Copy SMS

Գիրք նվիրելու օր, կամ Հ.Թումանյանի ծնունդ


Գիրք նվիրելու օր, կամ Հ.Թումանյանի ծնունդ - Մարդ, Տեսք, Բնավորություն


Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով: 


                                                       Հ.Թումանյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ստեփանավան դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է ու բանտ նետվում:1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ ։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։


Գիրք նվիրելու օր, կամ Հ.Թումանյանի ծնունդ - Մարդ, Տեսք, Բնավորություն


Հայաստանում գիրք նվիրելու օրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և «Գրողների միության» նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ` գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին,  փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:


Իսկ Դուք նվիրել,կամ նվեր ստացե՞լ եք գիրք...

10

20

2462

  • 2015-02-19 18:46:10
    հա ճիշտա էսօր գիրք նվիրելու օրնա..մեր դպրոցում տենց մի բան էինք կազմակերպել
    • Skrillex
      2015-02-19 21:56:05
      դե լավա գոնե ձեր մոտ տենց բանեն արել... :)
  • 2015-02-19 20:27:03
    նվիրել եմ Իվան Եֆրեմովի «Թաիս Աթենուհի» գիրքը, նվեր ստացել Վիկտոր Սուվորովի «Ակվարիում» գիրքը
    • 2015-02-19 20:32:07
      սխալ կա. 19 փետրվարի, այլ ոչ փետրվարի 7-ին
      • Skrillex
        2015-02-19 21:54:15
        օոււււ չեմ նկատելլ
  • Freedom... ☯
    2015-02-19 21:16:48
    չեմ նվիրել, բայց ժամանակավոր փոխ եմ տվել կարդալու :) չափազանց ժլատ եմ սիրածս գիրքը ինչ-որ մեկին տալու համար, իսկ եթե պիտի իմ համար կարևորություն չունեցող գիրք նվիրեմ՝ ավելի լավ ա չնվիրեմ :)
    • Skrillex
      2015-02-19 21:55:35
      խաաայյյյ.....քեզ միատ լավ գիրք ասեմ կարդա բայց Անգլերենովա կամ էլ Ռուսերենովվ....Джордж Мартин Игра Престолов
      • Freedom... ☯
        2015-02-19 22:03:58
        ընդհանրապես ծանոթ չէր,,,, չէ, հայերենով եմ կարդում մենակ, անգլերենին ու ռուսերենին չյոտկի չեմ տիրապետում, որ գիրք կարդամ
      • Skrillex
        2015-02-19 22:10:54
        Իսկ Բազմասեերիանոցներից ոնցե՞ս Ամերիկյան էլի... (օգո)
      • Freedom... ☯
        2015-02-19 22:15:04
        բազմասերիանոցի պահը չհասկացա, բայց ամերիկյանին համարյա ծանոթ չեմ,, մի քիչ Լոնդոն, մի քիչ Հեմինգուեյ, այսինքն՝ դասագրքային էլի, կարճ ասած՝ ծանոթ չեմ :)
      • Skrillex
        2015-02-19 22:17:20
        Ֆիլմերի մասինա խոսքը :D :D :D
      • Freedom... ☯
        2015-02-19 22:19:34
        Error! Not found (:|
      • Skrillex
        2015-02-19 22:21:14
        Applicatin denied! RESTART :D :D :D ասում եմ Ամերիկյան Սերիալներ նայել սիրում ե՞ ս :)
      • Freedom... ☯
        2015-02-19 22:24:30
        չէ համարյա,, բազմասերիանոց ասելով չգիտեմ ինչ եք հասկանում, բայց էս վերջում Կնքահայրը նայեցի՝ գրքի հիման վրա նկարածը, պատրաստվում եմ երկրորդն ու երրորդն էլ նայել (բռավո)
      • Skrillex
        2015-02-19 22:26:21
        Նայի Игра Престолов սեիալը, որը հիմնված է Մարտինի Գրքերի հիման վրա... :) :)
      • Freedom... ☯
        2015-02-19 22:27:30
        O:) մերսի խորհրդի համար, առիթի դեպքում կնայեմ
      • Skrillex
        2015-02-19 22:28:50
        խնդրեմ...4 սեզոն ամեն մեկը 10 սերիա և շարունակելի...
      • Freedom... ☯
        2015-02-20 16:44:14
        (օգո)
  •  -Paris ☂
    2015-02-20 18:26:32
    իրոք հրաշք տոն է :) ...և՛ նվիրել եմ, և՛ ստացել
    • Skrillex
      2015-02-21 01:41:13
      (բռավո) (բռավո) (բռավո)