Copy SMS

Մեղանչել-զղջում եմ ...


Մեղանչել-զղջում եմ ... - Սևակ, մեղանչել, զղջում եմ

Պատահել է, որ չեմ սիրել, 

Բայց, չգիտեմ՝ ինչի՞ համար, 

Չեմ զլացել անսեր տիրել. 

Գրկել եմ կամ համբուրել եմ: 

Չեմ ընդունել սրտիս խորքում, 

Սակայն լռել-համբերել եմ:

Մեղանչել-զղջում եմ ... - Սևակ, մեղանչել, զղջում եմ


Ես շատ հաճախ ա՛յն չեմ տվել,- 

Մեղանչել եմ,- կարո՜ղ էի. 

Ու շատ հաճախ ցած եմ թևել, 

Իսկ վեր թևել կարո՜ղ էի: 

Եվ փախուստ եմ ինձնից տվել՝ 

Ուրիշ տեղ եմ իզուր չվել - 

Օտա՜ր ոլորտ՝ օտա՜ր թևով, 

Մինչդեռ մնալ կարո՜ղ էի, 

Կարո՜ղ էի և - պարտավո՛ր:

Մեղանչել-զղջում եմ ... - Սևակ, մեղանչել, զղջում եմ


Մեղավոր եմ հույսի համար,- 

Չարդարացա՜վ՝ 

Ո՛չ իմ մեղքով. 

Եվ կենդանի ա՛յն հավատի, 

Որ քարացա՜վ՝ 

Ո՛չ իմ մեղքով. 

Եվ ա՜յն բարի սրտի համար, 

Որ չարացա՜վ՝ 

Ո՛չ իմ մեղքով: 

Մեղանչել եմ 

Եվ ա՛յն ըմբոստ երգի առաջ, 

Որ խոհեմըս պատառեցի. 

Ա՛յն խոհերի մահվան համար, 

Որոնց ծինը խաթարեցի. 

Մեղավոր եմ և քո՛ առաջ, 

Որ... սիրելուց դադարեցի, 

Եվ ա՛յն ներման, որ բռնությամբ 

Իմ լայն սրտից վտարեցի...

Մեղանչել-զղջում եմ ... - Սևակ, մեղանչել, զղջում եմ

Իսկ ճիշտն ասած՝ 

Ընդհանրապես մեղա գալու քի՛չ բան ունեմ...

...................................

Պ.Սևակ...

13

13

1388

  • ☠ جوهرة☠
    2015-01-31 21:00:15
    :) Շատ հաճելի ա մտնել քոփի ու տեսնել Սևակի գործերից, :) ու միշտ էտ պոստերը դուք եք անում, (լավ)
  • Freedom... ☯
    2015-01-31 21:35:25
    ապրես Լուսնյակ, Սևակի պահանջը ժամանակառժամանակ լրացնում ես :)
    • -L.(-EsAyAn...(
      2015-02-01 15:22:35
      մերսի Մելս ... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • HAKob
    2015-01-31 22:53:02
    (բռավո) (բռավո) (բռավո) ապրի Լուսինեն
  • Бог со мной †
    2015-02-01 13:17:52
    ապրես Լուսչկաս (ծաղիկ) Սևակ շատ եմ սիրում :) հատկապես սա ՝Թե ի՞նչ է սերը Երևի ոչ ոք չի կարող ասել Իրոք` որքան մարդ, մի այդքան էլ սեր, Իսկ որ իմանաս, ինչ բան է սերը Նախ պետք է սիրես: Այո', գալիս է նա հանկարծակի, Երբեմն էլ նույնիսկ հակառակ սրտի, Մարդիկ կարող են առյուծին խեղդել, Եվ նա կկռվի անզոր, անտարբեր. Սերը միակն է, Որ երբ ցանկանաս խեղդել, խանգարել, Նա կուժեղանա այդքան առավել: Մի տարօրինակ զգացում է այդ, Երբ ուրիշին է իր մեջ կրում մարդ, Որտեղ էլ մտնում, նրան ես փնտրում, Սիրտդ զարկում է նրան տեսնելիս Նրա անունն արտասանելիս Կամ նրա մասին մի բառ լսելիս: Գուցե մի մարդ է նա սովորական, Բայց անսովոր է քեզ համար այնքան, Անթերի է նա, պաշտելի է նա, Իսկ եթե անգամ ունի թերություն, Սիրելի է դա, առավելություն: Թե սիրահարին հարցնեն այս պահին Ինչ մոլորակ է ցանկանում տեսնել, Կասի` ուզում եմ լոկ նրան տեսնել:
    • -L.(-EsAyAn...(
      2015-02-01 15:23:54
      մերսի ձեզել,,եսել եմ դա շաաաաաատտտ սիրում ... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ուռա)
  • Ընտիր էր :D :) (լավ) (լավ)
  • GreenLaura2
    2015-02-07 17:24:43
    :( :( :( :@ :@ :@ :@ (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ)