Copy SMS

Հիշում ենք և պահանջում...

Հիշում ենք և պահանջում... - եղեռն, ջարդ, կոտարած

1915 թվական;Արևմտյան Հայաստան;Ջարդ: Կոտորված հայ ժողովուրդ...

Սարսափելի են այդ թվականի մասին հուշերը,սարսափելի է հիշողությունն այն բազում տառապանքների,որ պատճառեց մարդը մարդուն:Բայց ինչպե թուրքին մարդ կոչել?Մի?թե մարդ արարածը ունակ էր սպանել անմեղ մարդկանց,և արդյոք ինչ էր արել թուրքին հայ ժողովուրդը?Անհնար է չհիշել,չզգալ ու ամեն անգամ չվերապրել այդ ցավը , այն ծակող վերքը,որը ծանրացավ հայ ազգիս սրտին:Այդ թիվը կարմիր լերդացած արյամբ փորագրվեց հայերի սրտում:Այո՛, մարդկային հոգին ունակ չէր տանել  այդ ցավը, բայց հայը դիմացավ ու այդ է պատճառը, որ չկատարվեց թուրքերի վաղեմի երազանքը. թողնել մեկ հայ և այն էլ թանգարանում:

Վերք,որը դեռ չի սպիացել ու նույնիսկ հազարամյակներ հետո չի սպիանա ,չի սպիանա քանզի աշխարհում չկա արդարություն, քանզի չընդունելով հայերի եղեռնը մարդկությունը սկիզբ դրեց նոր եղեռների իրագործման:


Գիտեմ`հայ ժողովուրդը այլևս թույլ չի տա իր հետ վարվել այնպես,ինչպես 1915 թվականին և դրանից հետո...Հայ ժողովուրդն այլևս չի խաբվի,որովհետև յուրացրել է պատմության դասը. չկան լավ կամ վատ պետություններ, այլ կան ազգային շահեր,որոնք միայն համընկնում են կարճ ժամանակով, և այս անիրավ ու շահամոլ պայքարում հաղթում է ոչ թե արդարը, այլ`ուժեղը:

Գուցե պատմական հայրենիքը դատարկվեց մեզանից, բայց ոչ մի վայրկյան ու ոչ մի րոպե մենք չենք դատարկվել մեր հայրենիքից: Գուցե մեզ սպանեցին մեր հայրենիքում , բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:

Ցավոտ է տեսնել  սփյուռքում գտնվող հայրենակարոտ իմ ժողովրդին: Ցավոտ է երբ հայը գնում է պատմական Հայաստան ,որպես հյուր և հալածվում է իր հայրենիքում , իսկ հային հալածողներին  թուրքը հերոս է դարձնում:

Մեկ դար է անցել ու չեն սպիացել մեր վերքերը ու չեն սպիանա: 

 

Մենք այլևս զոհ չենք մենք պահանջատեր ենք ու պահանջում ենք իժմիայն արդարություն, եթե իհարկե այն կա աշխարհում:


 

 

14

2

2361