Copy SMS

Երբեմն բացականերն այնքա՜ն ներկա են, իսկ ներկաներն այնքա՜ն բացակա...

Երբեմն  բացականերն  այնքա՜ն  ներկա են,  իսկ ներկաներն  այնքա՜ն  բացակա... - հեղինակային, հեղինակային, հեղինկային,


Իմ  հայ  զինվոր  քո սխրանքն   անմահ  է, քո  անունը  մեր  սրտերում: Մեր ամեն վայրկյանի  համար  մենք պարտական  ենք  քեզ:  ՁԵԶ  ՏՂԵՐՔ  ՋԱ՜Ն:

Ձեր  ժպիտը  ամեն  ինչ  արժի, Ձեր  տխրությունը  մեր տխրությունն   ա, Ձեր  կորուստը  մեր  ցավը: Կորուստ, որն  ինքնակոչի  պես  իրեն  սովորությամբ  պարգևատրեց: Զինադադար, որ  խեղկատակ  դարձավ  հայ  ժողովրդի  գլխին , ու  աղոթքներ,  որոնք  ոչնչով   արդեն  չեն  օգնում:

Գալիս  ա  պահ , որ ինձ  թվում ա,  թե   Աստված  հիվանդացել ա անտարբերություն  հիվանդությամբ,  միայն  երբեմն-երբեմն  կորուստի  լուր  լսելով  նայում   է Երկրին   ու  արհամարհանքով  աչքերը  փակում: Բայց  այնուամենայնիվ  դա միայն թվում ա…Երևի…

Երբեմն  բացականերն  այնքա՜ն  ներկա են,  իսկ ներկաներն  այնքա՜ն  բացակա... - հեղինակային, հեղինակային, հեղինկային,

Տասնութամյա  պատանին՝  մայրական  սիրուց   դեռ  չկշտացած,   հայրական խրատը  դեռ չըմբռնած, ինչո՞ւ   պիտի  բռնի  անհունի  ճամփան: Մի՞թե  մեր  արցունքներն  ու  աղոթքներն  այդքա՜ն  անզոր  են: 

Ինչո՞ւ  պիտի  մի   հայ  մայր  նախանձով  նայի  մյուսին, լոկ  այն  պատճառով,  որ  նրա  զավակը  ողջ , առողջ  է, իր  կողքին, իսկ իրենը՝  չկա…Ինքն  ապրում  է  հուշերով, իսկ  հուշերով  ապրելը  կարծեմ  անզոր  է  երջանկացնել  մարդուն:

Երջանկանալ  անցյալով,  երբ   ապագան  մշուշոտ է՝ առնվազն  միամտություն,  կամ ավելի  շուտ  ինքնախաբեություն: Առանց  երազանքների  ու  հույսի  նշույլի  կյանք, անիմաստ  կյանք: Կյանք, որ կործանվեց  հանուն  մեզ…

Հ՜մ…Ոչինչ  փոխել  չենք  կարող, մենք  անզոր  ենք  Աստծո  կամքի  ու ժամանակի  նախախնամության առջև…Ցավոք…

Ծեծված  խոսքեր  են  չէ՞…

Երբեմն  բացականերն  այնքա՜ն  ներկա են,  իսկ ներկաներն  այնքա՜ն  բացակա... - հեղինակային, հեղինակային, հեղինկային,

13

11

1234

  • ღFormidàblé †
    2015-03-23 14:34:39
    եհ մեռնեմ քեզ.տենցա :) ապրես
    • 2015-03-23 14:40:08
      :) դու էլ
  • Lian
    2015-03-23 15:27:48
    Աստծո գործերն անքննելի են....Աստված մեր զինվորների հետ
    • 2015-03-23 22:20:04
      :) Աստված մեր զինվորների հետ
      • Lian
        2015-03-28 22:01:08
        :)
  • crazy psychologist ☯
    2015-03-24 13:11:33
    Ծեծված խոսքեր են չէ՞…----չէ, չէ, չէ
    • 2015-03-24 14:14:23
      չէ ՄԵլ ծեծված են, ուղղակի նույնիսկ էտ չի օգնում, որ դրությունը կայունանա
      • crazy psychologist ☯
        2015-03-24 15:00:54
        ծեծված թվում են Գոգ (գինի)
      • 2015-03-24 18:57:11
        :) Չգիտեմ Մել, շատ են խոսում, թեկուզ ել էլ ինրանցից մեկն եմ, ուղղակի առիթը կա, ուֆ :(
      • crazy psychologist ☯
        2015-03-24 19:24:21
        O:) O:)
      • 2015-03-24 19:27:03
        (ծաղիկ)