Copy SMS

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՐ

ԳՐԱՌՈՒՄՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ,ՈՒՄ ՍԵՐԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ…

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՐ - ցավ, անպատասխան, սեր,

 


Այն օրից ինչ վերջի անգամ տեսել էի քեզ,անցել էր մոտավորապես մեկ ամիս:Մեր վերջին խոսակցությունը  երկուսիս համար էլ ցավոտ էր,գուցե քո համար փոքր ինչ ավելի:Այս մեկ ամսվա ընթացքում հավատա ես նույնպես մտածել եմ այն ամենի մասին,ինչ կապում է ինձ ու քեզ իրար:Այդ տարօրինակ զգացողությունները չեն դադարել հոգիս տրօրել,բայց այսօր,այս գիշեր,սիրտս մի ուրիշ,ավելի ցավոտ ու տաղտկալի զգացողությամբ էր լցված և այդ զգացողությունը միանշանակ կապված էր քեզ հետ,մի տեսակ դատարկություն էի զգում,հոգիս իրեն մեղավոր էր զգում,այնպիսի տպավորություն էր,որ ինչ որ մի մեծ մեղք էի այդ նույն վարկյանին գործում,մեղքի զգացողությունը խեղդում էր ինձ:Ես մեծ շատ մեծ ցավ էի զգում և այդ ամենի հետ կապված էիր դու,այդ իսկ պատճառով ես առանց վարանելու,շտապեցի այստեղ,որպեսզի տեսնեմ քեզ,կանգնեմ քո դիմաց. ու հիմա,երբ այստեղ եմ.ուղղակիորեն չեմ կարողանում հավատալ ու միառժամանակ ընկալել այն,ինչ տեսնում են աչքերս:


ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՐ - ցավ, անպատասխան, սեր,

Չեմ ընդունում ու չեմ ուզում հավատալ,որ երբեմնի մեր ընկերությունը,այսօր կարող էր հասնել այս տեսարանին:Նայում եմ քեզ ու չեմ հավատում,որ իմ առջև կանգնած ես դու,այն ընկերը ,որ իմ համար ամեն ինչ էր,անգին մի գանձ,մի հարստություն,որին ունեի ես,որի հետ անցկացրել եմ իմ կյանքի ամենակարևոր պահերից շատերը,ով ամեն ինչի էր պատրաստ հանուն այդ ընկերության,այն մաքուր ու պարզ ընկերության,որը կապում էր ինձ ու քեզ,ես պաշտում էի մեր զբոսանքները,մեր գեղեցիկ ու տպավորիչ հանդիպումները,դու այն մարդն էիր,որ հասկանում էր ինձ նույնիսկ այն դեպքում,երբ բառերը չեի արտասանում:Այն մարդն ես եղել ինձ համար ում հետ ժամերով կարող էի լացել և ուրախանալ,կարող էի ամուր գրկել ու զգալ,որ ունեմ քեզ,այն հավատարիմ էակին,ով միշտ պատրաստ էր լինել կողքիս…

Ինչ պատահե՞ց,ինչ եղա՞վ,ուր կորավ մեր անգին ընկերությունը,ինչու՞ մեր մեջտեղում կանգնեց այդ ՍԵՐ կոչվածը,ինչու՞ փչացրեց ամեն ինչ:Իսկ հիմա ինչ ես դարձել դու,կանգնած ես իմ առջև և պատրաստ ես վերջ դնել կյանքիդ,հանուն ինչի կասես,ինչի համար:

Արի մի պահ մտածենք,հիմա սուր,ծակող գործիքը մոտեցրել ես երակիդ,արի պատկերացնենք հարվածեցիր ձեռքիդ,ինչ կկատարվի…հավատա այդ ամենը մի պահ է,վարկյանների հարց,իսկ հետո…դրանից հետո մտածել ես ինչ կլինի,երբ մահանաս էլ չլինես…դե ասա,ում համար,հանուն ինչի՞,ի՞նձ համար,այն սիրո համար,որ չեմ կարող փոխադարձ տալ քեզ…



ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՐ - ցավ, անպատասխան, սեր,

Հիմա վեր կաց,նայիր աչքերիս մեջ,ուշադիր նայիր,նայիր այն հայացքին,որին սիրահարված ես…Հավատա,ես քեզ սիրում եմ,շատ եմ սիրում,դու թանկ ես ինձ համար,սակայն ես քեզ սիրում եմ,որպես ընկեր,սիրում եմ մեր երբեմնի մաքուր ընկերությունը…գուցե գա ժամանակ ես էլ սիրեմ նրան,այն ուրիշին և գուցե այդ սերը լինի անփոխադարձ,գուցե ես էլ հայտնվեմ քո իրավիճակում,գուցե հասնեմ այս աստիճանի,այսքան ընկնեմ ու ցած գլորվեմ,ընդունում եմ,չեմ ժխտում…ԳՈՒՑԵ…

Բայց այսօր,հիմա,ուղղակի նայիր աչքերիս մեջ ու հանուն այդ աչքերի,հանուն այն սիրո,որ զգում ես իմ հանդեպ,հանուն այդ վեհ զգացմունքի,մի գնա այդ քայլին,ուղղակի փորձիր ապրել կրկին,ամեն ինչ սկսիր նոր էջից,ես վստահ եմ,հավատում եմ,որ դու ուժեղ մարդ ես ու կհաղթահարես այս պահը,հանուն ինձ մի գնա այդ քայլին,թույլ մի տուր,որ այն մարդը,ում դու այդքան սիրում ես մի ամբողջ կյանք չկարողանա իրեն ներել,այժմ դու ունես այդ հնարավորությունը,արա դա հանուն ինձ ու կանգ առ հենց այստեղ,մտածիր երկար ու նայիր դեպի ապագան,նայիր ու քայլիր առաջ,քայլիր հպարտ ու պարզ ճակատով,քայլիր և փորձիր ներել ինձ,ներել այն սիրո համար,որը ես թողեցի անպատասխան…


ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՍԵՐ - ցավ, անպատասխան, սեր,

ԹՈՂ ԻՆՁ ՆԵՐԵՆ ԲՈԼՈՐ  ՆՐԱՆՔ,ՈՒՄ ՍԵՐԸ ԹՈՂԵԼ ԵՄ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ…

 

9

8

3151

  • 2015-02-06 23:54:45
    Apsos :( pastoren grarumd vochmekis ches nvirum ha? :'( :'(
    • ANUKA
      2015-02-07 14:04:10
      ԴԵ ԵԹԵ ՁԵՐ ՍԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ Է
    • ANUKA
      2015-02-07 14:04:45
      ՈՒՐԵՄՆ ՉԵՄ ՆՎԻՐՈՒՄ))))))))))))))))
  • smile55
    2015-02-07 01:50:17
    այ մաաաաաաաաաարդ, ուրախ ապրեք...
  • ~ЅL▲NDΣR(•̪●)
    2015-02-24 23:43:41
    գրարումտ լավներ....ասեմ ավելին...արտասվեցի պատկերացրի մի պահ իմը միքիչ ուրիշա նայց էլի անպատասխանա :'( :'( :'( բայց ես հույսերս չէմ կորցնում ու գնալու եմ մինջև վերջ....
    • ANUKA
      2015-02-25 21:16:38
      ԵԹԵ ՍԻՐՈՒՄ ԵՍ ՊԱՅՔԱՐԻՐ )))))))))))
      • ~ЅL▲NDΣR(•̪●)
        2015-02-25 21:38:59
        մերսի մոտիվացիայի համար... (գինի)
      • ANUKA
        2015-02-27 16:39:15
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ԽՆԴՐԵՄ