Copy SMS

Ցավի մեղեդին..կամ՝ Պատմություն ցավի մասին....




    Միշտ էլ ինչ-որ թաքնված բան կա սիրող մարդկանց հայացքներում: Նրանց հոգիները կապվում են անտեսանելի ինչ-որ կամրջով:

   Վահանը սիրում էր: Սեր էր դա, հրապուրանք, թե ուղղակի զգացմունք, չգիտեմ ու կարևոր էլ չէ: Այդ պահին կրակ կար նրա աչքերում, չկշտացած, չհագեցած հայացքը չէր կտրում Մելինեից: Նստած էին երկուսով: Ինչպես հեքիաթներում են սիրահարները նստում դրախտային այգու նստարանին ու հիանում իրարով, իրենց սիրով: Նրանք խոսում էին առօրյայից, աշխարհից, սակայն չէին լսում իրար, իրականում նրանց չէր հետաքրքրում եղանակը, անգլերենի գնահատականները: Նրանց աչքերն էին խոսում ու խոսում էին անհասկանալի մի լեզվով, խոսում էին տիեզերական զգացմունքով, նրանց հոգիներն էին իրար փարվում: Ուղղակի վայելում էին այն պահը, երբ միասին են, երբ ՍԻՐՈՒՄ ԵՆ: Այո՛, գերբնական մի ուժ կապել էր երկու դեռահասների: Թաքուն մի բան ձգում էր ներսից ու նրանք հաճույք էին ստանում թիթեռնիկներից, որ պարում էին ներսում: Այդ ամենն այնքան գեղեցիկ էր, այնքան դրախտային, ասես պոկված էր գոյություն չունեցող մի բալլադից:  


Ցավի մեղեդին..կամ՝ Պատմություն ցավի մասին.... - պատմություն, ցավ, սեր, ավելորդ

  Բայց նրանց հոգիների այս աներևույթ ու գլխապտույտ խոսակցությունը ինչքան որ հրաշալի էր Վահանի ու Մելինեի համար, այնքան ցավ էր, արցունք էր մի ուրիշ դեռահասի համար: Նա երրորդ ավելորդն էր այդ ամենի: Մի ստվեր, մի գոյություն չունեցող էակ, որ միշտ հետևում էր Վահանին: Նա լուռ էր ու ուրվականի պես թափանցիկ: Նա ուղղակի սիրում էր, առանց ցավեցնելու, առանց որևէ մեկին ասելու: Սիրում էր իր ներսում, տանջվում էր ներսում, միայնակ: Կանգնած էր մի քիչ հեռու, ոչ ոք չէր տեսնում, թե այնտեղ ինչպես է մի աղջիկ արտասվում, ոչ ոք չէր լսում նրա հոգու հառաչանքը: Դու գիտե՞ս, թե ինչ է նշանակում տեսնել սիրածդ էակին ուրիշի հետ…Ուրիշի հետ երջանիկ: Նա տեսնում էր այն սրտեր կապող կամուրջը, զգում, թե ինչքան ուժգին է բաբախում Վահանի սիրտը Մելինեի կողքին: Վահանի աչքերի փայլը ապակու պես կտրում էր նրա սիրտը: Նա լսում էր Վահանի ու Մելինեի այն զրույցը, որ աչքերով, հոգիներով էր, այլ ոչ սուտ ու կեղտոտ բառերով: Նա ուզում էր փակել աչքերն ու ականջները, փախչել այդ սիրո պուրակից, բայց ինչ-որ ներքին զգացում գամել էր նրան: Հետաքրքիր է, որ ինչ-որ մեկի դրախտը դժոխք կարող է լինել մեկ ուրիշի համար: Խեղճ երրորդ ավելորդն այրվում էր դժոխքում, մինչդեռ սիրահարվածները օրհնում էին այս կյանքը:


Ցավի մեղեդին..կամ՝ Պատմություն ցավի մասին.... - պատմություն, ցավ, սեր, ավելորդ

Սևի ու սպիտակի համադրությունը երկար կտևեր, եթե չհայտնվեր այն ամենաքաղցրը, ամենադյութիչը: Քամին բերեց ու սիրահարների ականջին հասցրեց մի հրաշք մեղեդի: Մոցարտն էր, գուցե Շոպենը կամ էլ Բեթհովենը: Ի՞նչ կարևոր է: Դյութիչ մի բան էր: Օրհնություն նրանց սիրուն, երջանկություն ավետող մի կախարդանք էր դա, որն ամբողջացրեց երկնային այդ պատկերը: Նրանք նստած էին, անհագ նայում էին իրար, հնչում էր մեղեդին, իշխում էր սերը: Երաժշտության ներքո նրանց սերը սկսեց պարել սրտերը միացնող կամուրջի վրա: Կարծես սա հենց այն պակասող օղակն էր, որ պիտի ամբողջացներ այդ տեսարանը…Ու ոչ ոք այդպես էլ չզգաց, թե ինչքան ցավ կար այդ մեղեդու մեջ, ինչքան անեծք կար օրհնությանը խառնված, ինչքան արցունք էր թափվում դաշնամուրի ստեղներին: Ո՛չ Վահանը, ո՛չ էլ Մելինեն չիմացան, որ Ավելորդն էր պատշգամբում նվագում: Այդ աղջիկը ուղղակի բողոքում էր, տառապում էր, գոռում էր երաժշտության միջոցով, իսկ սիրահարներին այդ տառապանքն օրհնություն էր թվում:

   Մարդը, ում հոգում կա ցավ, ամեն ինչ այդ պահին մռայլ է տեսնում..Մինչդեռ նույն աշխարհը, նույն երևույթը երջանիկին պայծառ է երևում:

Ցավի մեղեդին..կամ՝ Պատմություն ցավի մասին.... - պատմություն, ցավ, սեր, ավելորդ

8

2

1556

  • ..........
    2015-01-23 15:15:05
    (լավ) (լավ) (բռավո)
  • Arev_ik
    2015-01-24 21:05:29
    (:|