Copy SMS

Արձանների գիրք/Նախերգանք դասական հողի վրա #1

Արձանների գիրք/Նախերգանք դասական հողի վրա #1 - արձաններ , գիրք , նախերգանք

 


1738 թվականին Մարիա Ամալյա Քրիստինան,Ավգուստ 3-րդ Սաքսոտանցու դուստրը,թողեց Դրեզդենի արքունիքը և ամնուսնացավ երկու Սիսիլիաների թագավոր Կարլ Բուրբոնացու հետ:Դիտելով նեապոլիտանական պալատների ընդարձակ սրահները և լայնածավալ զբոսայգիները,կենսախինդ և արվեստասեր թագուհին ուշադրություն դարձրեց այն արձանների ու քանդակների վրա,որոնք գտնվել էին(մի մասը պատահաբար,մյուսը՝ ոմն գեներալ դ'Էլբեֆի նախաձեռնությամբ) Վեզուվի վերջին ժայթքումից քիչ առաջ:Արձանների գեղեցկությունը հիացրեց թագուհուն,և նա թագակիր ամուսնուց խնդրեց նոր արձաններ որոնել իր համար:

1737 թվականին Վեզուվի ուժեղ ժայթքումից ի վեր,երբ մերկացավ լեռան ստորոտը,իսկ գագաթի մի մասը հօդւ ցնդեց,հրաբուխն ահա արդեն մեկուկես տարի է,ինչ լռել էր,հանգիստ վեր բարձրանալով Նեապոլի կապույտ երնքի տակ, և թագավորը համաձայնվեց:Ավելի հեշտ էր պեղումներն սկսել այնտեղից,որտեղ վերջացրել էր դ'Էլբեֆը:Թագավորը խորհրդակցեց ծագումով իսպանացի ասպետ Ռոկկո Խոակինո դը Ալկուբիեռեի հետը,որը նրա տեխնիկակա ջոկատների պետն էր,և նա տրամադրեց բանվորներ,գործիքներ ու վառոդ:Դժվարությունները շատ էին:Հարկավոր էր հաղթահարել քարի նման ամուր տասնհինգ մետրանոց լավայի շերտը:Դ'Էլբեֆի բաց արած հորից մուտքեր փորեցին,իսկ հետո անցքեր՝ պայթուցիկ նյութերի համար:Եվ ահա հասավ այն պահը,երբ բրիչը դեմ առավ մետաղի,որը նրա հարվածների տակ զանգի նման ղողանջներ արձակեց:Առաջին գտածուն՝ բրոնզե հսկա ձիերի երեք բեկորներ էին:Եվ Միայն այծմ կատարվեց ամենախելամիտ բաը,ինչ կարելի էր անել և ինչից,իսկապես,հարկավոր էր սկսել՝ հրավիրեցին մասնագետի:Պեղումների վերահսկողությունն իր վրա վերցրեց թագավորական գրադարանապետ,հումանիստ մարկիզ դոն Մարչելո Վենուտին:Առաջին գտածոներին հաջորդեցին ուրիշները՝ քղամիդ հագած հռոմեացիների մարմարյա երեք արձաններ,քանդակազարդ սյուներ և բրոնզե ձիու իրան:Պեղումներ վայր եկավ թագավորն իր կնոջ հետ:Մարկիզը Թոկով իջնելով պեղված տեղը,հայտնաբերեց մի սանդուղք,որի ճարտարապետական կատարումը նրան որոշակի եզրակացության հանգեցրեց ամբողջ շինության բնույթի մասին.1738 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատվեց նրա եզրակացության ճշտությունը:Այդ օրը գտնվեց մի արձանագրություն,որից հետևում էր,որ ոմն Ռուֆուս իր սեփական միջոցներով կառուցել է թատրոն՝<<Theatrum Herculanense>>:


Արձանների գիրք/Նախերգանք դասական հողի վրա #1 - արձաններ , գիրք , նախերգանք

Այսպես սկսվեց գետնի տակ թաղված քաղաքի հայտնագործումը,քանզի այնտեղ,ուր եղել է թատրոն,պետք է նաև բնակավայր լիներ:Իր ժամանակին դ'Էլբեֆը անսպասելիորեն(չէ՞ որ նրա առջև քարացած լավայի մեջ կային բազմաթիվ ուրիշ մուտքեր) ուղիղ ընկավ թատրոնի բեմը,որը տառացիորեն լցված էր արձաններով:Զարմանալի ոչինչ չկար,որ հենց այստեղ գտնվեցին այդքան արձաններ.լավայի եռացող հեղեղը,որ ամեն ինչ սրբում ո իր ճանապարհին,բազմաթիվ քանդակներով զարդարված թատոնի ետևի պատը փուլ էր տվել նախաբեմի վրա:Այդպես այդ քարե մարմինները տասնյոթ դար շարունակ հանգրվան էին գտել այդտեղ:

Արձանագրությունը հայտնում է և քաղաքի անունը՝ Հերկուլանիում:

 

Հրահեղուկ զանգվածը՝լավան,միներալների ու լեռնապարների հալած հեղեղը,աստիճանաբար սռչելով,կարծրանում է և նորից վերածվում քարի:Քսան մետր հաստությամբ այդպիսի կարծրացած լավային տակ էլ գտնվում էր Հերկուլանումը:

Հրաբխի ժայթքման ժամանակ մոխրի հետ միսաին դուրս էին շպրտվում լապիլներ՝ ծակոտկեն լավայի փոքր բեկորներ և խարամ.դրանք կարկուտի նման թափվում էին գետնին,ծածկելով այն փխրուն շերտով,որը հեշտությամբ մաքրվում էր հասարակ գործիքներով:Լապիլների շերտի տակ,զգալիորեն ավելի քիչ խոր,քան նրա բախտակից եղբայր Հերկուլանումը,թաղված էր Պոմպեյը:

Ինչպես հաճախ լինում է պատմության մեջ,ասենք,նաև կյանքում,ամենադժվարը ճանապարհի սկիզբն է,իսկ ամենաերկարը ճանապարհը հաճախ համարում են ամենակարճը:Դ'Էլբեֆի ձեռնարկած պեղումներից հետո անցավ երեսունհինգ տարի,մինչև բրիչի առաջին հարվածը դրեց Պոմպեյի ազատագորության սկիզբը:

7

1

1429