Copy SMS

Մեռած քաղաքը ...

Snow-ի համաձայնությամբ, շարունակում եմ իր պատմվածքըՄեռած քաղաքը ... - Հեղինակային, պատմություն,  համահեղինակ,

Մեռած քաղաքը ... - Հեղինակային, պատմություն,  համահեղինակ,

Գիշեր էր, երկինքն աստղազարդ էր ու պարզ, փողոցները դատարկ էին ու մի տեսակ մոռացված, մեռելային լռություն էր... ուրվական՝ որ թափառում էր անհյուրընկալ փողոցներով: Գիշերվա խավարի մեջից հայտնվում ու նորից կորչում էր նա՝ այդ սպիտակ հոգին: Փնտրում էր՞, թե փախչում՞...չգիտեմ...Անցնում էր, թակում պատուհանն ու տարածում սարսափի ղողանջները:

Մեռած քաղաքը ... - Հեղինակային, պատմություն,  համահեղինակ, Հանկարծ բացվեց դուռը, ինչ որ մեկն անցավ տան կողքով, թեքվեց ծանոթ նրբանցքից ու անհետացավ: Սահմռկեցուցիչ լռության մեջ լսվեցին ծանոթ ոտնաձայներ, թեթև շարժվեցին սպիտակ ստվերները...Մթությունը լցվեց խորհրդավոր շշուկներով...

Մեռած քաղաքը ... - Հեղինակային, պատմություն,  համահեղինակ, Խորհրդավոր անծանոթը մոտեցավ սպիտակ ստվերներին և անցնելով նրանց մեջ կարծես քարացավ...Աղմուկով բացվեցին քաղաքի դարպասները...ՈՒ նորից լռություն, շշուկներ ու ստվերներ...Իսկ դարպասից այնկողմ` կորած քաղաքն էր...Մշուշի մեջ երևում էին քարուքանդ եղած շենքերն ու հսկա ամրոցը: Ամրոցի ներսում` մի կիսաքանդ վանք...լռություն ու ստվերներ...Ավերված ու արդեն վաղուց մոռացված քաղաքի մի անկյունում լուռ ու վշտամորմոք կանգնած էր աշտարակը...Հսկում էր...Չէ'...Կորած չէր քաղաքը...Մեռած էր, մեռած' բայց դեռ անթաղ...

Մեռած քաղաքը ... - Հեղինակային, պատմություն,  համահեղինակ,


Դարպասից ներս` քնած քաղաքում, ուրվականի պես թափառում էին երկու խենթ անծանոթներ...Քայլում ու գինովցած հայացքով զննում էին մթությունը և գինուց օրորվելով հիշում անցյալը...Իսկ այնտեղ նրանց էին ողջունում մեռած քաղաքը, վանքն ու ամրոցը...Անցյալում նրանք ոչ կորած էին և ոչ էլ մեռած...

Հուշերում խնջույք էր` գինարբուք...

Խաղաղ էր...չկար պատերազմի ահեղ որոտ կամ մեռած մարդկանց դուրս պրծած աչքեր...Չկար մահվան հոտ ու ավերակներց հառնող քնած քաղաք.....

Մեռած քաղաքը ... - Հեղինակային, պատմություն,  համահեղինակ, Ահարկու որորոտն ուշքի բերեց նրանց...Վերադարձան...Վերադարձան ու տխրությամբ թակեցին իրականության սև դուռը....Շուրջը խավար էր...

Նորից ահեղ որոտ, ու որոտի հետ թափող անձրևի մելամաղձոտ կաթիլներ.......... Դա վերջին հանգիստն էր...Վերջին հուշը` մեռած քաղաքից....

Մեռած քաղաքը ... - Հեղինակային, պատմություն,  համահեղինակ,

Սպասում եմ մեկնաբանությունների.........Ձեր Dark

6

10

1027

  • Поймала
    2015-03-23 17:24:45
    (խփո) (խփո) Ապրես....շտ լավա ստացվել (ծաղիկ) (լավ) բայց զգացվումա, որ սկիզբը քոնը չի ;) ;)
    • Dark
      2015-03-23 17:26:48
      շնորհակալություն O:) O:) հաջորդ անգամ իմ պատմություններց կպոստեմ :) :)
      • Поймала
        2015-03-23 17:34:16
        անհանբեր կսպասեմ (ուռա) (խփո) (օգո)
  • Tiko
    2015-03-23 17:33:18
    լավնա ապրես (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (պարել) (պարել) (պարել) կարդալուց նույնիսկ փշաքաղվեցի (:| (խփո) (:| (խփո) (վայքո) (վայքո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Dark
      2015-03-23 17:34:59
      շնորհակալություն O:) O:)
      • Tiko
        2015-03-23 17:36:30
        խնդրեմ Dark ջան (պարել) (պարել) ;) ;) ;) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Dark Smoke
    2015-03-23 17:58:50
    օոււււ......խոսքեր չունեմ....շարունակի լավնաաա....Դարկերը կգրավեն քոփիաստանը :D :D
    • Dark
      2015-03-23 18:00:12
      O:) O:) :D
    • Tiko
      2015-03-23 18:03:19
      ինձ թվումա քոփին դեմ չի նմանատիպ գրոհներին :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D :D O:)