Copy SMS

Ֆուտբոլ News 24.03.2015

Ֆուտբոլ News 24.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


Բարև սիրելի քոփիի ֆուտբոլասերներ...այսօրվա նորութուններն են՝ 


1. Յուվենտուսի գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտան հայտարարել է, որ Իտալիայի չեմպիոնները չեն պատրաստվում վաճառել թիմի առաջատար Պոլ Պոգբային: 


«Պոգբան երիտասարդ ֆուտբոլիստ է և նա գիտակցում է իր մեծ պոտենցիալը: Մենք ցանկանում ենք հաղթել և անհրաժեշտ չէ վաճառել մեր լավագույն ֆուտբոլիստներին: Պարզ է, որ բարձրակարգ մակարդակի խաղացողները հետաքրքրում են տարբեր ակումբների, սակայն մենք չենք խոսում գնողների հետ և որևէ բանակցություններ չկան»,- հայտարարել է Մարոտան:


Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, այդ թվում ՝ Մանչեսթեր Յունայթեդը:

Ֆուտբոլ News 24.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


2. Ատլետիկո Մադրիդի  պաշտպան Խոսե Խիմենեսը հայտնվել է Լուի վան Գալի ուշադրության կենտրոնում:


20-ամյա ֆուտբոլիստը գովեստի խոսքերի է արժանացել Դիեգո Սիմեոնեյի կողմից և պաշտպանը շարունակում  է  վստահորեն հանդես գալ իսպանական ակումբի կազմում:


Հոլանդացի մասնագետը ձգտում է ուժեղացնել պաշտպանական գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և Խիմենեսը հնարավոր է հայտնվի անգլիական ակումբում:

Ֆուտբոլ News 24.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


3. Արսենալը կհանդիպի Պալերմոյի  ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններիս հետ քննարկի հարձակվող Պաուլո Դիբալայի տեղափոխությունը:


Ակնկալվում է, որ Արսենալը պատրաստ է 28.9 մլն ֆունտ առաջարկել Դիբալայի տրանսֆերի դիմաց:


21-ամյա արգենտինացի հարձակվողի նկատմամբ նաև մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենը և Յուվենտուսը:

Ֆուտբոլ News 24.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


4. Դիեգո Կոստան չի կարող օգնել իր ազգային հավաքականին առաջիկա Ուկրաինայի և Հոլանդիայի դեմ հանդիպումներում:


Հարձակվողը ծնկի վնասվածք է ստացել   Հալլ Սիթիի դեմ խաղի ժամանակ և ստիպված է եղել լքել խաղադաշտը:


Վիսենտե դել Բոսկեն Կոստայի փոխարեն հավաքական է հրավիրել Մալագայի երիտասարդ հարձակվող Խուանմիին:


Իսպանիան Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում մարտի 27-ին կհյուրընկալի Ուկրաինային:

Ֆուտբոլ News 24.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


5. Պրեմիեր լիգայի առաջատար Չելսին պատրաստվում է 72մլն ֆունտ առաջարկել Ռեալ Մադրիդի հարձակվող Գարեթ Բեյլի համար:


Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 24 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ, սակայն վերջին ժամանակներս Բեյլի խաղը  խիստ քննադատության է արժանացել և նրա ապագան Իսպանիայում կասկածի տակ է:


Իրավիճակից ցանկանում է օգտվել Չելսին, ով պատրաստ է Բեյլին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը ՝ օգնելով նրան վերադառնալ Պրեմիեր լիգա:

Ֆուտբոլ News 24.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


6. «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Ստարիջը Անգլիայի հավաքականի կազմում չի մասնակցի Լիտվայի դեմ Եվրո 2016-ի որակավորման խաղին, քանի որ կիրակի օրվա «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (1-2) խաղի ժամանակ ստացել է ազդրի վնասվածք։


Վնասվածքի պատճառով Ռոյ Հոջսոնի թիմից դուրս է մնացել նաև «Լիվերպուլում» Ստարիջի թիմակից Ադամ Լալլանան։ Նրան փոխարինելու է եկել «Տոտենհեմի» կիսապաշտպան Ռայան Մասոնը, ով երբևէ չի մասնակցել հավաքակնաի խաղերին։


Անգլիացիների հարձակման գիծը իր մեկնարկային ելույթի ժամանակ կարող է գլխավորել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը։

Ֆուտբոլ News 24.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


7. Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել է Ֆերնանդու Սանտուշի 8 խաղյա որակազրկումը՝ հասցնելով այն 4-ի, այսինքն պորտուգալացի մարզիչը արդեն երկու խաղից կարող է վերադառնալ տեխնիկական գոտի։ 20․000 շվեյցարական ֆրանկի չափով նրա տուգանքը նույնպես կրճատվել է կրկնակի անգամ։


60-ամյա Սանտուշը որակարզկումը ստացել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության Հունաստան-Կոստա-Ռիկա խաղի ժամանակ մրցավարի վրա հարձակվելու համար։ ՖԻՖԱ-ին բողոքարկում ներկայացնելուց և մերժվելուց հետո նա դիմել էր սպորտային արբիտրաժային դատարան։


Ֆերնանդու Սանտուշը Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է սեպտեմբերին՝ փոխարինելով Պաուլու Բենտուին։ Նրա թիմը այժմ Եվրո 2016-ի որակավորման I խմբում Դանիայից հետո գտնվում է երկրորդ հորիզոնականում։ Մարզիչն իր պաշտոնական նորամուտը կնշի հոկտեմբերի 18-ին ընդդեմ Ալբանիայի։

Ֆուտբոլ News 24.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


8. Թիմ Կեհիլը ստիպված է բաց թողնել Ավստրալիայի հավաքականի՝ Գերմանիայի և Մակեդոնիայի հետ ընկերական հանդիպումները։


Նա վնասել է գարշապարը, ինչի պատճառով ստիպված է բաց թողնել խաղերը։ Հավաքականի կազմում հանդես չի գա նաև Մետյու Շպիրանովիչը։


«Ցավոք, ես չեմ միանա ազգային հավաքականին։ Ցանկանում եմ թիմին և անձնակազմին մաղթել ամենայն բարիք»,- ասել է Կեհիլը։

Ֆուտբոլ News 24.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


9.«Վեսթ Բրոմվիչի» դարպասապահ Բեն Ֆոստերը ուրբաթ օրը ենթարկվել է խաչաձև մկանի վիրահատության, ինչի հետևանքով վեց ամսով կբացակայի։


«Չնայած հիասթափությանը՝ Բենը լավ տրամադրություն ունի։ Նա արդեն խոսում է առողջացման մասին և ցանկանում է շտապ վերականգնվել»,- ասել է «Բրոմվիչի» գործադիր տնօրեն Մարիկ Ժիլլեն։

Ֆուտբոլ News 24.03.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


10. Նիդերլանդների և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ջիովաննի վան Բրոնկհորստը ամռանը կստանձնի հոլանդական «Ֆեյենորդ» ակումբի մարզչի պաշտոնը։ 40-ամյա հոլանդացին եղել է գլխավոր մարզիչներ Ռոնալդ Կումանի և Ֆրեդ Ռուտենի օգնականը։ Վերջինս ակումբից կհեռանա ամռանը, իսկ փոխարենը 2 տարվա պայմանագիր կկնքի Բրոնկհորստը։


«Ես Կումանից և Ռուտենից շատ բան եմ սովորել։ Սա ինձ համար ֆանտաստիկ մարտահրավեր է»,- ասել է վան Բրոնկհորստը։

Ահա այսքանը այսորվա համար...ցտեսություն


Աղբյուրը՝ Ռւսական սպորտաին լրատվամիջոցներ:


2

15

1531

  • ღFormidàblé †
    2015-03-24 15:46:59
    ամեն օր՞ :)
    • Dark Smoke
      2015-03-24 16:53:41
      ամենա ամեն օր (ծաղիկ)
      • ϟ
        2015-03-24 18:10:40
        տեսնենք :) հետևելու եմ :) ապրես
      • Dark Smoke
        2015-03-24 18:11:29
        խնդրեմ....ամեն ինչ քոփիի բարելավման համար անումենք ;) :)
      • ϟ
        2015-03-24 18:11:51
        դուք քանի հոգի եք՞ :)
      • Dark Smoke
        2015-03-24 18:13:01
        դե մենք մենակ ես եմ :D :D ....դե իմաստաին առումով քոփիում շատ լավ պոստատերեր կան որոնք օգնում են կայքի բարելավմանը
      • ϟ
        2015-03-24 18:14:24
        հաաա :) ետ հասկանալիա :D բա ասում ես "մենք մենակ ես եմ"...՞ (օգո)
      • ϟ
        2015-03-24 18:14:46
        չնայած իմաստային առումով-ը ճիշտ ես ասում
      • Dark Smoke
        2015-03-24 18:16:13
        :D :D :D դե հարցը ինձ տվեցիր եսել տենց պատասխանեցի հաշվի չառնելով մնացածին, բայց արդեն հաջորդ քոմում իրանցել միացրեցի մենքին :) :)
      • ϟ
        2015-03-24 18:17:01
        այ մարդ դու ինձ ասա http://www.copypaste.am/2015/02/27/%D6%84%D5%B8%D6%83%D5%A1%D5%A4%D5%B8%D5%BE%D5%AF%D5%AB%D5%A1%D5%AB-%D5%AF%D5%B8%D6%80%D5%A1%D5%AE-%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B6/ սրա շարունակությունը չեմ տեսնում՞..ուրա՞
    • Dark Smoke
      2015-03-24 21:21:37
      հավեսիս մոտա....ցավք երկունել կորել են :(
      • ϟ
        2015-03-25 10:27:48
        իյա բա սպասում եմ այ մարդ սենց չի լինի
  • HrO
    2015-03-24 18:44:59
    ՈՆՑ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՍՏԵՄ/ :'( :'( :'( :( :(
    • Dark Smoke
      2015-03-24 21:20:59
      շատ հեշտ...
  • FLY(Կուլե)
    2015-06-30 15:19:02
    Պոգբան ինքն է խոստովանել ,որ առանձնացնում է Բարսային:Մերոնք բավականին հարմար առաջարկ են արել՝80 մլն + 10,եթե արդարացնի իրեն,եթե տեղափոխվելու լինի,դժվար Պրեմիեր լիգան ընտրի:Դիբալայի համար միտեսակ շատ են ասում ,25-26-ը լրիվ հերիք է,մի բան էլ ավելի :