Copy SMS

Ֆիլմը (Վ.Պ-մաս 5-րդ)

Ֆիլմը (Վ.Պ-մաս 5-րդ) - պատմություն, վախ, Վ.Պ


Խանութից գնեցի անանուն ֆիլմի մի դիսկ:
Տանը ես միացրեցի համակարգիչը և դրեցի դիսկը,երբ համակարգիչը կարդում էր դիսկը,զարմանալի աղմկում էր:Եվ ահա համակարգիչը միացավ:Հետաքրքիր էր,որ ֆիլմը չուներ մենյու,ոչ էլ ֆիլմի հեղինակի անունն էր գրված:Սկզբից մութ էր,իսկ հետո հայտնվեց աղջիկը:Նստած էր նա աթոռին,իսկ ես նրան էի նայում:Ինձ հոգնեցրեց շարունակ նայելը և որոշեցի ետ տալ ֆիլմը:Շարժեցի մկնիկը,սեղմեցի և ոչինչ...:Հանկարծ նա կանգնեց,կանգնած է և նայում է մկնիկին:Ես նորից շարժեցի մկնիկը և նկատեցի,թե ինչպես է նա ուշադիր նայում մկնիկին,առանց թարթելու:Ինձ զզվացրեց դա,որոշեցի հանել դիսկը համակարգչից,բայց դիսկովոդը չէր բացվում:Հետո նա հայացքը թեքեց դեպի իմ կողմը,թվում էր,թե նա նայում է իմ հոգուն:Ես թափահարեցի ձեռքով և տեսա,թե ինչպես է ուշադիր նայում իմ ձեռքի շարժումներին:Նա ինձ մատով ցույց տվեց...սարսափից դողացի...Քայլեցի սենյակով,իսկ նա սկսեց նայել իմ շարժումներին ուշի ուշով:Ես ուզում էի շնուրը հանել համակարգչից,բայց նա ասաց.
-Անգամ չփորձես:
Ես իրար չխառնվեցի,միևնույնն է հանեցի շնուրը:Համակրգիչը անջատվեց,մթությունը պատեց ինձ:Խմեցի հանգստացնող դեղ և գնացի շուտ քնելու:
ՀԵտո այս ամենի մասին պատմեցի իմ ընկեր Անտոնին,նա հետաքրքրվեց դիսկով և խնդրեց դիսկը տամ իրեն,անջատեցի համակարգիչը,տվեցի նրան և գնաց:Նստած եմ անկողնուս մեջ և հանկարծ զանգում է հեռախոսս,դա Անտոնն էր:Նա ասաց,որ իր համակարգիչը ընդհանրապես չի ուզում ընդունել դիսկը:Եվ ասաց,որ ավելի լավ է քո մոտ դիտենք:Համաձայնեցի:Նա եկավ և մենք միացրեցինք ֆիլմը:Սզբում ամեն ինչ նույնն էր,միայն հետաքրքիրը այն էր,որ նրա հագին ուրիշ զգեստ էր և արդեն ցերեկ էր,իսկ երբ որ ես էի նայում գիշեր էր:Այդ աղջիկը քայլում էր տան մեջ մկրատով:Իսկ երեկոյան նա խոսում էր հեռախոսով:Հանկարծ նա շրջվեց,նայեց մեզ և ասաց.
-Վախենում եք?
Ես նստած էի կուչ եկած...սարսափում էի:Անտոնը հանգիստ էր նստած և չէր վախենում,բայց ցնցված էր:Նա ասաց,ավելի լավ է,որ դիսկը հանենք և վառենք:Ես համաձայնեցի:Բայց միայն վաղը նա պետք է տուն գնար:Մինչև այդ հանեց դիսկը:Եկավ գիշերը...զանգում է հեռախոսս..փակ համար էր:Ես պատասխանեցի:
-Դու մտածում ես դա կօգնի?
Դա հենց այդ աղջկա ձայնն էր:Ես անջատեցի հեռախոսս և մտա վերմակի տակ:Հանկարծ լսվեց դռան ձայնը,ես կանգնեցի,գնացի դռան մոտ,հարցրեցի,թե ով է:Բայց պատասխանը լռություն էր:Բացեցի դուռը:Ոչ ոք չկար:Միայն գետնին մի ծրար էր,վերցրեցի այն և փակեցի դուռը:Բացեցի ծրարը,ծրարի մեջ իմ և Անտոնի նկարն էր,Անտոնի աչքերը դուրս թռած էին,նայելով նկարը սարսափից գցեցի այն:Հանկարծ սենյակում ձայներ լսվեցին:Դանդաղ անցա սենյակով,հանկարծ ետևիցս ծաղկամանը ընկավ,որը դրված էր սեղանին,ինչպես այն ընկավ,եթե վերջում էր դրած:Սկսեցի փախչել,վազել ինչքան կարող էի,քիչ էր մնում ընկնեի:Տեսա,որ համակարգիչը միացված է,բայց ես այն անջատել էի:Էկրանին այդ նույն աղջիկն էր,նա նայեց ինձ և ասաց.
-Մահացիր:
Ես ճչացի:Հրում եմ դուռը,բայց այն չի բացվում:Ուզում եմ բացել պատուհանը,բայց այն նույնպես չէր բացվում:Վազեցի դեպի անկողինս,թռա և մտա վերմակի տակ:Եվ հանկարծ տեսա,որ մոտակայքում ինչ-որ մեկը պառկած է,գնացի,տեսա:Դա մահացած Անտոնն էր,աչքերը արյունոտ,դուրս թռած,ինչպես նկարի մեջ էր:Վախից վեր թռա և գոռացի:Հետո քմծիծաղ տվեց այդ աղջիկը:Աչքերիցս արցունքներ հոսեցին:Հանկարծ Էկրանը անջատվեց:Ես լացում եմ և հրում եմ դուռը:Հանկարծ լույսը անջատվեց,հայտնվեց սարսափելի մութը:Հանկարծ նկատեցի ինչ-որ մեկի շողքը:Հենվեցի պատին:Այդտեղ էր այդ աղջիկը,երևում էր,որ մեռած է,իր մաշկը կապույտ էր,նա կանգնած էր և նայում էր ինձ չարությամբ,ընկա գետնին,նորից գոռացի և երբ նորից նայեցի նա այլևս այդտեղ չէր:
Հիշեցի դիսկի մասին,հանեցի այն:Հանկարծ մեջքիս ետևում լսեցի մի մռնչոց:Շրջվեցի և ետևումս նա էր:Սկսեց լուռ մոտենալ ինձ....դա սարսափելի էր.....Երբ նա մոտենում էր ինձ,ինձ թվում էր,թե հիմա կմեռնեմ:Հանեցի դիսկը..բայց նա մոտենում էր ինձ,ձեռքը ձգում էր իր վիզը,կարծես խեղդվում էր...ես կոտրեցի դիսկը:Բայց հետո ես կորցրեցի ինքնագիտակցությունս,չէի կարողանում կառավարել ինձ:Արթնացա հիվանդանոցում,իսկ երբ ինձ դուրս գրեցին, 1 ամիս շոկի մեջ էի:Քիչ-քիչ ամեն ինչ լավ էր:Ինձ ձգում էի ամենից լավ:Թվում էր,թե ամեն ինչ վերջացել է:Եվ հանկարծ զանգում է հեռախոսս...."Ես շուտով կվերադառնամ.".....


 խոսվում էր Ջեյմսի անունիս....
 

Աղբյուրը՝ YouTobe-ի օգտատերերից մեկի տեսահոլովակ 

7

12

1560

  • ϟ
    2015-03-24 18:09:52
    ինձ գրածտ մի ֆիլմա հիշեցնում գիտես (օգո)
    • Dark Smoke
      2015-03-24 18:10:32
      հանրավորա... (գինի) (գինի) (գինի) :)
      • ϟ
        2015-03-24 18:12:06
        հեղինակայինա՞
      • Dark Smoke
        2015-03-24 18:13:41
        ոչ...աղբյուրը գրելեմ պոստի վերջում (ծաղիկ)
      • ϟ
        2015-03-24 18:15:01
        հա ետ կարդացի. կուղարկես տեսանյութը՞
      • Dark Smoke
        2015-03-24 21:49:24
        https://www.youtube.com/watch?v=sNbB2Je0hMU
  • Dark
    2015-03-24 19:00:20
    Inch lavn er. (խփո) (խփո) bayc enqan vaxeca vor sax gisher chem qni. (վայքո) (վայքո) (վայքո)
    • Dark Smoke
      2015-03-24 22:00:13
      դե դուել ես վիդեօն գտի ու նա գիշերով :D :D
  • crazy psychologist ☯
    2015-03-24 19:17:07
    չվախեցա, հլը էդ վիդեոն ուղարկի, կարող ա դրանից գոնե վախենամ :D :)
    • Dark Smoke
      2015-03-24 21:17:31
      վիդեոն ես չունեմ ես պատմութոյւննեմ տեսե յութուբով :)
      • HELEN༼
        2015-03-24 21:22:28
        պատմությունը կուղարկեք
  • վախենալու էր..ապրես :) (լավ)