Copy SMS

Պատանքի պատանքը...

Պատանքի պատանքը... - հեղինակային, հեղինակային, հեղինկային,


Եվ շատ ավելի վատթար է ցավը,

Քան անարգանքն ու անպատվույունը,

Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին:

Վե՛հ  ու  վսեմի՜ն,

Լսո՞ւմ եք, տղե՝րք,

Վե՛հ  ու  վսեմի՜ն:

Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում,

Այն էլ ո՞ւմ համար, իր…Սահարայի՜:

Ծաղրուծանա՞կ  է: Կատա՞կ է հիմար:

Բայց  Սահարայի ավազն իսկապես

Շինարարական շաղախ չի՜ դառնում.

Մանր է չափազանց:

Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝

Մեզ հարկավոր է, հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար,

Հարկավո՜ր ավազ:


Պատանքի պատանքը... - հեղինակային, հեղինակային, հեղինկային,

Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը

Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛,

Որ հավասար է…(բառը չե՛մ ասում):

Եվ բավական չէ՞,

Որքան  մերպեսին

Այլասերեցին այդ  պատրանքները՝

Այդ  հանդերձափոխ գործակալները…(բառը չե՛մ ասում):

Թե բավական է՝

Հուղարկավորման լռությամբ լռենք

Ու լռության մեջ նոր տառեր կռենք՝

Իբրև նորօրյա  աղվեսադրոշմ

Սին պատրանքնրի ճակատի համար…

Պատանքի պատանքը... - հեղինակային, հեղինակային, հեղինկային,

Կորչել, անշո՜ւշտ, աղետ է ահեղ,

Աղետն էլ գոնե լավն է այնքանով,

Որ ազատում է ելք որոնելու մտքաքամ հոգսից:

Սակայն պատրանքով փրկվելն էլ ախտ է …(բառը չե՛մ ասում),

Որ տարածվում է … խոնավության պես

Եվ ամե՜ն ինչի լնդերքի վրա

Բացում իր վերքը՝ բորբոսի տեսքվ:

Անգե՛տ տղաներ, մի՞թե չգիտեք

Մեր միակ փրկչի սուրբ գերեզմանի վայրը սրբազան:

Նա հենց այնտեղ է, որտեղ պատրանք են պատանքում, տղե՜րք,

Պատրա՜նք պատանքում:

Պատանքի պատանքը... - հեղինակային, հեղինակային, հեղինկային,

Ամուլն ամուր չէ, ոչ էլ ամուրի:

Եվ  Հայրենիքը ո՛չ մուրացկան է, ո՛չ էլ հարկահան:

Եվ սերն էլ տուրք չէ, ոչ էլ գթություն,

Որ ամեն մեկը կամ տա, կամ տածի,

Այլ սուրբ ավյուն է

Ու սուրբ արյուն է,

Որ պիտի տա ծիլ

Անկողիններում թե՛ մոր, թե՛ մանկան,

Որտեղ սավանը ճմռտորվում է ո՛չ սավանի պես,

Այլ  իբրև…պանա՜նք,

Որ…պատառոտվի պատանք-պատրանքը

Եվ  համբարձվելով հառնի նո՛ր ոգին:

Նո՜ր ոգին, տղերք,

Նո՜ր ոգին, նո՜րը…

Պատանքի պատանքը... - հեղինակային, հեղինակային, հեղինկային,...........................................................................................................................................

15

19

1113

  • Freedom... ☯
    2015-03-06 19:01:02
    Գոգ, հեղինակն ո՞վ ա (:| մոռացա՝ բարև :D
    • 2015-03-06 19:31:25
      Սևակսսսսս (ուռա) ..բարև Մել ջան (ուրախ)
    • 2015-03-06 19:31:48
      միթոմ պտի տակը գրեի մոռացա :D
    • Freedom... ☯
      2015-03-06 19:48:18
      ես էլ սկզբից ոճից հասկացա, որ Սևակ կլնի, էն էլ, որ գրած չէր, ասեցի՝ կարողա Գոհարն ա գրել ;) :D (ծաղիկ)
      • 2015-03-06 19:50:21
        :D ով ա ինձ էտքան տաղանդ տվել :D
      • Freedom... ☯
        2015-03-06 19:58:40
        ես O:) (ուրախ)
      • 2015-03-06 20:00:33
        :D հիմա ես կարամ սենց բան գրեմ՞ :D
      • Freedom... ☯
        2015-03-06 20:05:54
        անպատճառ :D
      • 2015-03-06 20:32:14
        (վայքո) Բարի փերի դու իմ մնացած երազանքներն էլ կկատարես՞
      • Freedom... ☯
        2015-03-06 21:21:59
        արա հո ես ոսկե ձուկ չեմ (դեմք) :D
      • 2015-03-07 13:58:43
        չէ դու բարի փերին ես, ինքը ոսկե ձկնիկից մեծ հնարավորություններ ունի :D
      • Freedom... ☯
        2015-03-07 17:16:18
        օհ շնորհակալություն, քո բոլոր երազանքները համարիր կատարված O:)
      • 2015-03-07 19:09:24
        :D վայ վայ, հիմա ես կարամ քիմիայի ցանկացած խնդիր ու վարժություն լուծեմ՞ :O :D
      • crazy psychologist ☯
        2015-03-20 18:49:39
        քիմիայի խնդիրները հեշտ են, գոնե ասեիր մաթեմի ու էն էլ մաթեմի օլիմպիադայի խնդիրները :D
      • 2015-03-20 19:58:25
        :O լուչե մաթեմ քան քիմիա... :D բայց դե պրինցիպի երկուսն էլ,
      • ღFormidàblé †
        2015-03-20 20:04:32
        ;) քիմիաին չկպնես Գոգ :D :D
      • 2015-03-20 20:06:55
        (դեմք) ես ինձ ում տեղն ես դրել... :D (:| մի րոպե չլինի ուզում ես ցնդած քիմիկոս դառնաս
      • crazy psychologist ☯
        2015-03-20 20:18:37
        չէ, լուչշե երկուսն էլ, բայց մաթեմի օլիմպիադան չէ էլի :D
      • 2015-03-20 20:20:38
        դե բարի փերի քեզ տենանք :D