սուրճ հյուրասիրեց:Ես գրեթե չէի խոսում,չէ որ նրանք ավելի շատ պատմելու բան ունեյին (իրենք այդպես էին կարծում):Ես լուռ լսում էի,թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը պատմում,որ ինքը լավագույն աշխատողն է, որ ոչ մի դատավարություն չի պարտվում,որ լավագույն բժիշկն է և այլն:Ես առանց դեմքիս արտահայտությունը փոխելու լսում էի ,թե ինչպես են գովերգում սեփական անձը,ես ծիծաղում եմ այն մարդու վրա ով համոզում են,որ լավ է երգում,որ օրեր առաջ մի ամբողջ դահլիճ իրեն էր ծափահարում,չէ որ այդ ամենը ես կարող էի իմ աչքերով տեսնել,կամ լսել մեկ ուրիշից,ուղղակի ես չեմ ընդունում,երբ մարդիկ նվաստանում են: Երբ նրանք բոլորը խոսեցին վերջացրին նայեցին ինձ,և դու էլ լավ գիտես,որ ես ոչինչ չէի պատմի,ես ուղղակի բոլորի ներկայությամբ հայտարարեցի ,որ օգոստոսին պատրաստվում ենք ամուսնանալ:

Նրանց ճանապարհելիս խոստացանք որ բոլորին հրավիրատոմսեր կուղարկենք,իսկ նրանք անպայման կգային:Եվ եկան ,պարզապես այս պահին նրանց թվաց թե ամուսնության արարողության են մասնակցելու,այն ինչ եկան իրենց դասընկերուհու հուղարկավորությանը:Երբ նրանք արդեն գնացին,անմիջապես մուտքի դիմացը մի ծրար նկատեցի ,ու նորից նույնը առանց հասցեի:Է.Մ.-ն բացեց ծրարը ու կարդաց.

-Եթե ուզում ես ճշմարտությունը իմանալ,պետք թույլ տաս,որ դիմացինդ շարունակի խաղալ և երբ կգա ճիշտ ժամանակը նրան ցած կգլորես բեմից:Ես չեմ դադարում քեզ հետևել:

Է.Մ.-ն դեմքի այնպիսի արտահայտություն ընդունեց կարծես թե վախեցած էր,իսկ ես հանգստացրեցի նրան,և ասացի,որ ինձ ոչ մի վտանգ չի սպառնում:Գիշերվա ընթացքում զգացի,թե ինչպես մի քանի անգամ Է.Մ.-ն անհանգիստ շարժումներ արեց անկողնում,հետո վեր կացավ,նայեց պատուհանից դուրս:Ես արթնացա,բայց ձայն չհանեցի,լսեցի թե ինչպես գրպանիցս հանեց դեղի սրվակը ու դուրս եկավ:Մի քանի րոպեից ներս մտավ բաժակն ու հաբը ձեռքին,և դրեց կողապահարանին:Առավոտյան ես խմեցի ու նրան ասացի,որ լսում էի երեկոյան նրա անհանգիստ շարժումները,նա էլ ասաց,որ ուղղակի քնել չէր կարողանում:Ես փոխարենը լավ զգալու,ավելի վատ էի ինձ զգում և Է.Մ.-ն դա նկատում էր:Իհարկե ես այդքան էլ չէի մտածում նամակների ենթատեքստերի մասին և նույն կերպ էլ չէի մտածում,որ ես չեմ խմում այն հաբերը,որոնք ի սկզբանե դրել էի պահարանում:

Իսկ ինչու ոչ-ոք չի գալիս փրկելու:Չէ-որ նա մենակ էր,որտեղ էին այդքան սիրելի ընկերներն ու բարեկամները:Ինչու ոչ ոքի մտքով չանցավ գալ և փրկել աղջկան՝ ով մեռավ լոգարանում:Գուցե ոչ ոք չգիտեր,որ նա մեռնում է,բայց ինձ թվում է ,որ նա օգնություն է խնդրել,բայց այդպես էլ ոչ-ոք չեկավ:Ես էլ չկարողացա….:

ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ...

6-րդ ՎԵՐՋԻՆ ՄԱՍԸ կարդացեք ՝ 14.01.15

8

6

1340

  • էԼջԻ ))
    2015-01-12 22:44:38
    Այսօր այն օրն է,երբ տեղի ունեցավ իմ և հին ծանոթներիս (դասընկերներիս) հանդիպումը:Եթե կարելի է չժպտալ ես չեմ ժպտում ,և առհասարակ երբ բարևելիս ժպտում եմ դա անում եմ ի նշան քաղաքավարության,որ ինձ այնքան էլ տհաճ չէ հանդիպումը կամ ձեռքսեղմումը,այլ ոչ թե այն պատճառով,որ ուրախ եմ հանդիպման առիթով:Արդեն պարզ է,թե ինչ ժպիտով ես դիմավորեցի նրանց,գրկախառնություններն էլ իմ սրտով չեն,նամանավանդ երբ այդ ամենը երկար է տևում,դա մի տեսակ բռնություն է իմ նկատմամբ,որովհետև ես բացարձակ նշաններ ցույց չեմ տալիս թե ուզում եմ գրկախառնվել,դա էլ բավական չէ իբր ընկերական հարվածում են թիկունքիդ:Ամեն գրկախառնությունից հետո ինձ թվում է թե ինձանից ինչ-որ բան են խլում: :) իրականում հակասական մտքերա առայացնում հայտնաբերել երևակայական մեկին ում մեջ հայտնաբերում ես այն ինչը հետապնդումա քո անձին:Թերևս ես համազված եմ որ ես յուրօրինակ եմ բացասկանապես իհարկե :) պահավծ է ընդհանուր ինտրիգը,ինչն ել հետաքրքիրա դարձնում գործը,ապրես
    • FonTrier
      2015-01-13 00:05:51
      Իհարկե հետապնդումա քո, Ձեր անձին))
  • Freedom...
    2015-01-13 14:04:50
    Եվ երբ դու կստեղծես մի պատճառ,որի հետևանքով քեզ կսպանեն,պետք չէ մարդասպաննեայդպես մտածր փնտրելու,դա պարզապես ինքնասպանություն է և վերջ: - ես էլ եմ այդպես մտածում
    • FonTrier
      2015-01-13 14:57:47
      Բոլորի կարծիքը հետաքրքիրա
    • FonTrier
      2015-01-13 14:57:47
      Բոլորի կարծիքը հետաքրքիրա
  • FonTrier
    2015-01-14 13:38:14
    Պատմվածքն ամբողջությամվ վերջին մասով այսօր կլինի))))