Copy SMS

Մտքի թռիչք...


Մտքի թռիչք... - սեր, մառախուղ, օվկիանոս, թանձր,Շատերն են ինձ հարվախում, բայց ոչ բոլորի հարվածն է ինձ ցավեցնում: Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես կարող տեսնել:...Երբ մենք  նմանվում ենք օվկիանոսի մեջտեղում կանգնած մի վառված ծխախոտի. թեթևակի տատանում, և այն գլխիվայր կշրջվի, ու կլսվի մահվան թշշոցը, ծխի վերջին ալիքները կազդարարեն դրա մասին: Ու հետո քամին օձի նման փաթաթվելով երկնքին, կխեղդի աշխարհը ու կքամվեն օվկիանոսները, գետերը, լճերը: Ու կերևաս դու, փաց մոխրի գարշելի հոտով,դեղնած, կիսատ մնացաց...

Մտքի թռիչք... - սեր, մառախուղ, օվկիանոս, թանձր,Այդժամ ցամաքած օվկիանոսի կենտրոնում, քեզ հետ կլինեն սատկած ձկները, քարերը, լպրծուն ջրային բույսերը և այն ամենը ինչ կարող էր պատահել օվկիանոսի խորքում: Ու այդ պահին այնպիսի զգացողություն կլինի,կաչծես անբողջ այրունդ ու ոսկորներդ օդում են, իսկ մարկինդ տոպրակի նման պարզապես գցաց է գետնին:...Երկու րոպե հետո քամին քեզ կամ կբարձրացնի վեր, կամ էլ կպատառոտի ու կվերացնի աշծարհի երեսից:
Մտքի թռիչք... - սեր, մառախուղ, օվկիանոս, թանձր,Երբ մառախուղ է լցվում ներսումդ, սկսում ես չհասկանալ այն ամենը, ինչ մինչ այս պահը հասկացել էիր:Ցանկանում ես հազարավոր բաներ, և այդ հազարավոր բաներից անտեղյակ ես դու,ծնվում ն ուժեղ ալիքներ և չգիտես, թե որտեղ պիտի թափես դրանք, ու փրփուրով են պատվում ոսկորներդ: Եվ այս ամենը տեղի է ունենում մեր մաշկից   այն կողմ:
Մտքի թռիչք... - սեր, մառախուղ, օվկիանոս, թանձր,Ամեն բան ունի իր մաշկը, աշխարհի մաշկն էլ երկինքն է, որտեղից թափվող անձրևի, կարկուտի, ձյան պատճառները երինքից այն կողմ են: Եվ մարդկանյին արցունքները արբեմն այդ մառախուղի հալվելու արդյունքն են, այդ թանձր մառախուղի: Ու երբ լցված եմ մառախուղով, փրփուրով, թանձրությամբ, մի տեսակ ուզում եմ զրուցել մի աննորմալի հետ: Ես կգրկեմ նրան, ու մառախուղը կթափվի միջիցս, ու հանկարծ կսկսեն գունավոր արցունքներ տեղալ իմ աճոերից:....Մի խոսքով չի գրվում այն, ինչն ուզում եմ ասել...:
6

0

2731