Copy SMS

Մայրիկ...

Մայրիկ... - գրքեր, մտքեր, իմաստալից, գեղեցիկ

Ողջույն Քոփի...այստեղ ոչ ոք ինձ չի հիշի,քանի որ շաաաատ վաղուց է ինչ չեմ մտել Քոփի ու պոստեր էլ չեմ արել:Բայց այսօր,շատ պատահական որշեցի հիշեմ քոփին,ու չգիտեմ ինչի ձեզ հետ կիսվեմ վերջին կարդացածս գրքով:Գիրքն Անրի Վեռնոյի <<Մայրիկ>> գիրքն է,որն ինձ ուղղակի հմայել է:Չգիտեմ`ովքեր են կարդացել ովքեր`ոչ,բայց համոզված եմ,որ կարդացողներն էլ ինձ պես դյութված են ծնողական սերը լավագույնս բնութագրող,նկարագրող ու նկարող այդ գրքով:
  Գրքից առանձնացրել եմ տողեր,մտքեր որոնք այնքան շատ սեր ունեն իրենց մեջ,որ ցանկացա ոււղղակի կիսվեմ ձեզ հետ:
1..<<Մեծ վշտերի ժամանակ երբեմն մի քիչ դերասանություն ենք անում:Ինչ-ր բառեր ենք ասում ինքերս մեզ,բառերը դառնում են բովանդակություն,և մենք ականատես ենք լինում մեր ներքին ,փոքրիկ թատրոնին,հետո դժբախտությունը օգնության է գալիս,արցունքերը հոսում են,պարփակվում են այդ վշտի մեջ,մեծացնում և տարվում նրանով:

 Այս երեկո իմ վիշտը խղճի խայթի ժանրին է պատկանում:Ես փակում եմ իմ թատրոնը մահվան...կամ համարյա մահվան պատճառվ:Արցունքների ժամանակը կգա հետո:
  Ժմանակի հոսքի մեջ պարզ տեսնւմ եմ,որ բոլոր այս տարիներին,երբ մենք այդքան սիրել ենք իրար,երբեք չենք ասել,թե սիրում ենք:Ընդհանուր խոհեմությամբ վախենւմ էինք հատուկ ընդգծել բացահայտ,շարունակական,անառարկելի ճշմարտությունը,բառերի մջամտությւնը ավելորդ է թվում:>>..

2..<<..Մանկություն`մեծանալու անհագ ցանկությամբ,պատանեկություն`աճող ձգտումներով,որոնք կեղեքում են քեզ, ու մի երեկո աաջնրդում սիրելինրիդ հոգեվարքին,որոնց ծերանալը չես նկատել,մինչդեռ նրանց ամեն մի սպիտակած մազը կանխագուշակւմ է մի գարունքի գերեզման:>>..

3<<...Այս նավերը հեռուներն են լողոմ,բայց ավա~ղ,երբեմն շատ խորն են իջնում...>>

3<<..Միագույն նկարի նման գունատ հիշողությունները հաճախ հորինվում են շատ ավելի հետո,որպեսզի մանկանն օժտեն  սուր դատողականւթյամբ,որն  արդեն ազդարարում է աագայի մեծ մարդուն...>>
 

4.<<...Միայն հանճարին է վիճակված  ունենալու վերանայված ու սրբագրված մանկություն:Այդ դեպքում արվեստի և իրականության խաբեւթյունը գերագույն ալքիմիայի շնորհիվ միաձուլվելով,մեզ առաջնորդում է դեպի դարը լուսավորող մի ստեղծագործություն...>>


5.<<...Երբ մարդը վարժվում է աղմուկին,լինում են լռություններ,որ արթնացնում են նրան...>>

6.<<..Անմիջական գործողությունների ժամանակ  լավ դաստիարակությունը կամ ազնվությունը ոչ մի դեր չունի :Այստեղ հրամայողը սիրտն է,միմիայն սիրտը:Մեզ շաղկապում  էր սերը,որն ընդունելը այնքան հաճելի էր,իսկ կրելը`ծանր..>>

7.<<...Այսօր ես ամաչում եմ այնօրվա իմ ամաչելու համար:...>>

8.<<...Մաքրությունը բուրմունք ունի..>>
9.<<...ես դեռ չունեի այն տարիքը,որ մեծերւ թատրոնում դեր խաղայի:>>
10.<<Բոլոր միակները ստեղծում են միայնակություն:>>
11.<<Կան վստահության անմեկնելի վայրկյաններ`չգիտակցված,չտրամաբանված,երբ կարող ես նայվածքի մեջ կարդալ վստահություն,անկեղծություն ու հավատարմություն:>> 

12.<<Այնքան հեշտ է խաբել հույս որոնող մարդկանց:>>
13.<<Մանկությունն իր հոտն ունի:>>
14.<<Զարմանալի բան է հիշողությունը.տարիներ շարունակ ապրում է ուղեղիդ խորքում,և պահպանում է այն,ինչ հաճելի է,և ահա հանկարծ դուրս է բերում հասարակ հուշեր>>::

15.<<Թույլատրող,արգելող,պարտադրող կամ դատապարտող օրենքների  մեջ կան այնպիսիները,որոնք անհեթեթ են դառնում  վաղեմուփյան պատճառով:>>

16.<<Կյանքի կարևոր պահերին վերապահված այս արարողությունը (բաժանումը) համբույրը վերաձոխում էր իսկական գրկախառնության,և ամեն մեկը ըմբոշխնում  էր մյուսի փաղաքշանքը:>>

Ու իմ ամենասիրածը....

17.<<..Երբ սիրո մեծ հանրագիտարանում սպառված լինեն սիրո համար հավերժական երդումներն ու կայծակնահար սրտերը,երբ սիրային պատմությունների մեջ  գովերգված կլինեն միայն նրա գերագույն պահի սքանչելի սկիզբը,որը  վերսկսելու ցանկություն է առաջացնում ,երբ  ամեն ինչ ասված կլինի իշխանների կամ այս աշխարհի մեծագույն գայթակղիչների սերերի մասին.երբ ի վերջո մարդկային հիշողության մեջ բանաստեղծներն ու երաժիշտները մետաքսյա սանդուղքի վրա  անմահացրած կլինեն ռոմեոներին կամ տրիստաններին,որոնք հիանալի մեռնել գիտեն ոսկեհեր իզոլդաների համար,սիրո հերոսների այդ վիթխարի համաշխարհային  հանրագիտարանում ի՞նչ է պատմվելու ծառին հենված այս մարդու գողգոթայի մասին:
 Այս կռացած մարդուց կմնա լոկ մի անցյալ`զավակի հիշողության մեջ,որը իր հերթին  զուր չի կորցնի ժամանակը:Եվ այդ անծանոթ հոր շիրմին...մի անուն`ջնջված վայրի խոտերից ու ժամանակի բորբոսից...>> 


ՀՈւսով եմ հավանեցիք: Մայրիկ... - գրքեր, մտքեր, իմաստալից, գեղեցիկ 

6

9

2531

  • 2015-01-19 16:57:42
    Մարդ սիրում է իր մորը գրեթե առանց գիտակցելու, առանց զգալու, որովհետև դա նույնքան բնական է, որքան հենց կյանքը: Եվ միայն վերջին հրաժեշտի ժամանակ նկատում ես, թե որքան խորն են հենց այդ սիրո արմատները: Ոչ մի ուրիշ գորովանք չի կարելի համեմատել դրա հետ, որովհետև բոլոր մյուսները պատահական են, իսկ դա՝ բնածին, բոլոր մյուսները մեզ պարտադրվում են ավելի ուշ' կյանքի զանազան հանգամանքերով, իսկ դա ապրում է մեր գոյության առաջին իսկ օրից հենց մեր արյան մեջ:Եվ հետո…և հետո մարդը միայն մորը չէ, որ կորցնում է, այլ նրա հետ միասին կիսով չափ անհետանում է նրա մանկությունը, որովհետև մեր կյանքը, մեր փոքրիկ մանկական կյանքը, նույնքան նրան է պատկանում, որքան և մեզ: :) և այս հրաշք խոսքերը Գի դը Մոպասանինն են
    • Shush
      2015-01-19 17:00:08
      հոյակապ են (լավ) (լավ)
      • 2015-01-19 17:01:20
        անկասկած
  • Freedom... ☯
    2015-01-19 19:49:10
    ֆիլմն եմ նայել մենակ, վարպետորեն մի ընտանիքի պատմության միջոցով մի ողջ ազգի ցավն ա ներկայացված,,,, սա էլ իհարկե հոյակապ կատարում՝ http://www.youtube.com/watch?v=O9oDncF9c0Y :)
    • Shush
      2015-01-19 21:29:30
      Կարդալուց հետո,անչափ հետաքրքրությամբ ֆիլմն էլ նայեցի,հրաշալի էր ամեն ինչ:Բայց,ամեն դեպքում, գիրքն ուրիշ ա: (խոնարհվել) (խոնարհվել)
  • ice cream
    2015-01-19 19:56:42
    ֆիլմի մենակ կեսն եմ նայել, ու համարյա ամբողջ ընթացքում լաց եմ եղե :'(
    • Shush
      2015-01-19 21:29:50
      Լրիվ նայեք,հաստատ շատ դուր կգա ;) (գինի)
  • Man)E(Dreamer
    2015-01-23 20:30:59
    Cnoxneri amen uracac mard piti naji es filmy u artnana.. xosker chkan...Etalu uxxaki))) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Qnqo
    2015-01-24 19:01:21
    էս ֆիլմի հենց փախլավայի մասը շատ եմ սիրում :) հրաաաշք ֆիլմ ուղղակի, գիրքը ափսոս չեմ կարդացել