Copy SMS

Հին նոր տարի

Հին նոր տարի - Հին նոր տարի, շնոհավոր, 13, հին տոմար, ամանոր


Այսօր կեսգիշերին եւ վաղը՝ հունվարի 14-ին, որ հին տոմարով հունվարի 1-ն է, քրիստոնյաները կնշեն Հին նոր տարին: Ամանորն 2 անգամ նշելու սովորույթը բնավ էլ զուտ հայկական չէ: Սա բնորոշ է բոլոր այն ժողովուրդներին, որտեղ կա Հուլյան եւ Գրիգորյան տոմարային տարբերությունը, որ կազմում է 13 օր:

Հին նոր տարի - Հին նոր տարի, շնոհավոր, 13, հին տոմար, ամանոր

Նոր Գրիգորյան տոմարը հաստատվեց 1582թ. հոկտեմբերին՝ փոխարինելով Հուլյանին: Հռոմի  Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ հին տոմարը մինչեւ 16-րդ դարը 10 օրվա տարբերություն է տվել: Այդ տարբերությունը նկատելի է եղել գարնանային գիշերահավասարից՝ մարտի 21-ից, քանի որ Նիկիայի 325թ. ժողովի որոշմամբ, գիշերահավասարի օրը փոխանակ մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին, այսինքն՝ 10 օր առաջ: Այդ պատճառով Հռոմի պապը հմուտ աստղաբաշխների, մաթեմատիկոսների եւ աստղագետների մասնակցությամբ հաստատեց նոր տոմարը: 16-20-րդ դարերում այս տարբերությունը 13 օր է դարձել, իսկ 21-րդ դարակեսին այն դարձյալ կփոփոխվի՝ դառնալով 14  օր:

-Մեր ժողովրդի մեջ ավանդականորեն հին տոմարով նոր տարի հասկացություն չի եղել: Դրա համար էլ մենք չունենք ավանդական ինչ-որ ծես, արարողություն, որը, կարող ենք համարել որպես հին նոր տարվա նշում: Դա խորհրդային կենցաղի հետ է կապված: Քանի որ Ամանորը ոչ աշխատանքային օրերին է նշվել, հին նոր տարին դիտվել է որպես կոլեկտիվներում տոնը նշելու արարողություն: Դա ավելի շատ մասնագիտական խմբերի մեջ իրականացվող ծես է,-բացատրում է ազգագրագետ Կարինե Բազեյանը:

Հին նոր տարի - Հին նոր տարի, շնոհավոր, 13, հին տոմար, ամանոր

Ոչ հայկական ավանդույթի ակունքները 1918թ. են գալիս՝  Ռուսաստանում նոր ժամանակագրություն մտցնելուց հետո: Այն  տարածվել է նաեւ խորհրդային մյուս հանրապետություներում: ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում եւՀայաստանում, ավանդույթը պահպանվել է եւ շատ թե քիչ նշվում է:

Այդ շատ թե քիչը առավելապես մեր երկրին  է վերաբերում, կամ ավելի կոնկրետ ՝ 2012թ. գնաճային նոր քաղաքականությամբ տարին մեկնարկած Հայասատանին, երբ պարենային մթերքների գների աննախադեպ աճը կամա թե ակամա մարդկանց ետ է պահում Ամանորի տոնակատարությունն ինչպես հարկն է ավարտին հասցնել: Այսօր փոխվում է ոչ միայն տոնի ընկալման հայաստանցիների ըմբռնումները, այլեւ ավանդույթի հին ու արմատացած ձեւերը: Թեեւ  ազգագրագետը հավաստում է, որ տոնը նշելու հատուկ ձեւ չի եղել, բայց հարազատներով հավաքվելու եւ ուրախանալու առիթը հայը երբեք բաց չի թողել, իսկ այժմ թեկուզ խանութների ՙսեւ ցուցակների՚ պարունակությունը չթարմացնելու միտումով՝ շատերն ուղղակի խուսափում են տոնը նշելուց:

Հին նոր տարի - Հին նոր տարի, շնոհավոր, 13, հին տոմար, ամանոր

-Առաջ միշտ էլ նշել ենք, հարազատ-բարեկամներով հավաքվել…բայց հիմա ի՞նչ նշես. էս ավելցած թոշակո՞վ:

-Հա, նշում ենք, բայց հարազատների ավելի նեղ շրջանում: -Ինչպես Նոր տարվա գիշերն ենք հավաքվում ու ուրախանում, այնպես էլ հին նոր տարում: Ու էդ օրը պարտադիր կրկնում եմ տանը հաջողություն բերելու բոլոր գործողությունները: Կարող է դա սնապաշտություն է, բայց ես անում եմ: Ու բացի այդ, պարտադիր սպաս եմ պատրաստում:

-Չէ, չենք նշում, ճիշտն ասած, չգիտեմ էլ երբ է…12-ի գիշե՞րն է, թե՞ 13-ի,- ինձ է հարցնում քաղաքացիներից մեկը:

-Հիմա էլ չենք նշում, ի՞նչ նշենք…բայց առաջ շատ լավ ենք նշել, առաջ առիթ էր պետք, որ հավաքվեինք ու ուրախանայինք, հմաի ինչերի՞ս վրա ուրախանանք:

Ու եթե մի քանի տարի առաջ հին նոր տարին նշվում էր ամանորյա սեղանի առատ «մնացորդներով», հիմա տոնից մի քանի օր անց դրանք էլ են սպառվում…( Գուցե սննդային թունավորումների թվի նվազումը այս հանգամանքո՞վ է պայմանվորված. սնունդը պիտի մնա, փչանա, որ հետո ուտեն ու նոր թունավորվեն: Պարզվում է, նման սնունդ չի մնացել):

Հին նոր տարի - Հին նոր տարի, շնոհավոր, 13, հին տոմար, ամանորԻսկ անցած ու անցնող տոնի մասին  միակ հիշեցումները քաղաքի ու տների զարդարանքն է եւ այս ու այն կողմից իրենց գունային հրավառության հոգեվարքն ապրող տոնական եղեւնիները:

5

2

2592

  • Երևակայող-007
    2015-01-14 21:33:49
    Հետաքրքիր էր, բայց ցավոք այս տարի Հին Նոր տարին այդքան էլ լավ օր չդարձավ Հայաստանի համար, սարսափելի է կատարվածը |( :(
  • Britney_Spears
    2015-01-15 19:25:23
    մերսի :) , հա ցավալի էր կատարվածը:(