Copy SMS

Թվացյալ երջանկություն

Թվացյալ երջանկություն - Երջանկություն, կյանք, երկխոսություն


Երջանկություն, որը մարդկանց ժպիտներ է տալիս, օգնում է մարդկանց ժպտալ ու ուրախ աչքերով նայել աչքերին: Իսկ միթե գոյություն ունի իրական երջանկություն? Միթե հնարավոր է հավետ երջանիկ լինել? Երբեմն գալիս է պահ ,երբ ինքս իմ մեջ սկսում եմ վերլուծել այս ամենը , և սկսվում է մի երկխոսություն երջանկությանս և իմ միջև.

-Միթե գոյույություն ունի իրական երջանկություն?

-Այո, երջանկությունը գոյություն ունի և ապրում է մեր բոլորիս սրտերում , ուղղակի մարդիկ չեն ըմբռնում այս ամենը, նրանք գնում են թվացյալ երջանկության ետևից և մոռանում են իրական երջանկության մասին..Մարդիկ ,իրենց ձեռքում ունենալով իրական երջանկությունը, գնում են դեպի թվացյալ երջանկություն, քանզի թվացյալ երջանկությունը ավելի մեծ է երևում...

-Իսկ հնարավոր է միշտ և ամենուրեք լինել երջանիկ, միթե դա է իրական երջանկությունը?

-Ոչ, անհնար է միշտ լինել երջանիկ, քանզի կյանքը կազմված է վերելքներից և անկումներից , և անհնար է միշտ գտնվել վերևում...հետևաբար անհնար է միշտ երջանիկ լինել...

-Միգուցե.. Իսկ երբ  է երջանկությունը հեռանում մեզանից? Ինչ պատճառով?

-Եթե երջանկությունը հեռանում է նշանակում է գալու է մեկ ուրիշ ավել մեծ երջանկություն, որը կփոխի քո կյանքը...

-Իսկ հնարավոր է այն այլևս երբեք չվերադառնա?

-Այն միշտ վեռադառնում է ,եթե դուք իհարկե սպասում եք, և ևս մեկ կարևոր նախապայման երջանկությունը միշտ պետք է կիսել մեկի հետ, հնարավոր չէ  լինել երջանիկ միայնակ..

Այս երկխոսությունից հետո հեռացավ երջանկությունս...

Թվացյալ երջանկություն - Երջանկություն, կյանք, երկխոսությունԳնաց երջանկությունս...Եվ այս ամենից հետո խոր լռություն...Երկար, մարդուն ներսից սպանող լռություն...Ու այդ ժամանակ ակամայից հիշում եմ խոսքեր, որոնք ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ ասաց ինձ. Նույնիսկ ժամանակն է ժամնակվոր:

Թվացյալ երջանկություն - Երջանկություն, կյանք, երկխոսությունՈւ կրկին լռություն ... Սպասում եմ այն ավելի մեծ երջանկությանը...Նա կգա անպայման կգա..Նա ինքն ասել , որ գալու է ավելի մեծ երջանկություն... Բայց ես փոքրով էլ էի բավարարվել..Ես երջանիկ էի ..Շատ երջանիկ...Բայց երբ գնաց երջանկությունս , կյանքս լցվեց անձրևներով, տեղատարափ անձրևներով, որոնք այնքան համահունչ և ներդաշնակ են եղանակի հետ...

Ու ես կսպասեմ իմ երջանկությանւ կյանքը ևս հերթափոխեր ունի ...Պայծառ եղանակին հաջորդում են անձրևները, ապա կրկին դուրս է գալիս արևը ... 

14

5

2842

  • crazy psychologist ☯
    2015-03-26 17:01:17
    յուրաքանչյուրն ունի իր երջանկությունը, որն անպայման գալու է,, պարզապես ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է բարձրանալ թաթերին՝ նկատվելու համար, որովհետև երջանկությունը հենց ինքն է մեզ փնտրում (պաղպաղակ)
    • A.M
      2015-03-27 20:01:18
      (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • -drea(Mer)- Je t'aiMe))-♥
    2015-04-02 02:15:35
    Isk inch e irakanum erjankutyuny..erjanik լinely ev da zgaly......yndameny qimiakan reakcia.vory paymanavorvac e vorosh hormonneri aktivutyan bardzracman het...urish vochinch (լուսնաքայլ) apres..posty lavner (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) :)
    • Amalya
      2016-01-09 17:04:34
      (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) մերսի