Copy SMS

Անպայման պայման...

Անպայման պայման... - Սևակ, մտքեր, այլ


Մտքեր խա՞կ, թե՞ հասուն,-

Ո՞ւմ է պետք երգի մեջ:

Անպայման պայման... - Սևակ, մտքեր, այլ

(Մի կտոր հանածո ոգի է հարկավոր,

Մի պատառ կախարդանք,

Մոգության մի պճեղ,

Մի բացվող փակագիծ,

Անհայտի մի լուծում)...

Անպայման պայման... - Սևակ, մտքեր, այլ

Շրջում են «ինչու»-ներ՝ էակներ սապատված,

Որ չունեն օթևան ու չունեն դեռ անուն:

Հոգու մեջ տալ անկյուն ու լեզվով մկըրտել

Սապատված մի «ինչու» - 

Ու երգը կհնչի՜...

Անպայման պայման... - Սևակ, մտքեր, այլ

Հույզեր մե՞ծ, թե՞ ճղճիմ,-

Իսկ ո՞վ է վճռելու:

Անպայման պայման... - Սևակ, մտքեր, այլ

(Մի կտոր արնածոր տաք միս է հարկավոր՝

Սեփական ձեռքերով իրենից պոկոտած,

Մի սարսուռ օդեղեն,

Մի սարսում ընդերքի)...

Անպայման պայման... - Սևակ, մտքեր, այլ

Մթության երանգներն առատ են ավելի,

Քան բոլոր մնացած գույները գումարված:

Խուսափուկ խլիրտի քղանցքից գեթ կառչել,

Ստվերի վետվետուն քայլվածքը ճանաչել,-

Ու երգը չի՜ կարող չհնչել ինքնակամ...

Անպայման պայման... - Սևակ, մտքեր, այլ

Ի՞նչ անել և ինչպե՞ս.

Հա՞ստ մանել, թե՞ բարակ:

Անպայման պայման... - Սևակ, մտքեր, այլ

(Լի օրվա երակին պատվաստել կիրակի՛,

Վեճ մղել ծովի՛ հետ,

Ամաչել կրակի՛ց,

Չուշանա՜լ, չշտապե՜լ),-

Եվ այնժամ, օ, հարկավ

Իր պոչին կտնկվի ձվաձև առարկան,

Եվ արփին ափիդ մեջ կդառնա ձվածեղ...

......................................

Պ.Սևակ....

Անպայման պայման... - Սևակ, մտքեր, այլ

amp;x-yt-cl=84838260&feature=player_detailpage&x-yt-ts=1422327029#t=0

......Իսկ ես...ես դեռ սպասում եմ,,,,ես գիտեմ որ կգաս,,,գիտեմ որ նորից ամեն ինչ առաջվանը կդառնա,,,գիտեմ որ գիտես,,գիտես որ սպասում եմ,,որ աղոթում ու երազում եմ,,,եսել դուել գիտենք այն ինչ առանձին-առանձին մտածում ու զգում ենք,,,ես գիտեմ քեզ դու ինձ...ես սպասում եմ ,,,իսկ եթե չլինի այն ինչ ուզում եմ,,,եթե նորից դառնամ առաջվանը,այն ինչ մինչ քեզ տեսնելն էի...չէ չէ ...չեմ ուզում,,,ես չեմ ուզում նորից մեռնել,,ապրել եմ ուզում,,,դու չես կարող չգալ,,,ես ապրել եմ ուզում,,,,ես քեզ եմ սպասում...

Կարոտս խողդում է,,,խեղդում է ինձ,հոգիս...բայց ոչինչ կանցնի,,կանցնի երբ գաս,,,դե բռնիր ձեռքս,,,հա հա բռնիր,,,ճիշտ է կողքիդ չեմ,,բայց կարող ես բռնել,,,եսեսել եմ բռնել,,,ես զգում եմ որ կողքիս ես,ինձ հետ ...դե .բռնիր ձեռքս,,,,այ ետպեսս,,,ու ամեն անգամ երբ նորից կարոտես կզգաս ձեռքիս ջերմությունը քո ձեռքում,,,երբ գրկել ուզես,կգրկես,,հեռու ես բայց կգրկես,,,երբ ձայնս լսել ուզես ես կխոսեմ քեզ հետ,,,ճիշտ է կողքիդ չեմ,,բայց կխոսեմ,,,ես հեռու եմ,բայց կոքիդ եմ ինչպես և դու,,,ես զգում եմ ներկայությունդ...զգում եմ որ եստեղ ես,կողքիս,,,մնա ինձ հետ մինչև որ նորից գաս ու արդեն ոչ միայ կզգամ ներկայությունդ այլ նաև կտեսնեմ քեզ,,,գիտեմ,,,գիտեմ որ կգաս...գիտեմ որ գիտես.....

...........

Այս անգամել եսպես ստացվեց ...

Անպայման պայման... - Սևակ, մտքեր, այլ

17

9

1468

  • Sevak
    2015-01-27 19:46:41
    խորիմաստ մտքեր են (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lyud )))
    2015-01-27 23:10:28
    (լավ) (լավ) (լավ)
  • HAKob
    2015-01-28 18:40:46
    (բռավո) (բռավո)
  • Կիմա
    2015-01-29 19:46:34
    ապրես Լուսս..ընտիր էր :)
    • -L.(-EsAyAn...(
      2015-01-30 19:11:47
      մերսի ախպեր ...... (ծաղիկ)
  • AnI.vArDaNyAn☯☯☯☯☯
    2015-11-15 12:49:36
    շատ լավն է