Copy SMS

Մեր սիրո մեղեդին...

Մեր սիրո մեղեդին... - մեր, սիրո, մեղեդին,

 


Ուշ աշուն էր:Քայլերս դանդաղ ուղղում էի դեպի մեր սիրո այգին:Դեղին տերևներն օդի հետ միաձուլվելով թափվում էին ցած:Մեղմ քամին նուրբ հպվում էր վարսերիս:Մտքերս ինձ հասցրել էին հեռուները,երբ հանկարծ մի ծանոթ մեղեդի,իմ սրտին այնքան հարազատ գրավեց իմ ուշադրությունը:Այդ մեղեդին իմն էր,դա մեր սիրո մեղեդին էր:Քայլերս ուղղեցի դեպի այդ ձայնը,սրտիս զարկերը գնալով արագանում էին,գլխապտույտ էի զգում:Ավելի մոտենալով ձայնին,քայլերս դանդաղեցրեցի,տեսարանը,որը բացվեց իմ առջև ուղղակի անհավանական էր,այն ինչ տեսա չէի կարողանում ընկալել:Այդ մեղեդին դադարել էի լսել վերջին մի քանի ամիսների ընթացքում,չէի հավատում աչքերիս,իմ առջև կանգնած էր իմ երբեմնի մեծ ՍԵՐԸ…


Մեր սիրո մեղեդին... - մեր, սիրո, մեղեդին,

Գիթառի նոտաները այնքան մեղմ ու քնքուշ,այնքան գայթակղիչ ու կանչող էին նվագում,դա այն ամենն էր ինչ մի ժամանակ իմն էր:Նույն տեսարանը,որը ինձ խելքահան էր անում:ԵՍ երկար ժամանակ սառած հայացքս չէի կարողանում կտրել այդ տեսարանից:Եվ հանկարծ նա թողեց նվագելը,նայելով աջքերիս մեջ ինձ ասաց.

-ԵՍ ՍՊԱՍՈՒՄ ԷԻ ՔԵԶ,ԳԻՏԵԻ,ՈՐ ԿԳԱՍ…

Այդ խոսքերը ինձ ցնցեց:Ես չէի զգում ոչինչ,այնքան բան ունեի նրան ասելու,այնքան բան էր կուտակվել իմ հոգում,պահել էի հենց այս հանդիպման համար,այնքան հարցեր կաին,որոնց պատասխանը ես չունեի,իմ հոգում զգացմունքների մի ամբողջ փոթորիկ էր սկսվել,իսկ ուր մնաց այն բացակա օրերի անորոշությունը...



Մեր սիրո մեղեդին... - մեր, սիրո, մեղեդին,

Ես այդ պահին միայն մի բան էի ուզում,գրկել նրան ամուր,առանց հարցումների և երբեք բաց չթողնել:Ես ուղղակի մոտեցա նրան ու գրկեցի,մենք երկար ժամանակ մնացինք գրկախառնված:Անձրևը գնալով ուժեղանում էր :Ես չէի զգում ոչինչ,մեր թաց շրթունքները հպվեցին իրար,ես զգում էի նրա շնչառությունը,զգում էի նրա բույրը,նա իմն էր,ես այդ պահին ունեի նրան,ես կորցրել էի ժամանակի ու բնության զգացողությունը:Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր,այդ պահին չկաին ոչ մի արգելքներ և խոչնդոտներ,չկար մեզ բաժանող ոչինչ,չկար ցավ,կսկիծ,ես նրա հետ էի,էլ ինձ պետք չէր ոչինչ:Վախենում էի նրան բաց թողնել ,վախենում էի նրան կորցնել կրկին,ես նույնիսկ այդ պահին նրան գրկած կարոտում էի,այդ զգացողությունը ինձ ներսից էր հոշոտում:

Սա մեր պահն էր,սա մեր սիրո աշունն էր,մեր այգին ու մեր սիրո մեղեդին,սա մեր հեքիաթն էր,ես արտասվում էի այդ պահից,այդ զգացողություններից ու այդ անհավատալի տեսարանից:


Մեր սիրո մեղեդին... - մեր, սիրո, մեղեդին,

Մի քանի րոպե անց նա ձեռքով նուրբ սրբեց արցունքներս և ձեռքս բռնելով սառած ափիս մեջ դրեց մի բան և փակեց:Չէի հասկանում,թե ինչ կատարվեց,ինչ կար ափումս:Նա հայացքը ուղղեց դեպի ինձ,մի քանի վարկյան նայեց աչքերիս մեջ և շրթունքները մոտեցնելով ականջիս մի քանի բառ շշնջաց…

-ՄՈՌԱՑԻՐ ԻՆՁ,ՄԵՐ ՍԵՐԸ ՉՈՒՆԻ ԱՊԱԳԱ…

Եվ հեռացավ լուռ,հեռացավ  ինձ թողնելով մենակ,թողնելով ևս մեկ ավելի մեծ անորոշության մեջ:Նա թաղեց մեր սերը,մեր թանկ պահերը,վերջնականապես թաղեց ամեն ինչ այդ այգում:Չէի հասկանում ինչ էի զգում,ինչ է հետս կատարվում,աշխարհը մի վարկյանում աչքիս առջև շուռ եկավ,ես կորցրեցի նրան վերջնականապես…ես էլ չունեի ոչինչ,բացի…բացի նրանից ինչ կար ափիս  մեջ…բացեցի ձեռքս և տեսա…ՍԵՐ,երբեմնի մեծ սեր,սեր անցյալի,զգացողություններով և հուշերով լի ՍԵՐ,ես տեսա դա,ես ապրեցի դա,ափիս մեջ կար մի բան,ինչը ժամանակին նրա համար ամեն ինչից թանկ էր,առանց որի նա չէր կարողանում ապրել…


Մեր սիրո մեղեդին... - մեր, սիրո, մեղեդին,

                                            Եվ հիմա դա իմ ձեռքում էր…

                                               Արձյունքում ինչ մնաց ինձ…


Մի փոքրիկ այգի,հորդառատ անձրև

Ուշ աշնան թափված դեղին տերևներ,

Անձրևից թողած քայլվացքի հետքեր,

Մի սառը հայացք ու թախծոտ աչքեր

Ցրված իղձերի նոր ճանապարհներ,

Հին սիրուց ծնված մեղմ ելևէջներ,

Մտքերի ամպրոպ,հոգու տխրություն,

Սրտի զարկերի անվերջանալի մի արագություն,

Արցունքների թեթև  գալարում

Եվ այս ամենը սիրո արձյունքում… 



Մեր սիրո մեղեդին... - մեր, սիրո, մեղեդին,

Մեր սիրո մեղեդին... - մեր, սիրո, մեղեդին,

6

6

2979

  • TAR777
    2015-01-13 17:06:09
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ANUKA
    2015-01-13 17:32:13
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
  • TAR777
    2015-01-13 17:42:10
    KARELIYA DZES MI BAN XNTREL
  • HAKob
    2015-01-13 22:28:50
    լավներ... (բռավո)
    • ANUKA
      2015-01-15 12:49:58
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ANUKA
    2015-01-15 12:50:10
    ՄԵՐՍԻ