Copy SMS

Հեղինակային...

Հեղինակային... - նոր, հեղինակային, ժամանցային

Մի ամբողջ դարեր իր մեջ պարփակած

Ապրում է սիրտս,

Ու թեև կյանքիս լռին ,նեղ հորձանոտում

Կործանվում եմ ես:

Ու կործանվում եմ`

Մարդկանց վարմունքից

Ու արք ու բարքից...

Ապրում եմ թերևս առանց զգալու,

Թե ինչ է կյանքը..

Քանզի այն մարդիկ, ովքեր

Ապրում են առանց զգալու

Թե ով է մարդը.ինքն իր էությամբ

Երանի նրանց...

Իսկ ես փորձում եմ

Փորձում եմ զգալ թե ով է մարդը

Ու հիասթափվում 

Մարդկանցից բոլոր...


Հեղինակային... - նոր, հեղինակային, ժամանցայինՔամահրանքով լի մի հայացք

Ու կսկծով լի մի լուռ  սիրտ.

Ժպտացող դեմք ,ուրախ աչքեր

Ու այս խաղաղ պատկերի դեմ`

Հոգի էախծոտ ու տխրադեմ:

Կյանք լի սիրով, բայց ապարդյուն

Հոգին նրա դարձավ թռչուն 

Ու անիծված այդ օրվանից

Ձմեռային ցուրտ օրվանից

Միայն ցավոտ, դառը հուշեր

Միայն լացող, թախծոտ աչքեր:

Քամահրանքով լի մի հայացք

Ու կսկծով լի մի լուռ սիրտ:



7

5

1204