Նվիրում եմ կորած երազիս...(հեղինակային)
Երազներս թևեր են առնում
Ու հեռանում են ինձանից անդարձ,
Երազները իմ նոր շունչ են առնում
Ու կյանքիս տալիս մի նոր նպատակ:
Երազանքները`թռչուններ անտես,
Եկան լուռ անցան իմ սրտի կողքով.
Ու ամենքն անցան , ու ետ կգան դեռ `
Երզանքներս չունեն էլ սահման :
Խնդրում եմ միայն տարեք ինձ ձեզ հետ,
Ի~մ նուրբ, ի~մ քնքուշ,կորած երազներ.
Առանց ձեզ կարծես մի մեծ օվկիանում
Առանց թևերի լող եմ տալիս ես:
Գիշերը կրկին թևերն է փռել
Այն խեղճ աղջկա հոգնած մտքերում
Ու թևածում են երազներն անտես
Ու տալիս կրկին նրան նոր հույսեր:
Ավաղ իր կյանքն է հակասում մտքին
Ու երազները բարձրացնում են վեր
Ափսոս մի օր էլ հասկանում եմ ես,
Որ այս ամենը միայն երազ էր:
Ու երազանքը մնաց անկատար
Ու դարձավ ավաղ անթև մի թռչուն
Խնդրում եմ անտես, բարի երազներ,
Ինձ էլ բարձրացրեք, ինձ էլ տարեք վեր:
Տեսեք մեծ ցավ եք դուք թողել այստեղ
Եկեք ու տարեք`անտես երազներ:
Տարեք ձեր ցավը, բարձրացրեք ինձ վեր:
Տարեք ինձ դեպի աստղերն երկնային,
Տարեք ինձ դեպի արևը անմար,
Թույլ տվեք փարվել լուսնի լուռ լույսին
Թույլ տվեք հավետ ինձ այնտեղ մնալ;
Իմ երկնային,անտես երազներ
Տեսեք դարձել եմ անթև մի թռչուն
Բարձրացրեք ինձ վեր, տվեք ինձ թևեր
Թույլ տվեք հավետ ինձ մնալ այնտեղ:
Ես երազկոտ եմ ու չեմ թաքցնում: Ամեն երեկո մանկան հետաքրքրությամբ նայում եմ անմար թվացող աստղերին, ու անվերջ երազում եմ ինքս էլ չգիտեմ ինչ...Երազում եմ հոգեկան անդորր, երազում եմ մարդկային լուռ կյանք, երազում եմ ես խաղաղ երկինք .երազում եմ ու անվերջ երազում: Հավատացեք նույնիսկ երաժշտությունը չի սփոփում ինձ, սիրտս տրվել է անտես երազներին, հոգնել եմ երազներով ապրելուց, քանզի այս ամենը միայն երազ է, ես իրականություն եմ ցանկանում երջանիկ իրականություն, ոչ թե կորցրած երազանք:
Հոդվածը նվիրում եմ կորած երազիս անհույս քառակուսուն....
100-ամյակը առանց ռեժիմի
2015-02-02 23:52:51Amalya Sevakovna (Ամուլիկ♥)
2015-02-04 19:08:25Freedom... ☯
2015-02-04 20:06:04Amalya Sevakovna (Ամուլիկ♥)
2015-02-07 13:48:44CuLe8
2015-02-06 23:50:34Amalya Sevakovna (Ամուլիկ♥)
2015-02-07 13:48:58Սևակ Մանգասարյան
2015-02-13 02:55:53Amalya Sevakovna (Ամուլիկ♥)
2015-03-07 22:13:33Sonet°°°
2015-03-07 22:24:18