Copy SMS

Հիվանդացել եմ սիրո քաղցկեղով...

Հիվանդացել եմ սիրո քաղցկեղով... - Սեր, ցավ, տանջանք,

 


Իմ մեծ սեր,գուցե սա վերջին նամակն է,որ գրում եմ քեզ,գուցե վաղը նոր օր սկսվի ու էլ չարթնանամ,չզգամ այն,ինչ հիմա եմ զգում,չլինեմ ես,լինես միայն դու ու կյանքը,քո կյանքը,որում չհասցրեցի ապրել ես:

Ասում են թե յուրաքանչյուր դարի մեջ,այդ ամբողջ հարյուր տարվա ընթացքում,իսկական սերը հանդիպում է երեք անգամ…Գրողը տանի,միթե ես հայտնվեցի այդ եռյակում,չգիտեմ էլ դա մեծ պատիվ է,թե մի մեծ պատիժ,չգիտեմ դրանցից որ մեկն է,բայց հավատա շատ ցավոտ է,խոցելի,դաժան…այն անբացատրելի է,կարծես սերս դարձել է քաղցկեղ և սպանում է ինձ դանդաղ ու ես զգում եմ դա,ապրում եմամբողջ մարմնիս հատվածներով,զգում եմ ինչպես է ինձ կամաց-կամաց կլանում իր մեջ ու խեղդվում եմ ես,ինձ չի հերիքում այն օդը,որը կա շուրջս,ես ձգտում եմ հասնել քոնին,ես այն օդն եմ ուզում,որտեղ քո բույրն ես թողնում,ուզում եմ այն ինչ կապված է քեզ հետ այս կյանքում,ուզում եմ լինել այն վայրերում,որտեղ դու ես լինում,ես կորցրել եմ ինձ,չկա այն ինչ իմն է,դու գողացել ես եսս,իմ էությունը չկա,էլ ես չկամ,ես նողկանք եմ զգում իմ եսի նկատմամբ,որովհետև հենց նա սիրեց քեզ ու դավաճանեց ինձ,նա ուրացավ ամեն ինչ,ես կորցրել եմ նրան քո պատճառով,կորցրեցի ամեն ինչ,հպարտությունս,բանականությունս և այդ ամենը կորցրեցի հանուն այդ սիրո:

 



Հիվանդացել եմ սիրո քաղցկեղով... - Սեր, ցավ, տանջանք,

Ես հիմա ուրիշ եմ,հիմա ես չեմ ճանաչում ինձ,այն մարդուն,ում տեսնում եմ հայելու մեջ,նրանից ոչինչ չի մնացել ինձ ծանոթ,ամեն ինչ օտար է,սառը,կործանված ու նվաստացած,ես տեսնում եմ նրան ընկած,ծնկաչոք ու պարտված հայացքով…

Էլ ուժ չունեմ պայքարելու այս հիվանդության դեմ,այն հասել է արդեն հոգուս,այն ինձ ներսից է հոշոտում,այն լցվել ու տարածվել է իմ ամբողջ ներսում:Դու ես պատճառն այս անբուժելի հիվանդության,դու դարձար իմ մոլուցքը,ես ունեցա քեզ ինչ-որ մի ժամանակ,ինչ-որ մի պահ ու հիմա ես կախվածության մեջ եմ ընկել քեզանից,դու թմրադեղի նման լցվել ես արյանս մեջ ու չեմ կարողանում մաքրել քեզ իմ միջից:Ատում եմ այն բառը,որը բոլորի աչքին սուրբ է,ատում եմ ՍԵՐ հասկացողությունը,որովհետև դա պատիժ է,իսկական սերը երբեք ուժեղ չէ,այն սպանում է մարդուն ու ես հիմա մահանում եմ դրանից,մահանում եմ քո սառնությունից և անտարբերությունից:

 

Հիվանդացել եմ սիրո քաղցկեղով... - Սեր, ցավ, տանջանք,

Հասկացիր,ինձ չի հերիքում այն ինչ դու ես ինձ տալիս,ես ավելին եմ ուզում,քո սերը կիսատ է,ես ուրիշ սեր եմ ուզում,ես խորն եմ ուզում,անսահման,անբացատրելի,ես չեմ ստանում այն սերը,ինչ սիրտս է ուզում,ես նույն իմ սիրուց եմ ուզում,հավասարություն եմ ուզում,ոչ ավել,ոչ պակաս,նույնից եմ ուզում,ես խեղդվում եմ հենց այդ սիրո քչությունից ու դու չես կարող ինձ բուժել,սրա դեմ չկա բուժում,սա իմ վերջն է,իմ սիրո վերջը…

ՍԻՐԵԼՈՎ ՔԵԶ,ՍՊԱՆԵՑԻ ԻՆՁ…

Ես զգում եմ մահվան շունչը,զգում եմ նրան,նրա բույրը,նա հասել է ինձ…

ԵՍ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՄ ՍԻՐՈ ՔԱՂՑԿԵՂԻՑ…

 

Հիվանդացել եմ սիրո քաղցկեղով... - Սեր, ցավ, տանջանք,

11

10

2688

  • -L.(-EsAyAn...(
    2015-03-06 17:40:29
    լավներ... (ծաղիկ) ամեն ինչինել բուժումմ կա,միայն ժամանակա պետք (ծաղիկ) իսկ Սերը ամեն մեկի մոտ մի ձև է լինում,,,ոմանք երջանկանում են դրանից ոմանք տառապում,ոմանց փրկում է շատ բաներից ոմանց կործանում ... (ծաղիկ)
    • ANUKA
      2015-03-06 21:11:57
      ՄԵՐՍԻ)))))))))))))))))))))
    • 010SECUR1TY01011
      2015-03-07 01:28:40
      համամիտ եմ (բռավո) (բռավո) մի բանէլ ավելացնեմ...երբեմն չէն գնահատում :(
  • Կիմա
    2015-03-06 17:42:52
    մեկ դարում 3 անգամ :) քիչ չի՞
    • ANUKA
      2015-03-07 12:44:11
      Այդ հաճախականությունը ես չեմ որոշել,այդ կարծիքին են համաշխարհային շատ գրողներ,հանճարներ և գիտնականներ:Խոսքը նորմալ սիրո մասին չէ,այլ Պլատոնական...))))))))))))))))
  • 2015-03-06 19:45:17
    :) լավ էր շարադրված
  • HAK
    2015-03-16 01:26:09
    ;) դաժանա էլի ....
    • ANUKA
      2015-03-16 15:11:26
      Շաաաատտտտտտ