Copy SMS

Ճի՜չ..

Ճի՜չ.. - Էդվարդ, Մունկ, արվեստ, էքսպրեսիոնիստ

Մարդկային բարդ ու սուր գծեր, աններդաշնակություն, քաոս... ահա, թե ինչ կարելի է զգալ՝ տեսնելով նորվեգացի էքսպրեսիոնիստ նկարչի հռչակավոր Ճիչ գեղանկարը: Բայց, առհասարակ, նկարը յուրահատուկ է այնքանով, որքանով, որ այն գնահատում ու հասկանում է դիտողը: 


Կտավի կենտրոնում անկարողությունից ճչացող մարդկային կերպարանք է, դիվային, սատանայական դիմագծերով՝ միախառնված երկնքի արնակարմիր ու բնապատկերի ծայրահեղ, քիչ մանուշակագույն ու ինդիգոյախառն գույներով:


Կտավը ստեղծվել է 1893-1910 թվականների ընթացքում նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի կողմից: Նկարը սոցիալական լուրջ հիմնավորում ունի. հայտնվելով մի հասարակության մեջ, որում արմատացած են միայնությունը, հուսահատությունը, օտարացումը և խարխափելով համմաշխարհային պատերազմի մթնոլորտում՝ հեղինակը ճչում է՝ կարծես ժխտելով իրավիճակից դուրս գալու մի որևէ ելքի հավանականությունը: Առհասարակ, նկարը կարելի է բացատրել երկու կերպ,


առաջին դեպքում՝ այն իրենից ներկայացնում է համատարած քաոսին, խառնաշփոթին ու ձայներին ի պատասխան՝ ձեռքերով ականջները փակած մարդկային կերպարանք,


իսկ երկրորդ դեպքում՝ շրջապատի անտարբեր ու բութ հայացքներից ու մթնոլորտից պաշտպանվող անհատն է, որը ճչում է սուր ու դիվական՝ փորձելով հանել այն, ինչ կուտակված է ներսում:


Ճի՜չ.. - Էդվարդ, Մունկ, արվեստ, էքսպրեսիոնիստ


Մինչև այժմ ստեղծվել է Ճիչի չորս տարատեսակ, որոնք պահպանվում են թանգարաններում, դրանցից մեկն էլ պահպանվում է Օսլոյում 1963 թ. բացված Մունկի թանգարանում: Բայց 2004 թվականի օգոստոսի 22-ին երկու զինված հանցագործների կողմից հափշտակվել են «Ճիչ» և «Մադոննա» կտավները։ 2006 թվականի մայիսին գողության մեջ կասկածվող երեք մեղադրյալները բանտարկվեցին, իսկ օգոստոսին ոստիկաններին հաջողվեց գտնել նկարները։ Հանցագործների մոտ գտնվելու ընթացքում երկու կտավներն էլ վնասվել են։:


Ճի՜չ.. - Էդվարդ, Մունկ, արվեստ, էքսպրեսիոնիստ 


Իսկ ինչպես առաջացավ կտավի միտքը և անմիջական շարժառիթը. պատմում է Մունկը. ՛՛Քայլում էի երկու ընկերներիս հետ, երբ արևը մայր մտավ և ողջ երկինքը ներկվեց կարմիրով, ես կարծես զգացի տխրության շունչը ու մահացու հոգնած զգալով՝ հենվեցի կրծքի բաց վերքով: Ընկերներս գնացին, բարձրաձայն, անսահման ճիչը մխրճվեց շրջապատող բնության մեջ՛՛: Կարելի է կարծել, որ կտավի դիվական ազդեցությունը գլխավորապես կախված է նաև Մունկի բնավորության հոգեկան ու խելացնոր գծերից ու կարգավիճակից, քանի որ Մունկը տառապում էր մանիկալ-դեպրեսիվ փսիխոզով: Բուժվելուց հետո Մունկը այլևս երբեք չվերադարձավ Ճիչին:


Ճի՜չ.. - Էդվարդ, Մունկ, արվեստ, էքսպրեսիոնիստ


Ճիչ շարքի մյուս երեք կտավները մի քանի անգամ հափշտակվել ու նորից վերադարձվել են թանգարաններին: Արվեստաբան և Էդ. Մունկի կենսագիր Ալեսքանդր Փրուֆրոքը, փաստերոը վկայակոչելով, այն տեսակետն է առաջ քաշում, որ և արմատացած էր նաև հասարակական շրջանակերում, այն է՝ Ճիչի անիծված ու միստիկական բնույթ կրելը: Եվ դա պատահական չէ. այս կամ այ պատճառով նկարին առնչված մարդկանց հետ անընդհատ դժբախտություններ էին պատահում, նրանք հիվանդանում էին, վիճում հարազատների հետ, ընկնում դեպրեսիայի մեջ, կամ, վատագույն դեպքում, հանկարծամահ լինում: Եվ Էդ. Մունկի վատ համբավը ապահովված էր, Օսլոյի թանգարանի այցեուները  վախով էին դիտում նկարը, վատ դեպքեր էին պատահում այն աշխատակիցների հետ, որոնք պատահաբար գցում էին կտավը:


 


Կյանքի պարը


Ճի՜չ.. - Էդվարդ, Մունկ, արվեստ, էքսպրեսիոնիստ


Մադոննա


Ճի՜չ.. - Էդվարդ, Մունկ, արվեստ, էքսպրեսիոնիստ


Մունկը հոգեբուժարանում հանդիպում է իր արվեստի մեծ երկրպագու Լինդեին, որ մեծ ջանքերի գնով կարողանում է բուժել նրան: Իսկ 1943թ. ապաքինված Մունկը վերջապես տուն է գնում: Սակայն նույն թվականին Մունկի առանձնատան հարևանությամբ գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունենում, որի պատճառով փշրվում են Մունկի բնակարանի պատուհանները և դեկտեմբերյան սառնամանիքը թափանցում է ներս: 80-ամյա Մունկը չէր կարող հոգալ իր կարիքները և ցրտահարությունը վերաճում է բրոնխիտի, նա վախճանվում է 1944-ին՝ այդպես էլ չկարողանալով տեսնել Նորվեգիայի ազատագրումը ֆաշիստական նվաճողներից:


Ճի՜չ.. - Էդվարդ, Մունկ, արվեստ, էքսպրեսիոնիստ




 Շնորհակալություն ուշադրության համար..

15

68

2596