Copy SMS

Վախի Դրսեվորում (Վ.Պ-մաս 3-րդ)

Վախի Դրսեվորում (Վ.Պ-մաս 3-րդ) - Մարդ, Տեսք, Բնավորություն

Զգացմունքներ, այդ թվում նաև վախը, արտաքինից  դրսեվորումները մարդականց նոտ տարբեր են մեկի մոտ ավելի վառ է  ուրիշի մոտ ավելի նվազ, սակայն մարմնի  և ուղեղւ գործընթացները նույնն են:

 Վախը, ինչպես եւ մյուս զգացմունքները ազդում են ամբողջ մարմնի վրա, եթե անգամ վառ չէ դրսեվորված այն փոխում է մարդու ֆիզիոլոգիական վիճակը: Ւսկ եթե էմոցիան վառ է դրսեվորված այն չի կարելի անտեսել: Հայտնի գիտնական Կ.Իզարդը ասել է. -Մարդու կողմից կտրուկ էմոցիոնալ փոփոխության դեպքում օրգանիզմի բոլոր նեյրո-ֆիզիոլոգիական  սիստեմները աշխատում են: Այս փոփոխությունը կարող է վերել անձի մտածելու ունակության կորստի, պահվացքի անկմնա, իսկ ծայրահեղ դեպքում խեկագառության կարող է հասցնել: Վախի Էմոցիան ակտիվացնում է վեգետատիվ նյարդաին համակարգը, որը իր հերթին ակտիվացնում է էնդոկրին համակարգը.,ասել է նա:Մի շարք արտաքին էքսպրեսիվ և շարժողական ակտեր կարելի է դիտարկել որպես վախի ինդիկատորներ: Նրանց թվին են պատկանում շարժման բացարձակ բացակայության հետ համադրված օբյեկտին ուղղված լարված հայացքը, վախի համար միմիկական արտահայտումներ, որոնք կարող են ուղեկցվել դողով կամ լացով: Ակնհայտ է, որ լացը չի կարող ծառայել վախի ինդիկատոր: Ինչ վերաբերվում է տագնապի սուբյեկտիվ ապրման, ապա անգամ այն չի կարող համարվել միայն վախի ինդիկատոր: Հույզերի որոշ հետազոտողներ համարում են, որ վախի առավել հստակ և հուսալի ինդիկատոր է ծառայում միմիկ դրսևորումը: Վախի միմիկական արտահայտման դեպում ունքերը բարձրանում են և և մոտենում քթին, ինչի արդյունքում ճակատի կենտրոնի հորիզոնական կնճիռները ավելի խորն են լինում, քան ծայրերում: Աչքերը լայն բացած են,վերին կոպը երբեմն փոքր-ինչ բարձրացած, ինչի արդյունքում աչքի սպիտակուցային մասը կոպի և բբի մերկանում է: Բերանի ծայրերը կտրուկ ձգված են, բերանը սովորաբար բացված է:

 Մի շարք հետզոտությունները մեզ արժեքավոր ինֆորմացիա են տալիս վախի, գործողությունների պարադոքսալ կապի մասին: Վախեցած մարդը կարող է կամ քարանալ տեղում, կամ դիմել փախուստի: Գուցե մենք ժառանգել ենք այս ռեակցիան մեր նախնի կենդանիներից, որոնք քարանում էին, ձևանում էին մեռած, որ չդառնան գիշատչի զոհ: Այսօր էլ կան այնպիսի գիշատիչներ, որոնք որսում են միայն շարժվող կենդանիաներին: Վախի երկրորդ անմիջական էֆեկտը փախուստն է: Քանի դեռ վախը դուրս չի գալիս իր սահմաններից, նրանում ոչ մի սարսափելի բան չկա: Այն պաշտպանում է մեզ վտանգից, ստիպում է հաշվի առնել ռիսկայության գործոնը և դա չափազանց օգտակար է ադապտացիայի համար և արդյունքում նպաստում է անհատի բարեկեցությանը և երջանկությանը: Վախը կատարում է  նաև սոցիալական ֆունկցիա: Էյբլա-Էյբեսֆելդտի դիտարկումներով վախը անհատին ստիպում է օգնություն փնտրել:

 Որոշակի օբյեկտներ և իրավիճակներ ունեն վախ արթնացնելու հակում: Բնական խթանների շարքում առանձնացվում էր միայն չորս գործոն, որոնցից են ցավը, միայնակությունը, իրավիճակի անսպասելի փոփոխությունը և օբյեկտի նպատակային մոտեցումը: Այս գործոնները պարտադիր չէ, որ լինեն վախի ներքին խթաններ, բայց մենք հավանաբար բիոլոգիապես նախատրամադրված ենք արձագանքել:


Ցավ 

Ցավը խթանիչներից ամենակարևորն է: Վախ, որը առաջացել է ցավի սպասման մեջ, արագացնում է ուսուցման պրոցեսը: Ցանկացած օբյեկտ իրավիճակ կապված վախի ապրման հետ, կարող է դառնալ  ազդակ, որի հետ հաջորդ հանդիպման ժամանակ անհատը կհիշի նախկին սխալները և ցավի վերապրումը: Իսկ թե ինչն է առաջացում այդ պայմանական ազդակները, միչև օրս հայտնի չէ: Երկար ժամանակ հոգեբանները կարծում էրն, որ կենդանին խուսափում է իրավիճակի կրկնությունից, որը ցավ է առաջացրել, քանի որ տվյալ իրավիճակը նրա համար հանդիսանում է վախի ազդակ, որը իր հերթին ստիպում է կենդանուն խուսափել իրավիճակի կրկնությունից: Սակայն կենդանիների՝ վտանգավոր իրավիճակներից խուսափել սովորելու ընթացքում հենց ինքը՝ խուսափելու կարողությունը, նվազեցնում է նրանց վախը:  Մենք սովորում ենք խուսափել պոտենցիալ բացասական իրավիճակներից առանց մեզ համար բացասական հետևանքների հաճախ չզգալով անգամ վախ ցավի նկատմամբ: Հավանաբար ցավի սպասումը վախ է ներշնչում միայն այն ժամանակ, երբ նա համոզված չենք, որ կարող ենք խուսափել դրանից: Իրականում շատ մարդիկ, ովքեր ունեն ֆոբիաներ հաճախ չեն կարողանում նշել որևէ օբյեկտ, որը նրանց անմիջականորեն վնաս է հասցրել: Մեր վախերից շատերի ետևում կանգնած չէ կոնկրետ ոչ մի բացասական փորձ:


Միայնություն

Վախի մեկ այլ  խթան է հանդիսանում միայնությունը: Հաճախ մարդը, մենակ մնալով, սեփական անվտանգութան սպառնալիք է զգում, բայց բավական է նա հայտնվի մարդկանց մեջ, վախն անցնում է: Բայց զգուշացեք այսպիսի մարդկանցից նրանք վտանգավոր են:


Իրավիճակի անսպասելի փոփոխություն

Ռեյնորը, փորձելով դուրս բերել բնածին հույզերը, անցկացրեց բազմաթիվ փորձեր նորածինների հետ, որոնց արդյունքները հանգեցրին այն մտքին, որ վախը կարող է առաջանալ հենարանի անհետացման պարագայում: Հնարավոր է, որ այս պարագայում խոսքը գնում է վախի ռեակցիայի մասին :Հետազոտություններում մորից հետազոտվողի ձեռքերի մեջ անցնելուն նորածինները հաճախ պատասխանում են հուզական բացասական ռեակցիայով: Իրավիճակի նման փոփոխությունները անգամ կարող են առաջացնել ֆիզիկական դիսկոմֆորտ: Մի խոսքով իրավիճակի անսպասելի փոփոխությունը, որին անհատը չի կարող հարմարվել, կարող է նրա համար վտանգի կամ վախի էմոցիայի ազդակ լինել:


Անսպասելի մոտեցում

Վախի  խթանների շարքում  կա նաև անսպասելի մոտեցումը: Կարելի է ասել, որ օբյեկտի անսպասելի մոտեցումը կարող է հանդիսանալ վախի դրսեվորման պատճառ: Օրինակ օբյեկտի սրընթաց մոտեցումը կարող է նորածնի համար ծառայել վախի ազդակ:


Շնորակալություն ուշադրության համար և մի վախեցեք...

6

4

1285

  • HELEN ༼
    2015-02-24 00:47:56
    Վախի մեկ այլ խթան է հանդիսանում միայնությունը: Հաճախ մարդը, մենակ մնալով, սեփական անվտանգութան սպառնալիք է զգում, բայց բավական է նա հայտնվի մարդկանց մեջ, վախն անցնում է: Բայց զգուշացեք այսպիսի մարդկանցից նրանք վտանգավոր են... ինչի են վտանգավոր՞
    • որովհետև իրանք մենակությունից չեն վախենում, այլ մենակ մնալու ընդացքում տեղի ունեցող հնարավոր վախերից․․․ բայց երբ մարդը մենակա մնում էտ վախի ներքո ինքնաբերաբար սկսումա հաղթահարել վախը, կամ հակառակ պռոցեսնա տեղի ունենում, իսկ վախը կախվածությունա առաջացնում, դրանից ենթադրվումա որ այժմյան երիտասարդությունը սիրումա մենակ մնալ, սիրումա ցույց տալ որ մենակա, սիրումա մենակ հաղթահարի վախը․․ իսկ իրանց մեծամասնությունը ոչ թե մենակա մնում որովհետև իրան ոչ մեկ չի սիրում, կամ ոչ մեկ չի հասկանում, այլ ինքնա հասկանում որ ոչմեկի լավություն չի անում, ոչմեկի օգտակար չի լինում, իսկ մենակ ժամանակ վնաս չի տալիս․․ իսկ ներշնչանքից ստեղծվումա իրականություն որին մարդը հավատալով կարա դառնա թե չարամիտ թե բարեացակամ․․ էս դեպքում միայնության վախը մասամբ չարություն ունի մասամբ բարություն, բայց քանի որ մարդու տեսակը կազմվածա նրանով որ չարը հեշտա ու մատչելի,ընտրումա չարը․․․ դե մարդիկ էլ անհետաքրքիր են ու փորձում են հեռու մնակ չար մարդկանցից․․
    • ~ЅL▲NDΣR(•̪●)
      2015-02-24 15:16:44
      դե Ռիկի հետ համատիմեմ...բայց մի բանել կա երբ մարդիք մնում են մենակ նրանք սկսւում էն ընկնել պանիկայի մեջ, իսկ երբ նրա կոխքին մարդ կա և նա վախ չի զգում կարող է նրա ուղոի մեջ ամեն ինչ փոխվում է և նրւան թվում է թե իր կողքի մարդը կարող է իրեն վնասել և սկսում է նրան վնասել կամ էլ եթե բախտներտ բերի ուղակի կփախնի
  • Arpi.Gabrielyan
    2015-07-12 21:18:55
    բարև ձեզ կներեք մի հարց կարող եմ տալ ..