Copy SMS

Ֆուտբոլ News 23.03.2015

Ֆուտբոլ News 23.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց

 Բարև սիրելի ֆուտբոլասերներ....ես ձեզ կներկայացնեմ օրվա ֆուտբոլաին նորությունները, կարծիքները, մեկնաբանությունները՝ պարզապես ամեն ինչ ֆուտբոլաին անցուդարձի վերաբերյալ...դե ինչ գնացինք...

Ֆուտբոլ News 23.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


1. Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Ռեալ» – «Բարսելոնա» (2-1) հանդիպման ժամանակ խփած իր գոլն անվանել է ամենակարևորն իր բարսելոնյան կարիերայում։ 


«Տվյալ պահին այդ գոլն իմ բարսելոնյան կարիերայում ամենակարևորն է, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ով էր մեր հակառակորդը։ Հանդերձարանում բոլորը շատ ուրախ էին։ Ես գիտեմ, սա այն խաղն էր, որը մենք պետք է հաղթեինք»,- խաղից հետո հայտնել է Սուարեսը։


«Առջևում դեռևս շատ աշխատանք կա։ Առաջնությունը շատ դժվար է։ Մենք պետք է օգտվենք այս ընդմիջումից, սակայն պետք չէ մոռանալ, որ մեր մրցակիցը «Ռեալի» նման հզոր թիմ է։ Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի, եթե մենք մեզ թույլ տանք մեզ թուլանալ»,- հավելել է ֆուտբոլիստը։

Ֆուտբոլ News 23.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


2. Մյունխենի «Բավարիան» հաստատել է Արյեն Ռոբբենի վնասվածքը, որի պատճառով վինգերը բաց կթողնի մի քանի շաբաթ: Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում, որում «Բավարիան» առաջին տնային պարտությունն է կրել այս մրցաշրջանում 0-2 հաշվով:


Ռոբբենը լքեց խաղադաշտը հանդիպման 24-րդ րոպեին՝ Տոնի Յանցկեի կոպիտ խախտումից հետո: 31-ամյա ֆուտբոլիստը միայն այս խաղին էր վերադարձել հիմնական կազմ «Շախտյորի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո:


Ռոբբենը բաց կթողնի Եվրո-2016 որակավորման տնային հանդիպումը Թուրքիայի հավաքականի դեմ, ինչպես նաև ընկերական հանդիպումն ընդդեմ Իսպանիայի: «Բավարիայի» հաջորդ հանդիպումը նշանակված է ապրիլի 4-ին՝ «Բորուսիայի» դեմ «Սիգնալ Իդունա Պարկում»:

Ֆուտբոլ News 23.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


3. Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում սեփական հարկի տակ «Ռեալի» հետ կայացած հանդիպման մասնակցությունը հնարավորություն տվեց Անդրես Ինյեստային «Բարսելոնայում» անցկացրած պաշտոնական խաղերի քանակով հայտնվել 4-րդ հորիզոնականում:


Կիսապաշտպանը, որի համար այդ խաղը 536-րդն էր, շրջանցեց դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթր Յունայթեդում»: 3-րդ տեղը զբաղեցնելու և «Բարսելոնայում» 1973-1988թթ. հանդես եկած պաշտպան Միգելիին շրջանցելու համար Ինյեստային հարկավոր է ևս 14 խաղ անցկացնել:


Նշենք, որ «Բարսելոնայում» անցկացրած պաշտոնական խաղերի քանակով մեծ առավելությամբ առաջատարը Խավին է, ով կատալոնացիների կազմում 751 հանդիպում է անցկացրել: 2-րդ տեղը 593 խաղով զբաղեցնում է Կառլես Պույոլը:


Ֆուտբոլ News 23.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


4. «Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան չի կարող օգնել Անգլիայի հավաքականին Լիտվայի ընտրանու հետ Եվրո-2016-ի ընտրական մրցախաղում և իտալացիների հետ ընկերական խաղում, տեղեկացնում է Daily Mail-ը: «Մանչեսթր Յունայթեդի» հետ հանդիպման (1:2) առաջին խաղակեսում նա վնասվածք էր ստացել: Նա կարողացավ խաղալ մինչև ընդմիջում, որից հետո փոխարինվեց:


Նշենք, որ Անգլիայի հավաքականը վնասվածքների պատճառով արդեն զրկվել էր դարպասապահ Ֆրեյզեր Ֆորստերից և պաշտպան Լյուկ Շոուից, որոնց փոխարինել են դարպասապահ Ռոբ Գրինը և Ջեկ Բատլենդը, ինչպես նաև պաշտպանական գծի խաղացող Դենի Ռոուզը:

Ահա այսքանը այսորվա համար...ցտեսություն


 Աղբյուրը՝ Ռւսական սպորտաին լրատվամիջոցներ:


 
3

3

1349